Իննա Հայրապետյան. « Մենք բոլորս Կովկասից ենք, մեր կանայք իրենց մաշկի վրա են զգացել, թե ինչ է զինված հակամարտությունը»…

Մեր զրուցակիցն է  Չեչնյայից ժամանած մեր հայրենակցուհին ` իրավապաշտպան Իննա Հայրապետյանը, ով երկու տարի առաջ առաջիններից էր, որ ստացավ Անահիտ Բայանդուրի անվան «Կովկասի երիտասարդ կանայք հանուն  խաղաղության պարգևը»: Վերջերս  նա նորից Երևանում  էր՝ մասնակցում էր Հյուսիսային Կովկասից  ժամանած պատվիրակության կազմում  «Կանայք Կովկասում. պատերազմի, խաղաղության և բռնության քաղաքականությունը»  թեմայով   երկրորդ համաժողովին, որը   կազմակերպել էր  «Դեմոկրատիան այսօր» Հկ-ն:

 

-Ինձ համար այս համաժողովին մասնակցելը   մեծ պատիվ է ու նաև շատ մեծ կարևորություն ներկայացնող իրադարձություն… Երբ երկու տարի առաջ արժանացանք «Կովկասի երիտասարդ կանայք հանուն  խաղաղության» առաջին պարգևներին  միջոցառումը շատ ավելի կամերային էր: բայց միև նույն է   պարգևն այնքան ոգևորիչ էր ու այնքան հաճելի էր, որ Հյուսիսային Կովկասի ներկայացուցիչ երեք կին արժանացան դրան: Այս տարի մեր համագործակցուկցությունը զգալիորեն ընդլայնվեց  ու մեզ մոտ միտք առաջացավ հանդես գալ  համաժողովում  արդեն  պատվիրակության կազմում:

 

Համաժողովին մասնակիցները շփման եզրեր շատ ունեն, ցավոք սրտի, հիմնախնդիրները շատ  են , այդ թվում նաև  գենդերային անհավասարությունը: գրեթե բոլորն իրենց ելույթներում նշում են, որ   որոշում կայացնող մակարդակներում կանանց մասնակցությունը ուղղակի անհրաժեշտություն է : Բացի այս, քննարկում էինք նաև    ինչպիսին է կանանց մասնակցությունը զինված հակամարտություններում…. ի վերջո չմոռանանք, որ այստեղ ներկա  կովկասյան երկրների բոլոր  կանայք  իրենց մաշկի վրա են զգացել, թե ինչ է զինված հակամարտությունը:

Ո՞ր քննարկումներն էին   առավել հետաքրքիր կոնկրետ Ձեզ համար:

 

– Ամեն ինչը. անկեղծ եմ ասում: Ես համակարգում եմ Հյուսիսային Կովկասի պատվիրակության աշխատանքները և  սկզբից  թվում էր, որ իրավիճակը մեր երկրներում անհամեմատելի է: Բայց երբ սկսեցինք  քննարկե ,  փորձ  փոխանակել հասկացանք, որ մեզ ուղղակի հարկավոր են այդ շփումները հասկանալու համար թե ինչպես պայքարել գենդերային անհավասարության դեմ, ինչպես ավելի արդյունավետ պաշտպանել  կանանց  իրավունքները:  Վերջապես, մենք բոլորս Կովկասից ենք, ունենք միանման ավանդույթներ, պատրիարխալ համակարգ ու թեպետ մեր երկրում` Չեչնյայում կրոնը իսլամն է, բայց միևնույն է խնդիրների լուծման մոտեցումները այդքան էլ չեն տարբերվում:  Երբ տեսնում ենք, որ  Հայաստանում հրատարակել են գենդերային հավասարության մասին  հեքիաթներ,  անմիջապես հասկանում ենք, որ այդ հեքիաթները աշխատելու են նաև մեզ մոտ և հիմա վերադառնում ենք Չեչնյա այդպիսի  հեքիաթներ ստեղծելու և հրատարակելու նպատակով:

Կարծում եք,  Հայաստանում գենդերային անհավասարության ու կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրները քիչ թե շատ կարգավորվա՞ծ են:

 

Ամեն դեպքում ես այդպես տեսնում եմ, իմ համար դա տեսանելի է: Տեսնելով, թե ինչպես են աշխատում տեղի հասարակական կազմակերպությունները պետության, կառավարության հետ, ինձ մոտ այդպիսի կարծիք է ստեղծվում:  Օրինակ, ինձ համար կարեւոր  ցուցանիշ է այն, որ  ձեզ մոտ  ՀԿ-ի կողմից կազմակերպված  համաժողովին մասնակցում են կառավարության ներկայացուցիչներ: Մեզանում  դժվար է պետական պաշտոնյային հրավիրել նման միջոցառման կամ  քննարկման: Բացի այս, Հայաստանում բաց քննարկում է գնում , ձեզ մոտ կարող են բացահայտ բարձրաձայնել գոյություն ունեցող խնդիրների մասին` չվախենալով, որ վաղը ինչ-որ մեկը վերև ից  կգա, ինչ-որ դժգոհություններ կներկայացնի, և դա ինձ շատ դուր է գալիս: Հասարակական սեկտոր- պետություն համագործակցությունը շատ կարևոր է, իսկ այդ հարցում Հայաստանը, իմ կարծիքով,  տեսանելի հաջողություններ ունի արձանագրած:

 

Ի դեպ ես ասեմ, որ միայն պետությանը մեղադրել չեմ կարող, որովհետև մենք էլ` հասարակական կազմակերպություններս, ևս մեր բաժին մեղքը ունենք. մենք չենք էլ  փորձել իրենց հրավիրել երկխոսության,   համագործակցության եզրեր գտնել: Վերջին երեք տարիներին ես նկատում եմ, որ մեր երկրում ևս փոփոխություններ են արձանագրվում, իսկ դրան զուգահեռ մեր հարավկովկասցի գործընկերներից սովորում ենք, թե ինչպես սկսել այդ բարդ, բայց շատ կարևոր երկխոսությունը: Աշխարհը փոփոխվում է և ուղղակի հարկավոր է այդ մասին իմանալ, միշտ տեղեկացված լինել…

Համաժողովի շրջանակում Երևան են ժամանել մի շարք երկրների կին պատվիրակներ: Ձեր դիտարկմամբ, ո՞ր երկրում է գենդերային անհավասարության  տեսանկյունից ամենաբարդ իրավիճակը:

 

-Ինձ թվում է  Հյուսիսային Կովկասում` Դաղստանում, Ինգուշեթիայում, Չեչնյայում… ավելի շատ Դաղստանում ու Չեչնյայում: Բայց կանանց կազմակերպությունների կոալիցիան ամեն գնով ձգտում է այդ իմաստով դրական տեղաշարժեր ունենալ…. Ու ասեմ, որ այսօր իսկապես շատ  լավ արդյունքների ենք հասել, առավել ևս, եթե համեմատենք իրավիճակը մեր երկրներում երեք տարի առաջ: Այսօր, օրինակ, կանայք դիմում են դատարան, որպեսզի կարողանան դատական ճանապարհով հասնել նրան, որ ամուսնալուծությունից հետո երեխան մնա մոր հետ. ըստ ավանդույթի` ամուսնալուծությունից  հետո երեխան մնում է հոր հետ: Առաջ կանայք վախենում էին, չէին դիմում դատարան իրենց իրավունքը պաշտպանելու համար, իսկ հիմա կանայք սկսել են դրանից օգտվել: Ու, ի դեպ, շատ են դեպքերը, երբ նրանք  հասնում են իրենց իրավունքների  իրացմանը:

Իսկ ի՞նչ  չափով է տարածված Չեչնյայում ընտանեկան բռնությունը:

 

-Խնդիրը նա է, որ ոչ թե Չեչնյայում այդ արատավոր երևույթը չկա, այլ նրանում, որ մենք չունենք նման վիճակագրություն, մեզ մոտ նման բաների մասին չի կարելի բարձրաձայնել ` ‘’нельзя выносить сор из избы’’: ՌԴ-ում այսօր քննարկվում է «Ընտանեկան բռնության մասին» օրենք ունենալու անհրաժեշտությունը և եթե այն ընդունվի, ապա հնարավոր է, որ ինչ-որ բան մենք էլ կկարողանանք դրանից վերցնել: Թեև ես լավ գիտեմ, որ կարևոր է ոչ թե օրենք ընդունել, այլ վերահսկել, որպեսզի այն աշխատի, դա է ամենակարևորը: Մենք հույս ունենք, որ կգտնենք մեխանիզմներ, որոնք կստիպեն այդ օրենքն  աշխատեցնելու:  Համաժողովի ժամանակ էլ այս հարցերը քննարկեցինք ,  փորձի փոխանակումը ուղղակի անհրաժեշտություն էր…

 

Է.Մակարյան

Կարդացեք թեմայի  շուրջ մեր կայքում.

«Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» մրցանակակիրները ստացան իրենց պարգևները

 

 

 

 

«Խաղաղությունը քո տնից է սկսվում»…

 

«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը հայտնեց մրցանակակիրների անունները

 

Կովկասի Խաղաղության Մրցանակ ՝ երիտասարդ կանանց համար

 

Известны лауреаты премии «Молодые женщины Кавказа за мир»

 

Կովկասի Խաղաղության Մրցանակ ՝ երիտասարդ կանանց համար

 

«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը հայտնեց մրցանակակիրների անունները

 

Հայաստանը դեռևս չի մշակել թիվ 1325 բանաձևի կատարումն ապահովող ազգային ծրագիր

 

«Գենդերային հավասարությունը – կայուն խաղաղություն է»/ վիդեո

 

Կանանց, խաղաղության ու անվտանգության մասին ՄԱԿ-ի բանաձևերը

 

Պատերազմների «ոչ կանացի դեմքը»…

 

Դիտումների քանակը` 4105

Գլխավոր էջ