Թունավորվել են թթից թե թթի միջոցով՝ ինչո՞ւ
Անդրադառնալով «Վահան գյուղի տասնյակ բնակիչներ թունավորվել են թթից» հրապարակմանը
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ավարտել է Վահան գյուղի մի քանի տասնյակ բնակիչների թունավորման պատճառ դարձած թթի, ինչպես նաև թութը տեղափոխած մեքենայից և սննդամթերքի տարաներից լվացուկների լաբորատոր փորձաքննությունները:
Արդյունքները, սակայն, ծառայությունը չի հրապարակում, պատճառաբանելով, որ դրանք տրամադրվել են նախաքննություն իրականացնող մարմին՝ այս պարագայում ոստիկանությանը: Մինչ քննությունը կավարտվի ու մանրամասներ կհրապարկվեն, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը որոշ հստակեցումներ է արել՝ թունավորումը եղել է ոչ թե թթից, այլ թթի միջոցով:
Նրա խոսքով՝ զանգվածային թունավորման դեպքի առնչությամբ լաբորատոր միջոցառումներ են իրականացրել, որոնց արդյունքում պարզվել է վարակի պատճառը: «Թութը աղիքային վարակի փոխանցման միջոց է եղել: Մենք արդեն կատարել ենք լաբորատոր հետազոտություններ հիվանդների մոտ, թթից փորձանմուշ է վերցվել: Պարզվել է, որ թթենու անմիջական հարևանությամբ գտնվել է անասնագոմ: Թութը չի լվացվել, փակ տարաներով բերվել և վաճառվել է: Վարակի աղբյուրը եղել է սալմոնելա հարուցիչը, որի կրողները կենդանիներն են»:
Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն էլ. «Հիվանդներից վերցված կենսաբանական, ինչպես նաև օջախներից վերցված թթի և դրա մնացորդների նմուշներում հայտնաբերվել է «Salmonella typhimurium», որն էլ հաստատում է թթի միջոցով աղիքային վարակի տարածումը»: Հիշեցնենք, որ թութ ուտելու հետևանքով թունավորվել էր 55 մարդ, 51-ը՝ Վահան գյուղից է, 4-ը` Ճամբարակից: Նրանցից 33-ը հոսպիտալացվել էր Ճամբարակի առողջության կենտրոնում: Ամբուլատոր պայմաններում բուժում է ստացել 22 տուժած:
ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն էլլրագրողների հետ հանդիպմանը ասել է . «Պետք չի տարածել, որ թթից կարելի է թունավորվել: Այնտեղ լրիվ ուրիշ գործոն է եղել: Բոլոր ծանոթներս հերթով զանգում հարցնում են` կարո՞ղ ենք թութ գնել: Ուզում եմ բոլորին տեղեկացնել` ազատ կերեʹք թութ»…
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Վահան գյուղի տասնյակ բնակիչներ թունավորվել են թթից
Ամեն օր մարդիկ սնունդ են թափում ու ամեն օր մարդիկ սոված են քնում
Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը
Առողջ սնվելու օր. հիվանդությունների 90 տոկոսը ոչ ճիշտ սնվելու արդյունք է
500 հազար դրամ տուգանք` մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակած հավեր մատակարարողին
Երկու ծայրահեղություն` թերքաշություն ու գիրություն
Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ
Ի՞նչ են ուտում Հայաստանի բնակիչները
«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»
Դիտումների քանակը` 3894