«Իմ կինն իմ ընկերն է» շարադրությունների մրցույթ
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը եւ Մեդիամաքս ործակալությունն Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա քարոզարշավի շրջանակում հայտարարում են «Իմ կինն իմ ընկերն է» շարադրությունների մրցույթի անցկացման մասին :
Ակնկալվում է , որ տղամարդիկ կպատմեն այն մասին, թե ինչպես են ընտանիք կազմել, ինչ համատեղ ճանապարհ են անցել, ինչպես են միմյանց աջակցել դժվար ժամանակներում եւ վայելել ուրախության պահերը:
Մրցույթի պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ
Հիշեցնենք, որ նախորդ տարի ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունը նախաձեռնել էին մեկ այլ ՝ «Իմ աղջիկը» շարադրությունների մրցույթ-ը:
Դիտումների քանակը` 3622