Էմմա Ուոթսոնը կոչ արեց տղամարդկանց պայքարել գենդերային հավասարության համար

Դեռևս այս ամռանը Էմմա Ուոթսոնը, ով ճանաչում է ձեռք բերել  Հարրի Փոթերի մասին ֆիլմերում նկարահանվելով,  նշանակվեց ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան:  24- ամյա բրիտանացի դերասանուհին համագործակցում է ՄԱԿ-Կանայք կառույցի հետ՝  հանդես գալով որպես     կանանց իրավունքների պաշտպան:   Սեպտեմբերի  20-ին ՄԱԿ-ի կենտրոնական րասենյակում  նա հանդես եկավ ֆեմինիզմի եւ գենդերային հավասարության մասին կրքոտ մի ելույթով, որը աննկարագրելի ազդեցություն թողեց բոլորի  վրա:

 

Էմման ելույթ ունեցավ  ՄԱԿ-Կանայք կառույցի կողմից հայտարարված « Նա հանուն նրա» (“HeForShe” )  քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ: Քարոզարշավը հայտարարվել է Պեկին+20 գործընթացի շրջանակներում եւ նպատակ ունի համախմբել մեկ միլիարդ տղամարդկանց և պատանիների՝ հանդես գալու ընդդեմ  այն անհավասարության, որին բախվում են կանայք և աղջիկներն ողջ աշխարհում: Էմմայի ելույթը  օվացիայի արժանացավ՝  նա ոչ միայն կոչ արեց տղամարդկանց դաշնակից դառնալ գենդերային հավասարության համար պայքարում, այլև պարզաբանեց այն թյուր կարծիքը, որ կա ֆեմինիզմի մասին:

 

«Ես որոշել եմ, որ ես ֆեմինիստ եմ: Սա ինձ համար հեշտ  որոշում  չէր, որովհետեւ  իմ սեփական դիտարկումները  ցույց են տվել, որ ֆեմինիզմը անքան էլ հասկանալի բառ չէ շատերի համար: Կանայք նախընտրում չանվանել  իրենց ֆեմինիստ, որպեսզի նրանց չհամարեն  ագրեսիվ, անհրապույր և տղամարդկանց դեմ տրամադրված էակներ:

 

 

Ինչու՞ է աշխարհն անարդար կանանց նկատմամբ: Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե ես վարձատրվեմ այնքան, որքան իմ տղամարդ կոլեգաները: Ես կարծում եմ, որ ճիշտն այն է, երբ ես եմ կայացնում իմ սեփական մարմնին վերաբերող որոշումները: Ես կարծում եմ, որ ճիշտ է, երբ կանայք ներգրավված են քաղաքականությունների մշակման գործընթացներում և մասնակցում են այն որոշումների կայացմանը, որոնք ազդելու են իմ կյանքի վրա: Ես կարծում եմ, որ ճիշտ է, երբ վայելում ես նույն հարգանքը, ինչ տղամարդիկ: Սակայն, ցավոք սրտի,  աշխարհում չկա ոչ մի երկիր, որտեղ այդ բոլոր իրավունքները կանանց համար իրականություն են », – ասաց նա՝ հրապուրելով  ներկաներին իր անմիջականությամբ:

 

Այն համընդհանուր սերը, որ Էմմա Ուոթսոնը  վայելում է որպես Հարի Փոթերի հերոսուհի, նրան անշուշտ հնարավորություն է տալիս ավելի լայն ազդեցություն ունենալ: Հատկապես երիտասարդների շրջանում  նրա ազդեցությունը շատ ավելին է, քան նույնիսկ ավելի ճանաչված կանանց իրավունքների  պաշտպանների, ինչպիսին է, օրինակ,   Բեյոնսեն:

 

Ուոթսոնի՝ Հարրի Փոթերի հետ ասոցացվելն ունի նաև իր բացասական կողմը. այն վախը, որ իրեն լուրջ չեն ընդունի: Իր ելույթում նա նաև անդրադառնում է այս մտահոգությանը.

 

«Երևի թե դուք կմտածեք՝ ով է այս Հարրի Փոթերի աղջիկը: Ի՞նչ է նա անում ՄԱԿ-ում: Ես ինքս ինձ էլ եմ նույն հարցերը տվել: Այն ամենն, ինչ ես գիտեմ, դա այն է, որ ես մտահոգվում եմ այս խնդրի շուրջ և ուզում եմ լուծել այն: Եվ տեսնելով այն, ինչ ես տեսել եմ և ունենալով այս հնարավորությունը, ես ուզում եմ անել ինչ-որ բան: Անգլիացի պետական գործիչ Էդմունդ Բերկը ասել է. Այն ինչ հարկավոր է չարիքի ուժերին հաղթասնակ տանելու համար դա լավ կանանց ու լավ տղամարդկանց ոչինչ չանելն է»:

 

Հարրի Փոթերի հետ ասոցացվելը սակայն, կարծես թե, միշտ կհետապնդի Էմմային: Նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունը կատակեց նրա հասցեին. «Նա օգտագործում էր կախարդական փայտիկը: Հուսով եմ՝ դու էլ կօգտագործես այն՝ կանանց նկատմամբ բռնությանը վերջ տալու համար»…

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«ՄԱԿ կանայք» կառույցը ազդարարել է Պեկին+20 գործընթացի սկիզբը

 

«Գենդերային անհավասարության վերացման վերջնաժամկետը հայտնի է. դա 2030 թվականն է»…

 

Պեկին+20.« Կանանց հիմնախնդիրները չեն ծերանում» – քարոզարշավի մեկնարկ

 

Անվտանգություն, մարդու իրավունքներ և կանանց հնարավորությունների ընդլայնում

 
Բիյոնսեն կոչ է անում տղամարդկանց պայքարել հանուն հավասարության/ տեսահոլովակ

 


Բեյոնսե: «Ես ամեն օր ասում եմ իմ աղջկան, որ նա կարող է նախագահ դառնալ»…/ վիդեո

 

Փինքն առաջարկում է լինել նախագահ կամ ֆուտբոլիստ, բայց ոչ հիմար աղջիկ…

 

Քրիստինա Ագիլերայի ինքնատիպ ֆեմինիզմի ակունքները / տեսահոլովակ

 

 

Շեր. «Ճի՛շտն ասա. սա կնոջ աշխարհ է»

 

«Ժամանակն է գործել» և դադարեցնել սեռական բռնությունը հակամարտություններում

 

Մեծ Բրիատնիայի թագուհին ասպետական տիտղոս շնորհեց Անջելինա Ջոլիին

 

«Արյան և մեղրի երկրում». հրավեր ֆիլմի ցուցադրությանը / թրեյլեր

 

 

Թալիբների մահափորձից հրաշքով փրկված Մալալան ելույթ ունեցավ ՄԱԿ-ում / վիդեո

 

Դիտումների քանակը` 5905

Գլխավոր էջ