Թերեզա Մեյը դարձավ Մեծ Բրիտանիայի երկրորդ կին վարչապետը

Այսօր  Մեծ Բրիտանիայի ՆԳ նախկին նախարար, Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը Բուքինգեմյան պալատում հանդիպման ժամանակ Եղիսաբեթ 2-րդ թագուհուց նոր կառավարություն ձեւավորելու առաջարկ է ստացել: Այսպիսով՝ Մեյը պաշտոնապես Մեծ Բրիտանիայի վարչապետն է դարձել,  բրիտանական պատմության երկրորդ կին վարչապետը  Մարգարեթ Թետչերից հետո:

 

Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյը կհաջորդի Դեյվիդ Քեմերոնին, ով  հայտարարեց հրաժարական տալու իր մտադրության մասին` կապված հունիսի 23-­ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների հետ, որի արդյունքում բրիտանացիների 52 տոկոսը կողմ քվեարկեց Եվրոպական միությունից դուրս գալուն:

 

Մեյի հանդիպումը թագուհու հետ Բուքինգհեմյան պալատում հաջորդել է Դեյվիդ Քեմերոնի հետ Մեծ Բրիտանիայի միապետի հանդիպմանը, որի ընթացքում վերջինս ընդունել է Քեմերոնի ներկայացրած հրաժարականի դիմումը:  Ըստ BBC-ի, պաշտոնական արարողությունը, որի ժամանակ Մեյը նշանակվել է նոր պաշտոնում, կոչվում է «ձեռքի համբուրում», սակայն իրականում վարչապետերն այլեւս միապետի ձեռքը չեն համբուրում:

 

Բուքինգհեմյան պալատում ընդունելությունից հետո Մեյը կմեկնի Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայր` «Դաունինգ սթրիթ 10», որտեղ տեղի կունենա «միջուկային ճամպրուկի» բանալիների փոխանցումը նոր վարչապետին:

 

Հիշեցնենք, որ   Պահպանողական կուսակցության մեջ լիդերության մրցակցության  ընթացքում  Թերեզա Մեյը հիմնական մրցակիցն էր  Անդրեա Լիդսոմը, ով  դեռ  երկու օր առաջ   դուրս եկավ մրցապայքարից:  Ինչպես  րում է    The Guardian –ը  ակնկալվում է , որ Թերեզը Մեյը կձեւավորի գենդերային տեսակետից  հավասարակշռված  կաբինետ:

 

 

Նոր վարչապետի  երեք խնդիրները

 

Չնայած այն հանգամանքին, որ Մեյը դեմ է  Բրյուսելի հետ հարաբերությունների խզմանը, հենց նա էլ պետք է ղեկավարի բանակցությունները, փորձի ԵՄ–ի հետ «ամուսնալուծության» լավագույն պայմանների հասնել։ «Brexit–ը նշանակում է Brexit, եւ մենք պատրաստվում ենք դրանում հաջողության հասնել»,– այսպես է սահմանել Մեյը իր հիմնական խնդիրը վարչապետի պաշտոնում։ Նոր կաբինետում ստեղծվելու է հատուկ պաշտոն՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցերով նախարար։

 

Միաժամանակ ապագա վարչապետը չի պատրաստվում արագացնել բանակցությունների մեկնարկը։ Նա արդեն հայտարարել էր, որ հույս ունի գործի դնել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որով ԵՄ կազմից անդամ պետության դուրս գալու ընթացակարգը սահմանվում է ոչ շուտ, քան մինչեւ հաջորդ տարվա սկիզբը։ Մինչեւ այդ պահը մնացած ժամանակը Լոնդոնը մտադիր է օգտագործել բանակցային դիրքերի նախապատրաստման նպատակով։ Այս պահին նման դիրք, ըստ էության, չկա։

 

Մեյն իր երկրորդ նպատակն էր անվանել երկրի եւ կուսակցությունների միավորումը։ Մեծ Բրիտանիայում հանրաքվեից հետո հասարակական կարծիքները տարանջատվել են, ինչը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ Brexit–ին կողմ է քվեարկել 17.4 մլն մարդ, իսկ դեմ՝ 16.14 մլն մարդ։ Ստացվում է, որ բնակչության գրեթե կեսը պատրաստ չէ Բրյուսելի հետ հարաբերությունների խզմանը, բայց մեծամասնության որոշումը չեղարկել նույնպես ոչ ոք չի պատրաստվում։ Եվ  վերջապես Մեյի երրորդ խնդիրը Մեծ Բրիտանիայի բարեփոխումն է այնպես, «որ այն համապատասխանի բոլորին, այլ ոչ թե փոքրաքանակ արտոնյալ մարդկանց»։

 

Համեմատություններ «երկաթյա  լեդի » Մարգարետ Թետչերի հետ

 

59-ամյա քաղաքական գործչին , ով  2010-ին գլխավորել էր ՆԳՆ–ն, անընդհատ համեմատում են Թետչերի հետ, Թեչեզա Մեյը չի կարծում, որ իրենք նման են։ Միաժամանակ երկու քաղաքական գործիչների կարիերայում որոշակի նմանություններ կան։ Այսպես՝ Թետչերն ու Մեյը երկու անգամ պարտվել են խորհրդարանական ընտրություններում, նախքան պատգամավորական մանդատ ստանալը՝ համապատասխանաբար 1950, 1951 եւ 1992, 1994 թվականներին։ «Երկաթյա տիկինը» վարչապետի պաշտոնը ստանձնել է 53 տարեկանում, իսկ մինչ այդ նա 20 տարի աշխատել էր խորհրդարանում։ Մեյը կառավարությունը կղեկավարի 59 տարեկանում՝ խորհրդարանում 19 տարի աշխատելուց հետո։ Ընդ որում, Թետչերը 4 տարի շարունակ ընդդիմության առաջնորդ է եղել (1975-1979), իսկ Մեյը նման փորձ չունի։ Միաժամանակ ՆԳ նախարարի պաշտոնում անցկացրած 6 տարին ռեկորդային էին վերջին հարյուրամյակի ընթացքում։

Մամուլը  Թետչերի եւ Մեյի միջեւ էական տարբերությունը տեսնում է ոճի մեջ:  Եթե Մարգարետ Թետչերի ոճային գործնական կոստյումը նրա քաղաքական հաջողության գրավականն էր, ապա ինչպես նշում է  The Telegraph -ը   Թերեզա Մեյն աչքի է ընկել էքստրավագանտ ոճի կոշիկների հանդեպ իր սիրով, որը ,  ոճաբանների կարծիքով,  հաճախ փչացնում է ընդհանուր «պատկերը»։

Ի՞նչ  են  խորհրդանշում Թերեզա Մեյի  վագրանախշ կոշիկները

 

Թերեզա Մեյի համար արգելված մոդելներ չկան՝ ընձառյուծի նախշերով «նավակ» կոշիկներ, օձի կաշվից երկարաճիտ կոշիկներ, խոշոր ճարմանդներով կոշիկներ, անգամ գույնզգույն ռետինե երկարաճիտ կոշիկներ։ Նոր վարչապետը համադրում է աչք ծակող կոշիկները եւ գործնական կոստյումները։  News.amփոխանցմամբ,  փորձագետները   արդեն իսկ որոշակի  վերլուծություններ են անում ՝ կապված   նրա  կոշիկներ հետ:  Հնարավոր է, էքստրավագանդ կոշիկները քաղաքական ֆիասկոյից Մեյին պաշտպանող թալիսմանի պես մի  բան են։ Փորձագետները նշում են, որ նա նախընտրում է ակտիվ գույներ, խոշոր զարդեր, բարակ կրունկներ եւ ագրեսիվ կենդանական նախշեր։ Լաքապատ կաշին, որը սիրում է Մեյը, իր մեջ շատ դրամա եւ էպատաժ է պարունակում, Նրա կերպարի վրա է հրավիրում ուշադրությունը եւ պաշտպանիչ հայելի է ծառայում, քանի որ այն լավ արտացոլող հատկանիշներ ունի։  Երկարաճիտ բոթֆորդ կոշիկները հեծյալի պատկեր են ստեղծում, որը հայտնի է Բրիտանիայում, իսկ ընձառյուծի նախշերը վկայում են իրեն եւ իր նախնական կենդանական բնազդները կառավարելու ունակության մասին։ Խիստ ոճի լաքապատ տղամարդու կոշիկները, որոնց միակ գլամուր դետալը կրունկների ճարմանդներն են, ծանրակշիռ փաստարկ են, որ նման կնոջ հետ կատակները վատ են վերջանում։ Նրա ճնշմանը կարող է դիմանալ միայն բանակում թրծված անձը։ Կենդանական նախշերը խիստ հագուստի  համադրությամբ վկայում են, որ նոր վարչապետը վճռական եւ անկանխատեսելի անհատականություն է։

Աղբյուրը՝  BBC The Telegraph,

The Guardian ,News.am

 

Դիտումների քանակը` 4103

Գլխավոր էջ