Թաշճյանների ընտանիքում երեք երեխա է ծնվել
Լիբանանահայ Լեւոն եւ Թամար Թաշճյանների երկար սպասված առաջներկներն օրեր առաջ լույս աշխարհ են եկել: Ազամարտիկ Լեւոնի ընտանիքը միանգամից է լցվել: Քառասունամյա Թամար Թաշճյանը, որը շարժողական համակարգի դժվարություններ ունի, եռյակ է ունեցել:
Արմատներով Մուսալեռցի այս զույգին մենք հանդիպել էինք այս տարի ապրիլի 24-ին ` Ծիծեռնակաբերդում: Նրանք պատմեցին WomenNet.am- ին, որ Հայաստան են եկել Լիբանանից` մոտ մեկ տարի առաջ, ստացել են երկքաղաքացիություն եւ բնակություն հաստատել Երեւանում:
Փոքրիկներին հունիսի մեկի` Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով շնորհավորել եւ նվերներ է հանձնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարեանը` Թաշճյանների բազմազավակ ընտանիքին նվիրելով երեք մանկասայլակ եւ նորածինների խնամքի համար անհրաժեշտ պարագաներ: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իտա Խաչատրյանը Թաշճյաններին փոխանցել է քաղաքապետի բարեմաղթանքներն ու նշել, որ այս ընտանիքը այսուհետ կլինի քաղաքապետարանի հոգածության ներքո:
Կարդացեք նաեւ մեր կայքում .
Թամար Թաշճյան. «Մեր պապերու ոգին մեր մեջ է…»
Դիտումների քանակը` 3077