Երիտասարդությունը՝ COVID-19-ի հաղթահարման առաջամարտիկ
«Մինչ Երիտասարդների միջազգային օրը նշում ենք համաշխարհային համավարակի կիզակետում, մենք ականատեսն ենք, թե ինչպես են երիտասարդները գործում՝ լուծելու իրենց համայնքների խնդիրները», – ասված է Երիտասարդների միջազգային օրվա առթիվ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Նատալյա Քանեմի ուղերձում:
Երիտասարդները COVID-19 համավարակին արձագանքման առանջնագծում են եղել՝ մեկտեղելով ջանքերն աշխարհով մեկ։ Նրանք առողջապահական համակարգի աշխատողներ են, ակտիվիստներ, նորարարներ ու սոցիալական և համայնքային աշխատողներ։
Այս համավարակի պայմաններում երիտասարդներին հասնելու և նրանց ներգրավելու համար մենք պետք է տեղեկություն տարածենք, պարզաբանենք ապատեղեկատվությունն ու պետք է «զինենք» նրանց՝ քայլ անելու վարակի տարածումը զսպելու ուղղությամբ։ Մենք պետք է վավերացնենք երիտասարդ մարդկանց առաջնորդությունը և պաշտպանենք նրանց մարդու իրավունքները։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ ՄԱԿ-ի սեռական և վերարտադրողական առողջության գործակալությունը, լսում է երիտասարդները ձայները և աջակցում նրանց իմաստալից մասնակցությանն իրենց վրա ազդեցություն ունեցող որոշումների կայացման գործում։
Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մեկնարկեց «Երիտասարդներն ընդդեմ COVID-19-ի» (#YouthAgainstCOVID19) խոսակցությունը։ Երիտասարդները, որտեղ էլ որ ապրելիս լինեն, խրախուսվում են ներբեռնել իրենց տեսանյութերը, որոնցում պատմում են համավարակի դեմ պայքարի իրենց ջանքերի մասին և փոխանցում իրենց փորձը, թե ինչպես են առաջ շարժվելու նոր ուղիներ գծագրում իրենց համայնքների համար։
Հավավարակի ավերիչ ազդեցությունների թվում զբաղվածության, կրթության և էական ծառայություններից, այդ թվում՝ սեռական ու վերարտադրողական առողջության ծառայություններից օգտվելու հնարավորությունների կորուստը նշանակում է, որ շատ երիտասարդներ բախվում են իրենց իրավունքների և ընտրությունների խաթարման փաստին։ Երիտասարդ կանայք և աղջիկները հատկապես խոցելի են։
Մինչ աշխարը ձգտում է այնպիսի վերականգնման, որը կամրապնդի դիմակայունությունը, մենք պետք է ապահովենք, որ երիտասարդները գերակայություն լինեն, որպեսզի նրանց համար հասանելի լինեն իրենց ներուժի լիարժեք իրացման համար անհրաժեշտ կրթությունը, գործիքները և ծառայությունները։
Այսօր եկեք տարբեր սերունդներով ձեռք ձեռքի տանք։ Եկեք ի մի գանք և դիմակայենք մեր առջև հառնած մարտահրավերները՝ աշխատելով երիտասարդների հետ՝ կառուցելու ավելի ներառական, կայուն ապագա բոլորի համար։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադամ-Հայաստան-ի հաղորդագրության
***
Նշենք, որ Երիտասարդության միջազգային օրը (International Youth Day) ամեն տարի նշվում է օգոստոսի 12-ին եւ նպատակ ունի երիտասարդներին հիշեցնել աշխարհի զարգացման եւ կառուցման գործում իրենց դերի, ինչպես նաեւ իրենց ճանապարհին կանգնած առօրյա մարտահրավերների մասին։
Այն հիմնադրվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից՝ 1999 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Լիսաբոնում 1998-ի օգոստոսի 8-12-ը անցկացված Երիտասարդության հարցերի նախարարների համաշխարհային համաժողովի առաջարկով: Առաջին անգամ երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին:
Դիտումների քանակը` 1286