Ընտանիքների միջազգային օր. աշխատանքի եւ ընտանիքի համատեղման խնդիր

 

Այս տարվա ընտանիքների միջազգային օրը կարեւորում է աշխատանքային գործունեության եւ  ընտանեկան պարտականությունների հավասարակշռությունն, ինչը հատկապես  դժվար է ստացվում  համատեղել կանանց պարագայում:  Ժամանակակից  միտումները ներառում են աշխատաշուկայում կանանց ավելի ակտիվ ներգրավվումը: Քանզի ընտանիքներում անդամների թիվը գնալով նվազում է, եւ սերունդները առանձին են ապրում, երիտասարդ ընտանիքներին   օգնություն  առաջարկելու հնարավորությունները նվազում են, եւ աշխատող ծնողները  հանդիպում են լուրջ հիմնախնդիրներին, նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ուղերձում Ընտանիքների միջազգային օրվա արթիվ:

 

Օրվա նպատակն է ամենուր ֆինանսական ու բարոյական աջակցություն ցուցաբերել աշխատողներին եւ իրենց ընտանիքներին ` դրանով իսկ նպաստելով  ողջ  հասարակության  սոցիալ – տնտեսական զարգացմանը:

 

Միլիոնավոր մարդիկ աշխարհում ապահովված չեն պատշաճ աշխատանքային պայմաններով եւ իրենց ընտանիքների մասին հոգ տանելու սոցիալական աջակցությամբ: Երեխաների խնամքի պատշաճ որակը շատ հազվադեպ կարելի է հանդիպել զարգացող երկրներում, որտեղ շատ ծնողներ ստիպված են իրենց նախադպրոցական տարիքի երեխաներին տանը մենակ թողնել: Բացի այդ`շատ երեխաների խնամում են իրենց մեծ եղբայրներն ու քույրերը, ովքեր, իրենց հերթին, ետ են մնում դասերից:

 

Մի շարք երկրներ ծնողների համար շահավետ պայմաններ են առաջարկում: Դրա հետ մեկտեղ ծնողներին արձակուրդ տալու մասին դրույթները դեռեւս հազվադեպ հանդիպող երևույթ  է շատ զարգացող երկրներում:
Ճկուն աշխատանքային պայմանները, այդ թվում աշխատանքային սեղմ գրաֆիկը, հեռահաղորդակցման զարգացումը նոր հնարավորրություններ են ստեղծում աշխատանքը կազմակերպման առումով, սակայն ամենուրեք բարեփոխման կարիք է զգացվում: ՄԱԿ-ի շրջանակներում լայնորեն կիրարվում են նման մոտեցումները, մենք այժմ հետևում ենք մեր իրականացվող միջոցառումներին, և տեսնում, թե ինչը կարող ենք բարելավել, նշում է Բան Կի Մունը:

 

Մենք պետք է արձագանքենք մշտապես փոփոխվող աշխատանքի և ընտանեկան կյանքի խնդիրներին: Ես ողջունում եմ ծնողներին արձակուրդ տալու պայմաններ, ճկուն աշխատանքային գրաֆիկ  ունեցող ու երեխաների ավելի լավ խնամք առաջարկող աշխատատեղերի ստեղծումը:

 

Նման քաղաքականությունը եւ ծրագրերը կարող են հանգեցնել աշխատանքային պայմանների , աշխատակիցների առողջության և արտադրողականության բարելավմանը, ընտանիքների բարեկեցությանը, ինչպես նաև գենդերային հավասարությանը:

 

Աշխատող ընտանիքների թվաքանակի հավասարակշռության քաղաքականությունը ցույց է տալիս ինչպես կառավարության հավատարմությունը ապահովմանը, այնպես էլ մասնավոր հատվածի ուղղվածությունը սոցիալական պատասխանատվության հարցում:

 

«Ընտանիքների այս միջազգային օրը, եկե՛ք կրկին խոստանանք աջակցել աշխատանքային եւ  ընտանեկան պարտականությունների  հավասարակշռությանն ուղղված քաղաքականությանը ` ի շահ ընտանիքների եւ հասարակությանն առհասարակ», – կոչ է անում գլխավոր քարտուղարը:

 

 

Դիտումների քանակը` 4517

Գլխավոր էջ