Զիմբաբվեում ծննդաբերող կանանց ամեն մի գոռոցի համար տուգանում են 5 դոլարով

 

 Զիմբաբվեի ծննդատներից մեկում   ծննդաբերող կանանց ամեն մի գոռոցի համար ստիպում են վճարել 5 դոլար: Այս մասին հաղորդվում է  «Թրանսփարենսի ինթերնեյշընըլը»,  որակելով այս կարգը որպես   կաշառակերության դրսևորում:

 

Ծննդատունը  «գոռալու վճարը ձևակերպում է որպես տուգանք «կեղծ ահազանգի  համար» , իսկ 95 տոկոս գործազրկություն ունեցող երկրում շատ քչերն են կարողանում վճարել այդ գումարը: Չվճարող կանայք ձերբակալված են մնում հիվանդանոցում այնքան ժամանակ, մինչև  որ նրանց ընտանիքները կարողանան տոկոսներով հանդերձ մուծել «գոռալու վարձը»:

 

 

Դա է պատճառը, որ զիմբաբվեացի կանայք նախընտրում են ծննդաբերել տանը, ինչի հետևանքներով ամեն օր երկրում ծննդաբերության ընթացքում մոր և երեխայի մահվան  ութ դեպք է գրանցվում:

 

Նշենք, որ անցյալ տարի Զիմբաբվեի  խորհրդարանում ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու առավել քան յուրահատուկ միջոց էին առաջարկել: Պատգամավորներից մեկը հանդես էր եկել նախաձեռնությամբ  , որ կանայք ավելի քիչ ցնցուղ ընդունեն ու սափրեն գլուխները: Պատգամավորի կարծիքով այդ դեպքում կանայք դառնում են պակաս գրավիչ է տղամարդկանց համար, քանի որ ՁԻԱՀ – ի տարածման հիմնական պատճառը տղամարդկանց  թուլությունն է, ովքեր չեն կարող դիմակայել գրավիչ և լավ հագնված կանանց:  Պատգամավորը համոզված էր,  ինչքան թափթփված հագնված  ու տգեղ կլինեն  կանայք , այնքան կնվազեն ՁԻԱՀ – ով վարակվելու դեպքերը Զիմբաբվեում, որտեղ բնակչության մոտ 14%-ը  տառապում է սեռական ճանապարհով փոխանցվող այս  հիվանդությունից:

 

Մեկ  այլ պատգամավորի կրեատիվ մտքի  փայլատակումով առաջարկվում էր սեքս խաղալիքներ բաժանել բանտարկյալներին, որպեսզի նրանք  բանտերում չզբաղվեն միասեռականությամբ, ինչը ՁԻԱՀ – ի տարածման  ձևերից մեկն է:

 

Աղբյուրը.  Newsland. com

Դիտումների քանակը` 5043

Գլխավոր էջ