Ինգա Զարաֆյան. «Հավատում եմ ոչ թե քաղաքական ուժերի ծրագրերին, այլ իմ աչքերին»/ վիդեո
Քաղաքի բնապահպանական հրատապ խնդիրների համար ինչպիսի՞ լուծումներ են առաջարկում Երևանի Ավագանու Խորհրդում առաջադրված քաղաքական ուժերը իրենց ծրագրերում: “Էկոլուր’’ ՀԿ-ի տնօրեն Ինգա Զարաֆյանը հավատում է ոչ թե քաղաքական ուժերի ծրագրերին, այլ իր աչքերին։ Ռեգնում տեղեկատվական գործակալությանը տված իր հարցազրույցում նա մատնանշում է մի շարք քրոնիկ խնդիրներ, որոնք սպասում են իրենց շուտափույթ լուծմանը:
“Բացի ծառեր տնկելուց, որը սիստեմատիկ բնույթ չի կրում, և քաղաքի ոռոգման համակարգի մասնակի բարելավումից Երևանի քաղաքապետարանը ուրիշ ոչինչ չի կարող առաջարկել: Այս ամենին հակադրվում են զավթվող կանաչ տարածքները, Երևանի մերձակայքի քարհանքները, աղտոտված Հրազդանի կիրճը քաղաքի կենտրոնում, թափոնները և ավտոմեքենաներից թունավոր միացությունների աննդհատ աճող արտանետումները”, – ասում է Ինգա Զարաֆյանը:
Ինչ վերաբերում է կանաչ տարածքների և հասարակական այգիների կառուցապատմանը, բնապահպանը խոստովանեց, որ այս խնդիրը առկա է ավելի քան 20 տարի: «Այժմ, երբ նման տարածքներ գրեթե չեն մնացել, վերջին 5 տարիները բնութագրվում են բակերում կանաչ զոտիների ավելացմամբ, որոնք հանդիսանում են միկրոկլիմայի փոքրիկ օջախներ, սակայն դրանք ընդհանուր առմամբ խնդիր չեն լուծում”,- նշեց Զարաֆյանը:
Նրա խոսքերով, ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում կենսական կարևոր նշանակություն ունեցող գոտիները, որոնք էլ ապահովում են քաղաքի էկոլոգիան: «Երևանի շուրջ եղած կանաչ գոտին ոչնչացվել է դեռևս 90-ականներին»: Այժմ շատ դժվար է այն վերականգնել, քանի որ բոլոր ապօրինի շինությունները օրինականացվել են: Երկրորդ պրոբլեմատիկ գոտին Հրազդանի Կիրճն է, որը շունչ է տալիս ամբողջ քաղաքին: 2006-ին Բնապահպանության նախարարությունը խոստացավ կանգնեցնել կիրճում սկսած շինարարությունը: Փոխարենը ներկայումս Հրազդանի կիրճը երկու կողմից շրջապատված է ռեստորաններով, որոնք մեծապես նվազեցնում են այս կարևոր կանաչ օջախի արդյունավետությունը”, – նշեց փորձագետը:
Մայրաքաղաքի մյուս կարևոր խնդիրների շարքում բնապահպանը առանձնացրեց աղբի ծավալները և տրանսպորտի թունավոր արտանետումները:
«Թունավոր արտանետումների ծավալները տարեցտարի աճում են: Այդ մասին են փաստում բոլոր պաշտոնական տվյալները, սակայն քաղաքապետարանը ոչ մի միջոց չձեռնարկեց այդ ուղղությամբ: Դա հանգեցրել է թունավոր միացությունների մի մեծ պաշարի, որը շնչում են հիմա Երևանի բնակիչները:
Եվ, վերջապես, աղբի օգտագործման խնդիրը: Աղբի ռացիոնալ օգտագործման բոլոր առաջարկությունները պատասխան արձագանք չստացան: Ընդհակառակը, քաղաքապետարանը խանգարում է այդ խնդրի լուծմանը: Նուբարաշենի աղբավայրը փոխանցվեց ճապոնական մի ընկերության, որը վերամշակման ճանապարհով պետք է կուտակված մեթանից էլեկտրախներգիա ստանար: Այժմ ճապոնական ընկերությանը թոըյլ է տրվել օգտագործել աղբավայրը մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակում, մեթանը պարզապես այրվում է, իսկ էլեկտրաէներգիա չի արտադրվում: Այսպիսով արգելակվում է ընկերության ցանկությունը զարգացնել իր ծրագրերը. ստեղծել վերամշակման ձեռնարկություններ: Մենք հիմա կանգնած ենք այնտեղ, որտեղ 20 տարի առաջ էինք: Իրավիճակը բարդանում է նրանից, որ այս տարիների ընթացքում աղբի կուտակումներն ավելի են աճել”, – եզրափակեց նա:
***
Դիտեք նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար, աշխարագրական գիտությունների դոկտոր Հովիկ Սայադյանի ասուլիսը Երեւանի կանաչապատման ավանդույթների եւ թերությունների մասին .
Աղբյուրը՝ EcoLur NGO
Դիտումների քանակը` 6241