Զարուհու Փոստանջյանի խոսափոխը անջատելն այնքան էլ հեշտ չէ / վիդեո

 

Այսօր  ԱԺ-ում  ուշադրության կենտրոնում  դարձյալ   հայտնվել  էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է, ում կարծես թե հաջողվել է գրավել նախկինում հայտնի  պատգամավոր Արշակ Սադոյանի  բավականին երկար ժամանակ մնացած թափուր տեղը՝ մոտենալով վերջինիս կողմից  սահմանված  ռեկորդին՝  սկանդալային ելույթներ ունենալու առումով:   

 

Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավոր Արշակ Սադոյանը  ԱԺ պատմության մեջ մտավ  «չորրորդ խոսափող» անվան տակ, որին անհնար էր լռեցնել: Ի դեպ , այդ խոսափողը նա,   ի վերջո,  ԱԺ ղեկավարությունից նվեր ստացավ ՝  հաշվի առնելով հատկապես  չորրորդ  խոսափողից նրա  բազմիցս բուռն ելույթներ ունենալու հանգամանքը…

 

Վերադառնալով այսօրվա միջադեպին նշենք, որ  Զարուհի Փոստանջյանը հավակնում է Արշակ Սադոյանի արժանի հետնորդը դառնալ:  Վարման կարգի վերաբերյալ   ձայն խնդրելով  նա սկսեց   ընթերցել  հարցին չվերաբերող   երեւակայական մի նամակ, որտեղ գործող նախագահը իբր ներում է հայցում Րաֆֆի Հովհաննիսյանից. «Սիրելի Րաֆֆի, ես փնտրում եմ, թե փետրվարի 18-ից հետո որն է ճիշտ…»

 

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հորդորելով չխախտել ԱԺ կանոնակարգ օրենքը  եւ հայտարարություն անել միայն քննարկվող հարցի շուրջ , ոչ թե թեմայից դուրս, պահանջեց  «անջատել խոսափողը», սակայն  Զարուհի Փոստանջյանն այս անգամ առանց բարձրախոսի սկսեց դիմել լրագրողներին ու խանգարել նիստը վարողին, ով  շարունակում էր պնդել՝ «Անջատեք խոսափողը, անջատեք Զարուհի Փոստանջյանի խոսափողը»: Չնայած անջատած բարձրախոսին՝ Զարուհի Փոստանջյանը շարունակեց կարդալ  նամակը  եւ լռեց միայն այն ժամանակ, երբ ավարտեց այն…

 

Միջադեպին անդրադարձ են կատարել գրեթե բոլոր լրատվամիջոցները…

Տեսահոլովակը՝ A1plus

 

 

 

Դիտումների քանակը` 4861

Գլխավոր էջ