Երեխաների առողջության և սնուցման հարցերի լուսաբանման լրագրողական մրցույթ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարում են երեխաների առողջության, սնուցման և խնամքի հիմնահարցերի լուսաբանման լրագրողական մրցույթ:
Նպատակն է խրախուսել լրագրողներին առավել հաճախ անդրադառնալ երեխաների առողջության և սնուցման հարցերին:
Մրցույթն անցկացվում է «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից:
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության և Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ: Ծրագրի նպատակն է նվազեցնել կանանց և երեխաների թերսնուցումը երեխայի առաջին 1000 օրերի ընթացքում, որը ներառում է հղիությունն ու կյանքի առաջին երկու տարիները:
Երեխաների առողջության, սնուցման և խնամքի թեմաների լավագույն լուսաբանման համար սահմանվել են 2 հիմնական (պլանշետներ) և 6 խրախուսական մրցանակներ:
Մրցանակներին կարող են հավակնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները, ինչպես նաև անկախ լրագրողներ։
Մրցույթին ներկայացված նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2015թ.-ի օգոստոսի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:
Նյութերը կարող են ներկայացվել լրագրության հետևյալ ժանրերում՝
1) Հեռուստատեսային նյութ
2) Ռադիոնյութ
3) Տպագիր հոդված
4) Առցանց հոդված
5) Հանրային թղթակցություն/բլոգի հոդված
6) Ֆոտոռեպորտաժ
Գնահատման ընդհանուր չափանիշներն են՝ անաչառություն, հավատարմություն լրագրողական էթիկայի սկզբունքներին, գրագետ և մատչելի խոսք, թեմայի խորը ըմբռնում և հասարակությանը գործողության մղող մոտեցում:
Հայտերը հարկավոր է ներկայացնել մինչև 2015թ.-ի հոկտեմբերի 10-ը, Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակ (Ռոմանոս Մելիքյան 1, Երևան) կամ ուղարկելwvarmenia@wvi.orgէլեկտրոնային հասցեով`նամակը վերնագրելով «լրագրողական մրցույթի հայտ»: Նամակում հարկավոր է նշել նյութի հեղինակի անունն ու ազգանունը, հեռախոսահամարը և լրատվամիջոցը:
Արդյունքները կամփոփվեն մինչև հոկտեմբերի 25-ը:
Աղբյուրը՝ Unicef.am
Դիտումների քանակը` 4332