Ի՞նչ կավելացնեք կանացի ձեռքով Երևանի կյանքում

 

Այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Թեպետ կին թեկնածուները  չզբաղեցրեցին մրցավազքին մասնակցած  կուսակցական  ցուցակների առաջին հորիզոնականները,սակայն քարոզարշավին  բավականին  ակտիվ մասնակցություն ունեցան: Փորձեցինք  մեկ հարց ուղղել նրանց`  ընտրվելու դեպքում ինչ   շտրիխներ կավելացնեին  կանացի ձեռքով Երևանի կյանքում…

 

 

ՕԵԿ ցուցակում ընդգրկված Անահիտ Ավագյանը ասում է ,որ ՙկինը հարմարավետ է զգում  իրեն այն ժամանակ, երբ իր տան բոլոր անկյունները մաքուր են:

«Այդպես էլ կցանկանայի տեսնել մեր քաղաքը: Կուզենայի այդքան տարբերություն չլիներ քաղաքի կենտրոնի և ծայրամասի միջև,այսինքն Ջրվեժում բնակվողն էլ  է ցանկանում ունենալ բարեկարգ բակեր ու մաքուր քաղաք: «Որպես ծայրամասում ապրող բնակիչ կարող եմ ասել, որ աղբահանությունը մեզ մոտ շատ վատ է կատարվում, շուրջօրյա ջրամատակարման պայմանգիր ենք կնքել ,բայց օրը մեկ անգամ մի քանիժամով ենք ջուր ունենում»…

 

 

ԲՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված Մարիետա Մկրտչյանը,  ով բնակվում է Մալաթիա –Սեբաստիա վարչական շրջանւոմ ,նշում է,որ իրենց տարածքում խնդիրներ այնքան  շատեն,սկսած աղբահանությունից մինչև կանաչապատում: «Յուրաքանչյուր կին ցանկանում է ,որ իր տան մեջ լինի  կարգապահություն և  տան բյուջեի նպատակային ծախսում,հետևաբար նման  հոգեբանություն պետք է ունենանք նաև այս պարագայում,այսինքն Երևանի կառավարման ոլորտում»:

 

 

ՀՀԿ ավագանու անդամ Նաիրա Նահապետյանի խոսքով  «կանայք պետք  է լինեն այնքան ,որ կարողանան ստանձնել քաղաքի կառավարման մարտավարությունը,իսկ եթե կինը ցանկանում է,ուրեմն կարողանում է»: Այսօր, նրա խոսքով,  հայ կինը  իսկապես լուրջ անելիք ու ասելիք ունի: «Եթե համեմատականներ ենք անցկացնում նախորդ տարիների հետ  արդեն զարմանալի չի լինում ,որպեսզի մենք կնոջը տեսնենք պետական պաշտոնների և քաղաքականության  և  գործարարության մեջ»:

 

 

Երևանի ավագանու ՀԱԿ ցուցակում ընդգրկված ավագանու անդամ Լիլիթ Թադևոսյանը ցանկանում է Երևանում առաջին հերթին տեսնել կանաչածածկ տարածք:  «Կանաչ տարածքն ուծառերը յուրանքանչյուր նորմալ քաղաքի համար անհրաժեշտություն են, իսկ մեր քաղաքում այդպիսի տարածքներն ավելացնելու փոխարեն դրանք նվազեցնում են ու օբյեկտախեղդ են անում քաղաքը:Ցանկալի կլիներ նաև, որ ամեն համայնքում լինեին շատրվաններ՝ հարակից ջրավազաններով, որտեղ քաղաքացիները ամռան շոգ օրերին կարող են հանգստանալ: Եթե ուշադիր հետևելու լինենք, ապակտեսնենք , որ աշխարհի ոչ մի երկրում հին քաղաքը չեն ոչնչացնում, նորը կառուցում են, իսկ հինը վերանորոգում՝ մեզ մոտ դարձյալ հակառակն է: Ըստ էության մենք այսօր հին Երևանից ոչինչ չունենք:Փոխարենը ունենք սառը, գրեթե դատարկ, քաղաքի տեսքը գցող էլիտար կոչվող այլանդակ շենքեր: Ամեն առիթով հայտարարում ենք, թե մենք հազարամյակների մշակույթ ունեցող քաղաք ունենք,սակայն այսօր զբոսաշրջիկը գալով Երևան՝ դարեր ի վեր գոյություն ունեցող քաղաքի փոխարեն տեսնում է անճաշակ, բարձրահարկ ու չբնակեցված շենքեր, որոնք իրենցից ոչ մի հետաքրքրություն չիներկայացնում: Ի վերջո քաղաքը, պիտի լինի նաև մաքուր: Քաղաքացին առավոտյան արթնանալիս ու տնից դուրս գալիս պետք է իրեն հարմարավետ զգա: Մեր քաղաքում միայն Կենտրոնն ու մի քանի կարևորփողոցները չէ, որ պետք է լինեն մաքուր, այլև ամբողջ քաղաքը՝ Նուբարաշենից մինչև Նորքի 9-րդ զանգված: Չարբախից մինչև Դավթաշեն և այլն»:

 

 

Երևան դաշինքնքի երկրորդ համարը զբաղեցնող Անահիտ Բախշյանը նշում է,որ որպես կինը կցանկանար Երևանը տեսներ առավել գեղեցկացած ՙ. «Ինձ համար գեղեցիկ, նշանակում էառավերագույնս հարմարավետ, բոլոր շտրիխները, որ կավելացնեի, կապված են բոլորի համար հարմար լինելու հետ: Եթե Երևանը նմանեցենք  տան,ապա որպես կին կվերացնեի բոլոր խոչընդոտները,որոնք այդ տան բնակիչների կենցաղն են դժվարացնում»…

 

 

ՀՀկ պատգամավոր Ռուզան Մուրադյանը թեպետ ավագանու անդամ դառնալ չի պատրաստվում, բայց մեր հարցին ի պատասխան  մեջբերում   է Երկաթյա Լեդիի՝ Մարգրետ Թեչերի խոսքերը. «Եթե կինը կարողանում է կարգավորել իր ընտանիք խնդիրները,ապա հեշտությամբ կկարողանա լուծել նաև  երկրի խնդիրները»…

 

 

Արմինե  Գևորգյան

Դիտումների քանակը` 5326

Գլխավոր էջ