Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է
Դրա մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ղեկավար Կարեն Ավագյանը: Նրա խոսքով, սեպտեմբերից գործելու է այն բոլոր ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը, ովքեր ունեն երկու և ավելի երեխա: Փոխհատուցումը արվելու է Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի կողմից:
Քանի ուսանող է օգտվելու այս ծրագրից դեռես հայտնի չէ: Որոշակի վիճակագրություն կա միայն մեկ այլ ` կրթաթոշակների փոխհատուցման ծրագրի վերաբերյալ: 2011-ից առ այսօր 2150 ուսանող է օգտվել այդ ծրագրից:
Կարեն Ավագյանի տեղեկացմամբ` կրթաթոշակների փոխհատուցման համար կառավարությունը այս տարի 60 մլն դրամ է հատկացրել: Մրցույթին մասնակցելու համար արդեն դիմել է 1500 ուսանող:
Այս տարի դիմողների թվում շատ են սոցիալապես անապահով ուսանողները: Ուսանողների ընտրությունը, Ավագյանի խոսքով, կատարվում է հստակ չափորոշիչներով՝ ուսանողի առաջադիմություն, սոցիալապես անապահովություն, հասարակական ակտիվություն և այլն:
«Ստանալու են 80 հազարական դրամ պետական և միջպետական, մարզային բուհերի առաջին կուրսերի ուսանողները: Մարզերից դիմել է 217 ուսանող»,- ասաց Կարեն Ավագյանն ու տեղեկացրեց, որ վաղը վարչապետի և ԿԳ նախարարի մասնակցությամբ տեղի կունենա կրթաթոշակների համար հաղթած ուսանողների ցանկի հրապարակումը:
Նա նաև հավելեց, որ Երիտասարադական հիմնադրամն իր միջոցներից է հատկացրել՝ ուսանողների ուսման վարձը փոխատուցելու համար:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը
Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է
Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո
Ծնունդների թիվը Հայաստանում նվազում է
Կառավարությունը փող չունի չաշխատող մայրերին երեխայի նպաստ տրամադրելու համար
Ինչպես խրախուսել բազմազավակությունը
Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել
Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »
Դիտումների քանակը` 5293