ՄԱԿ-ում ընդունվեց Կայուն զարգացման նոր օրակարգը

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակներում   բացված  Կայուն զարգացման գագաթնաժողովի առաջին իսկ նիստում պաշտոնապես ընդունվեց   կայուն զարգացման նոր օրակարգի ամփոփիչ փաստաթուղթը:    Նոր հավակնոտ օրակարգի արդյունքում մինչև 2030 թվականը կվերանա աղքատությունը, և ամբողջ աշխարհում կխթանվի տնտեսական բարգավաճումը, սոցիալական զարգացումն ու շրջակա միջավայրի պահպանությունը:

 

«Վերափոխելով մեր աշխարհը. Կայուն զարգացման օրակարգ – 2030» վերնագրով այս  փաստաթղթի նախաբանում ասվում է. «Մենք լի ենք վճռականությամբ՝ մարդկությունն այս սերնդի ընթացքում ազատելու աղքատության ճիրաններից, և ցանկանում ենք առողջացնել ու պահպանել մեր մոլորակը ներկա և ապագա սերունդների համար..  Այս համատեղ ճամփորդության մեկնարկին մենք խոստանում ենք, որ ոչ մեկը չի անտեսվի»:

 

ՄԱԿ-ի անդամ 193 պետություններն համաձայնությամբ ընդունված այս փաստաթղթում ամրագրված են կայուն զարգացման 17 նպատակ , որոնք գալիս են փոխարինելու 2000 թ. ընդունված Հազարամյակի զարգացման ութ նպատակներին եւ նախատեսված են 2015-ին հաջորդող  15 տարվա համար: Դրանցից առավել հավակնոտներն են առաջին հինգը՝ մինչեւ 2030 թվականը աղքատության վերացումը, սովի խնդրի լուծումը, պարենային անվտանգության ապահովումը եւ գյուղատնտեսության կայուն զարգացմանն աջակցելը, առողջ ապրելակերպի ապահովումը եւ բոլոր մարդկանց բարեկեցությանն օժանդակումը, համընդհանուր եւ որակյալ կրթության ապահովումը,   ինչպես նաեւ հասնել գենդերային հավասարության` կանանց և աղջիկների կանանց և աղջիկների հնարավորությունների ընդլայնման եւ նրանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերն իսպառ վերացնելու միջոցով:

Գագաթնաժողովին մասնակցում են   պետությունների ու կառավարությունների ավելի քան 150 ղեկավարներ, ինչպես անեւ արտաքին գործերի 30 նախարարներ:

 

Նշենք, որ գագաթնաժողովի բացումը նշանավորվեց  դրանից մեկ  ժամ առաջ  Գլխավոր ասամբլեայի դահլիճում տեղի ունեցած  Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ելույթով, որում  նա անդրադարձավ  միջազգային հանրությանը հուզող  հիմնական խնդիրներին:  Խոսելով  աղքատության եւ անհավասարության վերացման,  գլոբալ կլիմայական փոփոխությունների,  զինված հակամարտությունների եւ դրանց հետեանքների , ինչպես նաև միջուկային զինաթափման առաջընթացի բացակայության մասին նա կոչ արեց  պաշտպանել մարդկությանը հենց իրենից…

 

Գագաթնաժողովի   բացմանը հանդես եկան ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ  կոլումբիացի փոփ-աստղ Շաքիրան՝Ջոն Լենոնի «Imagine» երգի կատարմամբ եւ բենինցի երգչուհի Անժելիկա Կիջոն ՝ իր «Աֆրիկա» երգով,  ելույթ  ունեցավ  նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսուֆզայը՝ երեխաների իրավունքների պաշտպանության մասին ուղերձով, ինչպես նաեւ ցուցադրվեց  զարգացման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերին նվիրված «Երկիր մոլորակը տիեզերքից» ֆիլմը:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Օրվա թիվը՝ 4 տրիլիոն դոլար զարգացման թե՞ 14 տրիլիոն պատերազմների համար

Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում

Աշխարհի առաջատար բիզնես ընկերությունները գումարներ կտրամադրեն գենդերային հավասարության հասնելու համար

Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում

Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը

Հայաստանի կանայք մասնակցեցին Սանկտ Պետերբուրգում կայացած Կանանց Եվրասիական ֆորումին

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ Շակիրան և Անջելիք Քիջոն հանուն երեխաների համար ավելի լավ ապագայի

ՄԱԿ-ում ընդունվեց Կայուն զարգացման նոր օրակարգը

Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները

ՄԱԿ-ի նոր հավակնոտ օրակարգ՝ մինչև 2030 թվականը վերացնել աղքատությունը աշխարհում

Շակիրան կկատարի Լենոնի Imagine երգը ՄԱԿ-ի գագաթնաժողովի բացմանը

Դիտումների քանակը` 4936

Գլխավոր էջ