Երեխաների վաճառք և սեռական շահագործում. Հայաստանում է ՄԱԿ-ի փորձագետը
Հայաստան է ժամանում ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մոդ դե Բյոր-Բուքիքիոն: Ինչպես տեղեկացնում է UNICEF-ի հայաստանյան գրասենայկը, մայիսի 12-18-ը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող պաշտոնյան գնահատելու է երկրում երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի իրավիճակը: Հիշեցնենք, որ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն մոտ տաս տարի 2002-2012 թ.թ. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնն է զբաղեցնել եւ այդ ժամանակ էլ ակտիվ զբաղվել է երեխաների իրավունքների պաշտպանությամբ:
«Անհամբեր սպասում եմ գնահատելու կատարված առաջընթացը և Հայաստանում երեխաների վաճառքի և սեռական շահագործման մարտահրավերները՝ վերոնշյալների բոլոր դրսևորումներով», – նշել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից լիազորված անկախ փորձագետը՝ երեխաների վաճառքի և սեռական շահագործման դեմ պայքարի և կանխարգելման համապարփակ ռազմավարությունների խթանման և զոհ դարձած երեխաների վերականգնման և վերաինտեգրման վերաբերյալ առաջարկություններով հանդես գալու նպատակով:
«Ես խոսելու եմ զոհ դարձած, ինչպես նաև խոցելի իրավիճակներում հայտնված երեխաների հետ՝ կառավարությանը և այլ շահագրգիռ կողմերին ուղղված իմ առաջարկություններում նրանց կարծիքը ներառելու համար», -ասել է տիկին դե Բյոր-Բուքիքիոն, որը Հայաստան կայցելի ՀՀ կառավարության հրավերով:
Իր յոթօրյա առաքելության ընթացքում մարդու իրավունքների փորձագետը կհանդիպի գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչների հետ ազգային և տեղական մակարդակներով: Նախատեսված են հանդիպումներ նաև երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության անդամների և ՀԿ-ների հետ, ինչպես նաև այցեր երեխաների խնամքի կենտրոններ և ապաստարաններ Երևանում, Վանաձորում և Գյումրիում:
Իր այցի ավարտին՝ մայիսի 18-ին տիկին դե Բյոր-Բուքիքիոն հանդես կգա մամուլի ասուլիսով , որի ընթացքում կներկայացնի իր նախնական դիտարկումներն ու առաջարկությունները:
UNICEF-ի հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կներկայացնի իր ամբողջական զեկույցը 2016թ. մարտին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ իր այցի ժամանակ:
Նշենք, որ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն (Նիդեռլանդներ) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցողէ նշանակվել 2014թ. մայիսին: 2002- 2012թթ. աշխատել է որպես Եվրոպայիխորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ: Տիկին դե Բյոր-Բուքիքիոն նաև գլխավորել է Սեռական շահագործումից և չարաշահումից երեխաների պաշտպանության մասինԵվրոպայի խորհրդի կոնվենցիայի ընդունման գործընթացը:
Նա հանդիսանում է Անհայտ կորած ևշահագործված երեխաների հարցերով եվրոպական ֆեդերացիայի նախագահը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Մանկական թրաֆիկինգ. 15 երեխա՝ 15 խեղված ճակատագիր…
«Հայաստանում չեն կիրառվում բռնաբարված երեխային օգնելու ձեւերն ու միջոցները»
«Վարքի շեղումով աղջիկների համար «գիմնազիաներ» են անհրաժեշտ»…
Խաթարված մանկության ամփոփագրերից …
Դիտումների քանակը` 5299