Երևանի ավագանու նիստում սեքսիստական կոչեր են հնչել. «Երկիր Ծիրանի»
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվում հունիսի 16-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած խախտումներին ու թվով չորս քաղաքապետի տեղակալների վերանշանակմանը, ինչը խմբակցության կարծիքով հակասում է երևանցիների շահերին, քանի որ այդ նույն տեղակալները Երևանի քաղաքապետարանում իրենց աշխատանքային գործունեության ժամանակ վնաս են պատճառել երևանցիներին: Այլ հիմնախնդիրների թվում խմբկցությունը նշել է նաև գենդերային հիմքով խտրական (սեքսիստական) կոչերը, որոնք հնչել են նիստերի դահլիճում:
«Քաղաքապետը երկու անգամ մատնացույց անելով «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամներ Սոնա Աղեկյանի և Մարինա Խաչատրյանի սեռը, իրեն թույլ տվեց նման արտահայտություն անել․ «ինձ թվում է այս աղջկա միկրոֆոնը անջատել է արդեն պետք» և «քանի որ Դուք կին եք, ես չընդհատեցի», իսկ Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Հասմիկ Սարգսյանը բղավելով փորձում էր խանգարել «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամների ելույթները հայտարաելով` «անհարմար է, վերջը կին եք, մայր եք» սա սեռի հիմքով խտրականության և սեքսիզմի վառ արտահայտում է և ՀՀ Սահմանադրության խախտում։ Ավելին, «ես տղամարդ եմ» կամ «իմ տղամարդկությունը» և նմանատիպ այլ սեքսիստական արտահայտություններով էր հարուստ նաև քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ելույթը՝ հաստիքացուցակի հարցուպատասխանի ժամանակ, որը տևեց ավելի երկար, քան օրենքով սահմանված 5 րոպեն է, սակայն չընդհատվեց նիստը վարող Տարոն Մարգարյանի կողմից»։
«Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու խմբակցությունը մտահոգություն է հայտնել նաև կանոնակարգային հարցերի, բյուջետային միջոցների ոչ արդյունավետ ու նպատակային օգտագործման ու իրենց նկատմամբ ցուցաբերած խտրականության այլ ձևեերի վերբերյալ, օրինակ , նիստի ընթացքում հարց տալու սահմանափակումների, ինչպես նաև նիստի մասին ծանուցման առումով:
Հայտարարությանում թեքստում, մասնավորպես, ասված է.
1.Նման կարևոր օրակարգով արտահերթ նիստի անցկացումը չի համապատասխանում տեղական ինքնակառավարման սկզբունքներին և չի ապահովում համայնքի իրավունքների, օրինական շահերի և սեփականության պատշաճ ու արդյունավետ պաշտպանության իրականացումը։
Չնայած որ Տարոն Մարգարյանը հղում կատարելով օրենքին նշեց, որ համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի, համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը (Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենք 29 հոդվածի)՝ փորձելով պատճառաբանել նման կարևոր օրակարգով արտահերթ նիստ նշանակելու քաղաքապետի նախաձեռնությունը, սակայն Երևան քաղաքի ավագանու Կանոնակարգի 116-րդ կետը հստակ նշում է, որ «արտահերթ նիստեր կարող են գումարվել նաև հերթական նստաշրջաններից դուրս»: Ավելին կանոնակարգը թույլ էր տալիս այս հարցերը քննարկել հերթական նիստի շրջանակում ևս, քանի որ ըստ 103-րդ կետի՝ «ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են մինչև հունիսի վերջին չորեքշաբթին», ինչը ենթադրում է այս օրացույցային տարում հունիսի 28-ը։ Հերթական և արտահերթ նիստերի տարբերությունը և նման կարևոր հարցերը արտահերթով չքննարկելու կարևորությունը ընդգծելու համար, հարկ է նշել, որ հերթական նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը պարտադիր շրջանառվում են հետևյալ կարգով՝ Քաղաքապետը, Խմբակցությունները, Ավագանու անդամները և Ավագանու հանձնաժողովները,․նախաձեռնությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները, դիտողությունները, եզրակացությունները ներկայացնում են հերթական նիստից առնվազն տասնմեկ օր առաջ (Երևան քաղաքի ավագանու Կանոնակարգ կետ 21): Գլխադասային հանձնաժողովը նախաձեռնության վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է Ավագանու հերթական նիստից առնվազն տասն օր առաջ (Երևան քաղաքի ավագանու Կանոնակարգ կետ 21)․․ Նախաձեռնության հեղինակի կողմից ստացված Իրավական ակտի նախագիծը, կից փաստաթղթերը, գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը և տեղեկանք-ամփոփաթերթը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, մեկ օրվա ընթացքում ներկայացնում է Քաղաքապետին՝ հերթական նիստի օրակարգում ընդգրկելու համար(Երևան քաղաքի ավագանու Կանոնակարգ կետ 22.1)։ Ի հակադրություն սրա՝ արտահերթի դեպքում «արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված Իրավական ակտերի նախագծերը և դրանց կցված փաստաթղթերը Խմբակցություններին, Ավագանու անդամներին, Քաղաքապետի նշանակած գլխադասային հանձնաժողովին և մյուս հանձնաժողովներին տրամադրվում են արտահերթ նիստը նախաձեռնելուց հետո ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:» Իսկ Գլխադասային հանձնաժողովը արտահերթ նիստը սկսելուց ոչ ուշ, քան 1 ժամ առաջ ներկայացնում է Իրավական ակտի նախագծի վերաբերյալ իր եզրակացությունը (Երևան քաղաքի ավագանու Կանոնակարգի կետ 117)։ Ավելին, Ավագանու արտահերթ նիստը անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, սակայն նախաձեռնությունից ոչ շուտ, քան երեք օրից, ինչը նշանակում է, որ Կանոնակարգը սահմանում է ժամկետների նվազագույն շեմ և նույնիսկ արտահերթ նիստը կարելի էր ավելի ուշ նշանակել՝ ավելի մեծ ժամանակ տրամադրելով խմբակցություններին ու հանձնաժողովներին պատշաճ քննելու ու ծանոթանալու նախագծերին(Երևան քաղաքի ավագանու Կանոնակարգիկետ 116):
2.Բյուջետային միջոցների ոչ արդյունավետ ու նպատակային օգտագործման կասկածի հիմքեր:
Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների աշխատավարձերը կազմում են ամսեկան 436409100 դրամ շուրջ 1 000 000 դոլար: Երևանցիների գրպանից այս ծավալի գումարների տրամադրումը և դրանց դիմաց համապատասխան ծառայություն չստանալը հակասում է երևանցիների շահերին և պարտադիր պետք է ենթարկվի արմատական փոփոխության:
Երևանի քաղաքապետի թվով չորս տեղակալների նշանակումը` ոչ միայն չափազանց մեծ շռայլություն է Երևանի բյուջեի համար, այլ նաև վտանգավոր` երևանցիների համար: Կամո Արեյանի նշանակումը, որպես քաղաքապետի տեղակալ փաստում է, որ Երևանը շարունակելու են քանդել և ավիրել: Այս անձը 1997 թվականից լինելով Երևանի փոխքաղաքապետ` մասնակցել է Երևանի քանդմանը, Թամանյանական ճարտարապետության և կանաչ տարածքների ոչնչացմանը: Նրա պաշտոնավարման տարիներին Երևանում քանդվել են բազմաթիվ պատմամշակութային շինություններ և զանգվածաբար ոչնչացվել կանաչ տարածքներ: Այսօր յուրաքանչյուր մարդու համար նախատեսված անհրաժեշտ նվազագույն` 25 քառակուսի մետր կանաչ տարածքը իջել է մինչև 5 քառակուսի մետրի: Վահե Նիկոյանի նշանակումը, որպես քաղաքապետի տեղակալ փաստում է, որ այս անձը լինելով Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ չծառայելով հայկական զինված ուժերում, չունենալով կապ զինվորական և պաշտապնության գործի հետ` 2015 թվականին պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով։ «Երկիր Ծիրանի» կուսակցության խմբակցության կողմից հնչեցրած հարցին` թե ինչպիսի քաջագործության համար է նրան նման մեդալ շնորհվել, նա չի պատասխանել: Փոխարենը պարզվեց, որ քաղաքապետի տեղակալի այս թեկնածուն հայկական զինված ուժերում չի ծառայել` քանի որ զբաղվել է գիտությամբ, նաև պարզվեց, որ Երևան քաղաքի փոխքաղաքապետի պաշտոնում նա զբաղվում է հանրային տրանսպորտի ոլորտի հարցերով: 2004 թվականից աշխատելով քաղաքապետարանում որպես ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ, 2009 թվականից ֆինանսական վարչության պետ, 2012 թվականից որպես Երևանի քաղաքապետի տեղակալ, որևէ կերպ չի արձագանքել Երևանի խնդիրներին, չի կանխել Երևանի քանդումը, իսկ հանրային տրանսպորտի ոլորտում միայն նպաստել է` Տարոն Մարգարյանի և այլ այսպես կոչված գծատերերի (միկրոավտոբուսների երթուղիների) հանրային տրանսպորտի ոլորտում մենաշնորհային գործունեության ծաղկմանը, որի հետևանքն է տարիներ շարունակ հանրային տրանսպորտի գործունեության սարսափելի` անմխիթար և ոչ քաղաքակիրթ վիճակը: Դավիթ Օհանյանի նշանակումը որպես քաղաքապետի տեղակալ փաստում է, որ այս անձը լինելով Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ 1997 թվականից աշխատել է որպես Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի առևտրի և սպասարկումների կանոնակարգման բաժնի պետ, 2008 թվականից Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար, 2009 թվականից Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, իսկ 2013 թվականին նշանակվելով Երևանի քաղաքապետի տեղակալ` իր պարտականությունները պատշաճ չի կատարել, նրա ղեկավարման տարիներին Երևանը ավիրվել է: Արամ Սուքիասյանի նշանակումը որպես քաղաքապետի տեղակալ փաստում է, որ այս անձը 2011-2013թթ. եղել է Երևանի քաղաքապետի խորհրդական: Լինելով մշակույթի ոլորտը ներկայացնող անձ` 2013 թվականից աշխատել է որպես Երևանի քաղաքապետի տեղակալ և Երևանի պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում դրսեորել է անգործություն: Համաձայն կենսագրական տվյալների 1998-2000թթ., աշխատելով Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական թատրոնում, միաժամանակ ծառայել է ԼՂՀ զինված ուժերում:
3.Երևանի ավագանու նիստի անցկացման ոչ բավարար պայմաններ:
Համաձայն տեղական ինքնակառավամարման մասին օրենքի 37 հոդվածի` համայնքի բնակիչների համար պետք է ստեղծվեն բավարար պայմաններ՝ իրազեկ լինելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և մասնակցելու համայնքի կառավարմանն ու զարգացմանը` այդ նպատակով օգտագործելով համայնքում հասանելի որևէ ձև կամ միջոց (այդ թվում` տեղեկատվության և հեռահաղորդակցության): Պարզվեց, որ Երևանի ավագանու նիստերը լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն կարող հեռարձակել ուղիղ եթեր, քանի որ նիստերի դահլիճում տեղադրված հատուկ սարքերը խափանում են հեռարձակումը: Նիստերի դահլիճը այնպես է կահավորված, որ հնարավոր չէ տեսնել ելույթ ունեցողին կամ հարց տվող ավագանու անդամին: Թեպետ երկար տարիներ նիստերի դահլիճը կահավորվորված է քվեարկության էլեկտրոնային համակարգով, պարզվեց, որ այն գրեթե չի օգտագործվել և քվեարկությունների, ելույթների ու հարցերի հերթագրումը անցկացվել է հաշվիչ հանձնաժողովի օգնությամբ: Ժամանակակից սարքավորումների միջոցով հարցերի, ելույթների, քվեարկությունների գրանցման հնարավորության բացակայությունը և դահլիճի դասավորվածությունը հիշեցնում էր գավառական ժողով անցկացնելու սովորույթի փաստ: Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի ավագանու խմբակցության անդամ շախմատիստ Սմբատ Լպուտյանի համար ժողովրդավարական քննարկումը զայրույթ էր առաջացրել, նա իր տեղից բղավում էր, որ պետք չէ ձայն տալ «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու խմբակցության անդամներին, քանի որ իրենք շտապում են և ժամանակ չունեն: Կարելի է ասել, որ դահլիճը բացարձակ համապատասխանում էր Երևանը քանդողների, նրա դիմագիծը աղավաղողների գավառամիտ վարքագծին: Նիստերի դահլիճում նաև ներկա էին նիստի օրակարգի հետ կապ չունեցող թիկնապահի կազմվածքով անձինք, ովքեր նույնպես բղավում և ռեպլիկներ էին բաց թողնում: Չնայած Երևանի բյուջեից կատարված հատկացումներին՝ հաշվիչ էլեկտրոնային համակարգը չէր գործում և չէր իրականացվում ուղիղ հեռարձակում, ինչը նախատեսված է Կանոնակարգով (Երևան քաղաքի ավագանու Կանոնակարգ կետ 108)։ Այս առիթով «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու խմբակցությունը մոտ օրերս հարցում կուղարկի քաղաքապետարան` պարզելու հաշվիչ էլեկտրոնային համակարգի շահագործման և բյուջեից դրան ուղղված հատկացումները՝ հետագայում համապատասխան քայլեր ձեռնարկելու մտադրությամբ։
- Խտրականություն նիստերի դահլիճում։
Չնայած ՀՀ Սահմանադրությունը և մի քանի տասնյակ իրավական ակտեր արգելում են խտրականությունը այդ թվում սեռի կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների նկատմամբ ( ՀՀ Սահմանադրություն հոդված 29), նիստը վարողի՝ այս դեպքում նշանակված քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից արձանագրվել է խտրական վերաբերմունք և սեքսիստական կոչեր «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու խմբակցության անդամների նկատմամբ ու հասցեին։ Այսպես՝ Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու խմբակցության անդամներ Հայկ Պետրոսյանը և Սոնա Աղեկյանը հաստիքացուցակի վերաբերյալ բանավոր հարցերի փուլում, նախատեսված ժամանակահատվածում հնչեցրեցին երկուական հարց, սակայն նիստը վարող Տարոն․ Մարգարյանն առաջարկեց ընտրել այդ հարցերից մեկը՝ պատճառաբանելով, որ ավագանու անդամը կարող է հնչեցնել միայն մեկ հարց։ Մինչդեռ Երևանի Ավագանու Կանոնակարգի (Երևան քաղաքի ավագանու Կանոնակարգ կետ 120(3) համաձայն` «ավագանու յուրաքանչյուր անդամ կարող է ուղղել առավելագույնը երկու հարց, որոնք կարող են հնչեցվել միասին, եթե վերաբերում են նույն ոլորտին, ինչպես նաև առանձին-առանձին` յուրաքանչյուր հարցի պատասխանը ստանալուց հետո, եթե վերաբերում են տարբեր ոլորտների»։
- Խտրական մոտեցում Գլխադասային հանձանժողովի նիստերի ծանուցման վերաբերյալ:
Պարզվեց, որ մինչև արտահերթ նիստ անցկացնելը, տեղի են ունեցել գլխադասային հանձնաժողովների նիստեր, որի մասին «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու խմբակցության անդամները իրազեկված չեն եղել, մինչդեռ աշխատակազմը «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամներին տրամադրել է պաշտոնական էլետրոնային հասցե, որի միջոցով հնարավոր էր տեղեկացնել նիստերի մասին: Մինչդեռ մյուս բոլոր Երաևնի ավագանու խմբակցության անդամները տեղեկացվել են եղել:
- Գենդերային հիմքով խտրական (սեքսիստական) կոչեր նիստերի դահլիճում:
Հարկ է նշել նաև գենդերային հիմքով խտրական կոչերն ու խտրական վերաբերմունքը նիստերի դահլիճում։ Քաղաքապետը երկու անգամ մատնացույց անելով «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամներ Սոնա Աղեկյանի և Մարինա Խաչատրյանի սեռը, իրեն թույլ տվեց նման արտահայտություն անել․ «ինձ թվում է այս աղջկա միկրոֆոնը անջատել է արդեն պետք» և «քանի որ Դուք կին եք, ես չընդհատեցի», իսկ Երևանի ավագանու Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Հասմիկ Սարգսյանը բղավելով փորձում էր խանգարել «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամների ելույթները հայտարաելով` «անհարմար է, վերջը կին եք, մայր եք» սա սեռի հիմքով խտրականության և սեքսիզմի վառ արտահայտում է և ՀՀ Սահմանադրության խախտում։ Ավելին, «ես տղամարդ եմ» կամ «իմ տղամարդկությունը» և նմանատիպ այլ սեքսիստական արտահայտություններով էր հարուստ նաև քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ելույթը՝ հաստիքացուցակի հարցուպատասխանի ժամանակ, որը տևեց ավելի երկար, քան օրենքով սահմանված 5 րոպեն է, սակայն չընդհատվեց նիստը վարող Տարոն Մարգարյանի կողմից։
- 2017 թվականի հունիսի 16-ին Երևանի ավագանու` Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրելու և օտարման 2017 թվականի ծրագրի 21-Ի N 648-Ն Երևանի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու Երևանի ավագանու որոշման կոռուպցիոն բնույթը և էությունը:
Գնահատելով վերը նշված որոշումը կարող ենք փաստել, որ այն կազմվել է Տարոն Մարգարյանի կողմից իշխանական լիազորությունների չարաշահման միջոցով և ընդունվել, կոռուպցիոն մեխանիզմի կիրառմաբ, վստահված իշխանության չարաշահմամբ, անձնական շահ ստանալու նպատակով, անձնական կամ այլ շահադիտական նպատակով, ինչը արտահայտված է և գործողությամբ և անգործությամբ: Այսպես վերը նշված որոշման հիման վրա Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման 2017 թվականի ծրագրի մեջ ներառվում են թվով 83 հողակտորներ, որոնցից 74-ը գտնվում են Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 7-ը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, 2-ը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Այս տարածքները օտարելու հետևանքով դառնալու են շենքերի և շինությունների կառուցապատման տարածքներ, փոխվելու է նրանց նպատակային նշանակությունը, որի հետևանքով փոփոխության է ենթարկվելու շրջակա միջավայրը: Այս ծավալի հողատարածքների ներառումը Երևան քաղաքում սեփականություն հանդիսացող 2017 թվականի օտարման ծրագրի մեջ չի քննարկվել երևանցիների և այս ոլորտում հանրային վերահսկողություն իրականցնող խմբերի ու կազմակերպությունների հետ: Որոշման մեջ նշված չեն հաղակտորների հասցեները, չափսերը և նրանց հստակ նկարագրությունը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում .
Քաղաքի արդար կառավարում. ինչքանո՞վ են դրան պատրաստ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը
Տրանսպորտի խնդիրը. երևանցիների կարծիքն ու թեկնածուների խոստումները
«Այս աղբը շուտով մեզ կուտի». Նուբարաշենի բնակիչների ձայնը լսելի չէ
«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում». քննարկում
Մանկապարտեզների հարցը. իրականություն եւ նախընտրական խոստումներ
Կանաչ տարածքները կազմում են Երևանի ընդամենը 3 %-ը…
Նարինե Թուխիկյան. « Քաղաքի տերը յուրաքանչյուր քաղաքացի պիտի լինի»…
Երևանն անվտանգ ու հարմարավետ չէ. մայրիկները բարձրաձայնում են խնդիրները
Դիտումների քանակը` 4030