Թուրքիայի նախագահ կարո՞ղ է կին դառնալ
Թուրքիայի առաջատար ընդդիմադիր Ժողովրդական-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Կիլիչդարողլուն հայտարարեց կուսակցությունների կողմից՝ նախագահի պաշտոնի համար կին-թեկնածուներ առաջադրելու հնարավորության մասին, հաղորդում է Euromag-ը:
«21-րդ դարում կինը լիովին կարող է կատարել Թուրքիայի նախագահի գործառույթները: Ես ի նկատի ունեմ մի քանի կին-թեկնածուների», – ասաց ընդդիմության առաջնորդը:
ԺՀԿ-ի կողմից առաջադրվող հնարավոր կին թեկնածուների թվում է Ումիթ Բոյները (լուսանկարում)՝ թուրքական ամենամեծ գործարար ասոցիացիայի՝ TUSIAD-ի ղեկավարը, – նշում է ՛՛Հյուրիեթը՛՛: Տիկին Բոյները շարունակաբար քննադատության է արժանանում իշխող կուսակցության կողմից իր քաղաքական հայացքների հետ կապված:
Հնարավոր կին-թեկնածուների շարքում է նաև Էմինե Ուլկեր Թարխանը, ով ԺՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալն է,
և Գյուլդալ Մումջուն, ով հանդիսանում է ԺՀԿ կուսակցության իրավաբանը և խորհրդարանի խոսնակի օգնականը:
Թուրքիայում հերթական նախագահական ընտրությունները կանցկացվեն 2014 -ին: Այս պահին ոչ իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը (ԱԶԿ), ոչ էլ ընդդիմադիր Ժողավրդական-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) դեռևս չեն որոշել իրենց թեկնածուներին, – հաղորդում է Turkish News-ը:
Դիտումների քանակը` 3944