Երեք կին կպայքարեն Փարիզի քաղաքապետի պաշտոնի համար
Պատմության մեջ առաջին անգամ միանգամից 3 կին քաղաքական գործիչներ պատրաստվում են պայքարել Փարիզի քաղաքապետի պաշտոնի համար: Նշենք, որ ընտրությունները տեղի են ունենալու 2014թ.-ին։ Այս մասին է հաղորդում Euromag լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, միասեռական ամուսնություններն օրինականացնող օրինագծի ընդունումից հետո, այս քայլը վկայում է այն մասին, որ ֆրանսիական հանրության մեջ հավասար իրավունքների հարցով էական առաջընթաց է գրանցվել։
Փարիզի քաղաքապետի պաշտոնի համար պայքար են տանելու գործող քաղաքապետի տեղակալ Անն Իդալգոն, Նիկոլա Սարկոզիի կառավարության բնապահպանության նախարար Նատալի Կոսյուշկո-Մորիզեն և բնակարանաշինության նախարար Սեսիլ Դյուֆլոն։
Աղբյուրը՝ Euromag.
Դիտումների քանակը` 3111