Երիտասարդական դասընթաց Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում

 

Մարտի 4–ից 12–ը Ծաղկաձորում հայ և Եվրոպայի մի շարք  երկրներից Հայաստան ժամանած  երիտասարդների մասնակցությամբ անցկացվում է դասընթաց` ոչ ֆորմալ կրթության լավագույն ավանդույթներով:

 

 

Դասընթացը իրականացվում է «Երիտասարդութան փոխանակում և համագործակցություն» (Youth for Exchange and Cooperation) տեղական երիտասարդական  կազմակերպության ջանքերով և ֆինանսավորվում է Եվրոպական միության «Youth in Action» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել տարբեր ազգերի միջև ճանաչողականության բարձրացումը, հանդուրժողականությունը, ինչպես նաև երիտասարդներին ներգրավել Եվրոպայի ապագայի կերտման գործընթացին:

Դասընթացին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Հունաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի, Սլովակիայի և Խորվատիայի երիտասարդական կազմակերպությունների ակտիվիտներ և կամավորներ, որոնք մեծ դերակարում ունեն իրենց համայնքի հասարակական կյանքում:

 

Դասընթացը համատեղ անցկացնելու են տեղացի և Իտալիայից հրավիրված մասնագետներրը, ովքեր նմանատիպ միջոցառումների անցկացման և իրականացման մեծ փորձ ունեն:

 

Դասընթացի նպատակն է բարձրացնել տեղեկացվածությունը կամավորության սկզբունքների, արժեքների և կարևորության վերաբերյալ, ինչը կարևոր գործիք է աղքատության և մարգինալիզացման մեղմման, ինչպես նաև տարբեր հասարակություններում ապրող երիտասարդների հանդեպ բռնության, ռասիզմի, խտրականության և մերժվածության բացառման համար:

 

 

Դասընթացը նպատակ ունի նաև խթանել կամավորականության գաղափարը, որպես հասարակական կյանքում երիտասարդության մասնակցությունը ավելի արդյունավետ և զգալի դարձնելու միջոց, խթանել միջազգային հարաբերությունները և տարածել մարդկային հավասարության գաղափարը, բարձրացնել երկկողմ հասկացվածությունը, սովորեցնել խտրականության դեմ պայքարի և ամենօրյա կայնքում դրա բացառման միջոցներ և գործիքներ, ներկայացնել «Youth in Action» ծրագիրը և «Եվրոպական կամավորության ծառայություն»-ը:

 

 

Այս ամենից բացի երիտասարդները ձեռք կբերեն նոր ընկերներ և համախոհներ տարբեր երկրներում, ինչը պակաս կարևոր չէ գլոբալիզացիայի մեր դարաշրջանում:

 

 

Ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության աջակցությամբ:

 

Դիտումների քանակը` 3774

Գլխավոր էջ