Ժաննա դ՚Արկի առեղծվածը/ տեսանյութ

Մայիսի 30-ին կաթոլիկ եկեղեցին նշում է  սուրբ  Ժաննա դ՚Արկի օրը  (ֆր.՝ Jeanne d՚Arc, 1412 -1431 թ.):  Ֆրանսիայի ազգային հերոսուհի  Ժաննա դԱրկը, հայտնի նաև Օռլեանի կույս անունով, ֆրանսիական պատմության ամենախորհրդավոր   կերպարներից էՆրա մասին տեղեկությունները բավականին քիչ ու  հակասական ենև  երբեմն  պատմաբանները  կասկածում ենարդյո՞ք նման մարդ գոյություն ունեցել էթե ոչՀայտնի է, որ Ժաննա դԱրկը գլխավորել է ֆրանսիական ժողովրդի ազատագրական պայքարն անգլիացիների դեմ Հարյուրամյա պատերազմի (1337—1453 թվականներ) ժամանակ։ Կանանց ու տղամարդկնց շարքումում անունները մնացել են պատմության մեջԺաննա դ՚Արկը միակն էր , ով  17 տարեկանում  երկրի գլխավոր հրամանատար  է եղել…  

 

 

 

Ծնվել է հավանաբար 1412 թ. հունվարի 6-ին՝ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվողԴոմրեմի գյուղում՝ ունևոր գյուղացիների ընտանիքում։ Օժտված էր սուր մտքով,ողջախոհությամբ և, միաժամանակ, ոգևորելու ընդունակությամբ, սակայն կրթություն չի ստացել։ Մանկուց ականատես է եղել Հարյուրամյա պատերազմի ռազմական գործողությունների, քանի որ անգլիական և բուրգունդական զորքերը հաճախ էին ասպատակում Դոմրեմիի շուրջ ընկած տարածքները։ 13 տարեկանից Ժաննան լսել է,ձայներե և տեսիլքներ է ունեցել, որոնցում նրան հայտնվում էին սրբեր և հրեշտակներ։ Մոլեռանդ կրոնապաշտ Ժաննա դ’Արկը հավատացել է, որ իրեն նախասահմանված էազատագրել Ֆրանսիան։

 

 

17 տարեկանում հարազատները Ժաննայի համար փեսացուեն գտնում` ցանկանալով որքան հնարավոր է շուտ ամուսնացնել նրան: Սակայն աղջիկն ամուսնացնելու մասին լսել անգամ չէր ուզում:

 

 

1428 թ. անգլո-բուրգունդական միացյալ զորքը պաշարեց Օռլեան քաղաքը։ Ֆրանսիայի գահի թագաժառանգ Կարլոսը փակվել էր Շինոնի ամրոցում և գրեթե ոչինչ չէր ձեռնարկում իր թագավորական լիազորությունների հաստատման համար։ Նույն ժամանակամիջոցին Ժաննան սկսում է հավատալ, որ իրեն երևացող տեսիլքները հրամայում են նրան գնալ Օռլեան և թոթափել պաշարումը։ Ժաննան դիմում է տեղական թագավորական զորքերի հրամանատար Ռոբեր դը Բոդրիկուրին՝ համոզելով նրան տրամադրել պահակազոր, որը կուղեկցի իրեն թագաժառանգի մոտ։ 1429 թ. մարտի 6-ին կայանում է Ժաննայի և թագաժառանգի հանդիպումը։ Սկզբում Ժաննային կասկածով են ընդունում,սակայն քիչ անց Կարլոսը հավատում է, որ նա ուղարկվել է Աստծո կողմից։ 1429 թ. ապրիլինթագաժառանգի կողմից տրամադրված զորքով Ժաննան շարժվում է Օռլեան և համառմարտերի արդյունքում 1429 թ. մայիսի 8-ին հանում պաշարումը։ Իր ղեկավարությամբ ֆրանսիական զորքերը հասնում են մի շարք հաղթանակների՝ հունիսի վերջին շարժվելով դեպի հյուսիս։ Ժաննայի և զորքերի ուղեկցությամբ Կարլոսը մտնում է Ռեյմս քաղաք, որի տաճարում 1429 թ. հուլիսի 17-ին կայանում է Կարլոսի թագադրության արարողությունը։ Նա գահ է բարձրանում Կարլոս VII անունով։

 

 

Ժողովրդական պատերազմի ծավալը և Ժաննա դ’Արկի լայն ժողովրդականությունը վախեցրել են թագավորին և ազնվականությանը։ Ժաննան շարունակում է ղեկավարել անգլիացիների դեմ ռազմական գործողությունները մինչև 1430 թ. մայիսի 23-ը, երբ անգլիացիների դաշնակից բուրգունդացիները նրան գերի են վերցնում և փոխանցում անգլիացիներին 10 հազար լիվր գումարի դիմաց։ Անգլիացիները մեղադրում են նրան վհուկության և հերետիկոսության մեջ։ Ռուան քաղաքում եկեղեցականներից կազմված ատյանը կանխատեսելի դատավճիռ է ընդունում։ Ժաննա դ՚Արկը մեղավոր է ճանաչվում՝սկզբում դատապարտելով ցմահ բանտարկության, այնուհետև՝ մահապատժի։ 1431 թ. մայիսի30-ին Ժաննային  այրում են  Ռուանի Հին շուկայի հրապարակում։ Նա ընդամենը 19 տարեկան էր…

 

 

Կարլոս VII-ը սակայն կարողանում է զարգացնել Ժաննա դ՚Արկի հաջողությունները։ 1435 թ.նա անջատ հաշտություն է կնքվում բուրգունդացիների հետ, իրականացնում բանակի ևպետական ֆինանսների վերակազմակերպում, որից հետո վերսկսում Անգլիայի դեմպատերազմը, որի արդյունքում արդեն 1453 թ. անգլիացիները զրկվում են Ֆրանսիայի տարածքում իրենց բոլոր տիրույթներից, բացի Կալե նավահանգստից։ Դրանից հետոԿարլոսը նախաձեռնում է Ժաննա դ՚Արկի վարկի և հեղինակության վերականգնմանն ուղղված միջոցառումներ։ 1455 թ. Ռուանում գումարվում է նոր եկեղեցական ատյան, որը բեկանում է դատավճիռը՝ մաքրելով Օռլեանի կույսին բոլոր մեղադրանքներից։ Ֆրանսիայում Ժաննա դ՚Արկի պաշտամունքի սկիզբ է դրվում։ 1909 թ. Կույսը եկեղեցու կողմից ճանաչվումէ երանելի, իսկ 1920 թ. մայիսի 16-ին՝ դասվում սրբերի շարքին:

 

 

Դիտումների քանակը` 7316

Գլխավոր էջ