Երեւանում մեկնարկեց «Կանանց ձեռերեցության միջազգային շաբաթը»/ լրացված

Հունիսի 8-ին  Երեւանում `  Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նորակառույց շենքում  իր աշխատանքները սկսեց  «Նոր զարգացումների հեռանկար» միջազգային համաժողովը , որը նվիրված է բիզնես ոլորտում կանանց մասնակցությանն առնչվող հիմնախնդիրներին: Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) եւ Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM)- կողմից:

 

Համաժողովի օրակարգը բավականին հագեցած է : Միայն բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան  մեկ տասնյակից ավելի բանախոսներ, որոնց թվում էին  ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան   Ռիչարդ Մ.Միլզը,  ԵՄ Գործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը , UNIDO Հայաստանի գործառույթների ղեկավար Անահիտ Սիմոնյանը, Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ Մար-Կրիստի Օղլին՝ Ֆրանսիայից, Միջազգային զարգացման և առաջնորդության ցանցի, Հաջողակ կանանց միջազգային ակումբի նախագահ Նեսթան Կիրտաձեն Վրաստանից, Հայաստանում միջազգային կառույցների  եւ  պետական այլ մարմինների ներկայացուցիչներ:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի դիտարկմամբ  կանանց ներգրավվածությունը հայաստանյան բիզնեսում բավարար չէ և առնվազն կրկնակի ավելացման ներուժ կա, սակայն նկատելի նաեւ դրական միտում.  կին ձեռներեցների  թիվը տարեցտարի աճում է: Նրա խոսքով, կառավարությունը կարևորում է կին ձեռներեցների ներդրումը տնտեսության զարգացման գործում և բազմաթիվ  նախաձեռնություններ ունի ՝ ուղղված կանանց գործարարությանն աջակցելուն: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանայք հատկապես մեծ թիվ են կազմում փոքր և միջին բիզնեսի ոլորտում: Իսկ այս ոլորտների զարգացումը մեր կառավարության համար  առաջնահերթյուններից մեկն է: «Վստահ եմ՝ այս հանդիպումը կնպաստի ոչ միայն փորձի փոխանակմանը և հետագա համագործակցության, այլև ներկա շատ կանանց համար, ովքեր գործարարության ոլորտում չեն, այս համաժողովը ոգևորիչ օրինակ կլինի՝ հետագայուն իրենց ուժերը ներդնելու նաև այս ոլորտում», – ասաց փոխվարչապետը:

 

 

Ազգային ժողովի փոխնախագահ Հ. Նաղդալյանն էլ ընդգծեց, որ այս համաժողովը լավ  առիթ է  մտածելու, թե ինչպիսի  ծրագրեր է պետք մշակել ՝ կանանց ձեռներեցությանը աջակցելու համար: «Կանացի դեմքով բիզնեսը առավել արդյունավետ է երկրի համար մի քանի հանգամանքից ելնելով, նախ և առաջ, որ կնոջ բիզնեսը առավել սոցիալական ուղվածություն ունի, եւ որպես կանոն բարեգործական և նորարական  բաղադրիչներ է ներառում: Ես ցանկանում եմ ողջունել բոլոր այն կանանց, ովքեր կարողանում են  ոտք դնել թերևս տղամարդկային համարվող այս ոլորտ և նաև կարողանում են ստեղծել նոր որակյալ աշխաատեղեր հասարակության համար», – ասաց Նաղդալյանը:

 

ՀՀ ԱՄՆ Դեսպան Ռիչարդ Մ. Միլզը՝ ողջունելով համաժողովի մասնակիցներին նշեց, որ ամբողջ աշխարւում ԱՄՆ-ն խրախուսում է կանանց  ձեռներեցությունը, հատկապես աջակցելով երիտասարդ կին ձեռներեցներին:  «Կանայք հիմնականում ներկայացված են փոքր եւ միջին բիզնեսում, իսկ փոքր և միջին ձեռնարկությունները տնտեսության ողնաշարն են: Դրանք ԱՄՆ-ում ապահովում են նոր աշխատետաեղերի 75%-ը:  Հետազոտությունները ցույց են տվել, որ 2018 թվականաին ձեռնարկատիրական ընկերությունների ուղիղ կեսը կղեկավարվեն կանանց կողմից», – նշեց դեսպանը՝  հաջողություն մաղթելով  համաշողովի աշխատանքներին:

Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ Մար-Կրիստի Օղլին՝ Ֆրանսիայից, կարեւորեց այն հանգամանքը, որ համաժողովը լավ է կազմակերպված եւ այն  լավ հնարավորություն է հայ կին ձեռներեցների համար ոչ միայն նոր կապեր հաստատելու այլ իրենց խնդիրները հնճեցնելու, հատկապես , որ  համաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության, ինչպես նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչները: «Հայաստանում ձեռներեցությամբ զբաղվող կանայք շատ մեծ պոտենցիալ ունեն գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի ոլորտներում», – նկատեց նա:

 

ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատյանը իր խոսքում նշեց, որ ին ձեռներեցները պետք է առավել մեծ մասնաբաժին փորձեն ունենալ ձեռներեցության մեջ, սրանով իսկ փորձելով նպաստել երկրի տնտեսության զարգացմանը: Կանանց ձեռներեցությունը  նպաստում է ընտանիքների կայունությանը, այն  նշանակում է ավելի ցածր գործազրկության մակարդակ, ավելի շատ աշխատատեղեր, ինչն  էլ կբերի  ինչպես համայնքների, այնպես էլ մեր երկրի զարգացմանը:

Համաժողովի առաջին օրը  մի շարք հետաքրքիր քննարկումներ տեղի ունեցան՝ կանանց ձեռներեցության անհրաժեշտության և ազգային ու միջազգային մակարդակներում  դրա զարգացման եւ խրախուսման շուրջ:

 

 

Հիշեցնենք, որ համաժողովը  «Կանանց ձեռերեցության միջազգային շաբաթվա» առաջին միջոցառումն է:  Այս օրերի ընթացքում  կազմակերպվելու են  նաև փորձի փոխանականում ու ճանաչողական այցեր դեպի հայկական ձեռնարկություններ, եղի կունենան Էքսպո ցուցահանդեսը  ու «Կանանց ձեռներեցության դեսպան» մրցանակաբաշխությունը:

WomenNet.am- ը` հանդիսանալով  «Կանանց ձեռերեցության միջազգային շաբաթվա» տեղեկատվական գործընկերներից մեկը, առաջիկայում կներկայացնի հետաքրքիր մանրամասներ  համաժողովից եւ  այլ   միջոցառումներից:

 

 Լիլիթ Քոչինյան

Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Մենք ուզում ենք ցույց տալ ձեռներեց կանանց ներուժը»

 

«Կին ձեռներեցների շաբաթ» և միջազգային համաժողով Երևանում. հրավիրում է ՀԵԿԱ-ն

 

Կանայք, աշխատանք և տնտեսություն. գենդերային հավասարության մակրոտնտեսական օգուտները

 

 

Դիտումների քանակը` 3732

Գլխավոր էջ