Եվրոպայում 10 հազար միգրանտ երեխա է անհետացել
Ավելի քան 10 հազար միգրանտ երեխաներ անհետացել են այն բանից հետո, երբ Եվրոպա են ժամանել առանց մեծերի ուղեկցության: Այս մասին է հաղորդում «BBC» լրատվական ծառայությունը ՝ հիմնվելով Եվրոպոլի ղեկավար Բրայան Դոնալդի հայտարարության վրա:
Միգրանտ երեխաների մեծ մասը անհետացել են եվրոպական երկրներում հայտնվելուց և մուտքի գրանցում ստանալուց հետո: Եվրոպոլի ղեկավարի խոսքով, բացառված չէ , որ նրանց մի մասը միացել է ծնողներին, սակայն պատկան մարմինները այդ, ինչպես նաև նրանց գտնվելու վայրերի մասին որևէ տեղեկատվության չեն տիրապետում:
Եվրոպական ոստիկանության տվյալներով անհետացած երեխաների մի մասը կարող էր սեռական շահագործման զոհ դառնալ կամ տեղեկան քրեական խմբավորումները նրանց ստիպում են ստրկական աշխատանքով զբաղվել:
Նշենք, որ Եվրորպոլի այս նախազգուշացումը հարապարակվեց այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորության իշախանությունները պատրաստակամություն հայտնեցին ընդունել ավելի շատ երեխաներ առանց մեծերի ուղեկցության: Ընդ որում, Բրիտանիան չի ընդունի այն երեխաներին, ում արդեն ընդունել են այլ երկրներում:
Դեռ նախորդ տարվա կեսերին եվրոպական տարբեր երկրների միգրացիոն ծառայություններ ահազանգում էին, որ մեծ թվով միգրանտ երեխաներ են անհետացել: Օրինակ մայիս ամսին Իտալիայի իշխանությունները հաղորդել էին շուրջ 5 հազար միգրանտ երեխայի անհետացման մասին: Երեխաների գտնվելու հավանական վայրերի թվում նշվում է Հունաստանը, քանի որ այս երկիրը միգրանտների համար Եվրոպա մուտքի առաջին երկիրն է համարվում:
Save the Children կազմակերպության տվյալներով, նախորդ տարվա ընթացքում եվրոպական տարբեր երկրներ են ժամանել շուրջ 26 հազար երեխաներ և դեռահասներ՝ առանց մեծահասակների ուղեկցության:
Ինչպես պարզել է BBC-ի թղթակիցը երեխաները հաճախ փախնում են փախստականների ճամբարներից եւ հավանակությունը, որ նրանք կրիմինալ կառույցների ձեռքն են ընկնում շատ մեծ է:
Առավել մանրամասն «BBC»
Կարդացեք թեմայի շուրջ.
Беспризорников-мигрантов в Европе подстерегают сутенеры
Դիտումների քանակը` 3372