Էլինար Վարդանյան. « Առաջարկելու եմ, որ 30/70 համամասնությունը կիրարկվի անմիջապես՝ 2017 թվականից»
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն այն պատգամավորներից է, ում զարմացնում է, թե ինչու է կառավարությունը՝ ամրագրելով Ընտրական օրենսգրքով կուսակցությունների ցուցակներում սեռերի ներկայացվածության 30/70 հարաբերակցությունը, այնուամենայնիվ հետաձգում այդ նորմի կիրարկումը մինչև 2022 թվական: WomenNet-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ ինքն ի սկզբանե կողմնակից էր, որպեսզի Ընտրական օրենսգրքում սեռերի 30/70 համամասնությունն ամրագրվի և ուժի մեջ մտնի անմիջապես՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից:
«Այդ առաջարկությունս ևս մեկ անգամ ներկայացնելու եմ արդեն օրենսդրական փոփոխության տեսքով, քանի որ Ընտրական օրենսգիրքն այսօր ընդունվեց Ազգային Ժողովի կողմից երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, այսինքն դրանում փոփոխությունները պետք է առանձին նախագծով տեղի ունենան»,- նշեց նա:
Էլինար Վարդանյանը տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման առաջինից երկրորդ ընթերցում ընկած ռեժիմում հանդես էր եկել առաջարկով, որի իմաստը հենց նրանում էր, որպեսզի 2017 թվականից 30/70 քվոտան գործի և հիմա չի հասկանում հետաձգման տրամաբանությունը, որով դա 2022 թվականից միայն գործի:
«Ո՞րն է այդ վերապահման իմաստը, ի՞նչն է խանգարում , որ այդ դրույթը անմիջապես ուժի մեջ մտնի: Իրականում որևէ հստակ հիմնավորում մինչ այս պահը չի հնչեցվել , պարզ չէ, թե ինչն է պատճառը , որ նշված նորմը պետք է գործի 6 տարի հետո միայն»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ հույս ունի այդ հիմնավորումները կլսի, երբ ԱԺ-ին ներկայացնի իր օրենսդրական նախաձեռնությունը, որով կպահանջի, որպեսզի 30/70 համամասնությունը գործի արդեն այս խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Նշենք, որ մայիսի 25-ին Ազգային ժողովը 102 կողմ, 17 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծն երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ։ Քվեարկությունից առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց. «Մենք թեև ներկայացնում ենք այսօր Ընտրական օրենսգիրքը վերջնական ընդունման, բայց պատրաստ ենք մեկ անգամ ևս վերահաստատելու մեր հայտարարությունը, որ եթե անգամ հունիսի 1-ից հետո մեզ հաջողվի գտնել փոխադարձ ընդունելի այնպիսի մեխանիզմներ, որոնք է՛լ ավելի կուժեղացնեն Ընտրական օրենսգիրքը, որոնք կլինեն իրատեսական, մենք իսկապես պատրաստ կլինենք հրավիրելու նաև արտահերթ նստաշրջան կամ նիստ և ներկայացնելու առաջարկություններ՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար»։
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նոր առաջարկությունները կանանց ներկայացվածության մասին
«Ընտրական օրենսգիրք. ինչն է մտահոգում կանանց»
Դավիթ Հարությունյան. «Ես շատ ավելի լավատես եմ կանանց ընտրվելու հնարավորությունների առումով»
Զարուհի Փոստանջյան. «Խնդիր ունենք տարածքային ցուցակների հետ, որտեղ քվոտան չի աշխատելու»
Խաչատուր Քոքոբելյան . «Ես նույնիսկ 50/50-ի կողմնակից եմ»…
Էլինար Վարդանյան. «Կանանց հասնող մանդատների թիվը կիսվելու է»/ տեսանյութ
Յուրաքանչյուր քառյակում մեկ կին. նոր փոփոխություն Ընտրական օրենսգրքի նախագծում
Ընտրական օրենսգրքում կանանց քաղաքական մասնակցությանն վերաբերող առաջարկներ
Հերմինե Նաղդալյան. «Կանանց համամասնությունը ընտրությունից ընտրություն պետք է բարձրացվի»
Քվոտաների կոռեկտության եւ արդյունավետության մասին
Արդյո՞ք կանայք չեն ցանկանում առաջադրվել ընտրություններում
«Մեր հասարակությունը նման է մի ընտանքի, որտեղ մայրը բացակայում է…»
Կանանց մասնակցության խնդիրը երկրորդական լինել չի կարող…
Ինչու՞ են կին պատգամավորները լռում քվոտայի բարձրացման մասին
Նպաստելու է արդյո՞ք համամասնական ընտրակարգին անցումը ԱԺ-ում կանանց թվի ավելացմանը
«Ապահովել կուսակցությունների ցուցակներում կանանց և տղամարդկանց ոչ պակաս, քան 30/70-համամասնությունը»
Բարեփոխված Սահմանադրությունն ու կանանց իրավունքները. մեկնաբանում են քաղաքական գործիչները
Առաջարկներ ՀՀ Կառավարությանը կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ
Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով
Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով
Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016
ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք
2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել
Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված
Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:
Դիտումների քանակը` 4419