Եվրոպայի խորհուրդ. «Վերացնե՛լ խոչընդոտները՝ կանանց իրավունքների պաշտպանների աշխատանքում»
Օրերս Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը հանդես է եկել հայտարրաությամբ, որում անդրադառնում է Եվրոպայի խորհրդի երկրներում կանանց իրավունքների պաշտպանների նկատմամբ նկատվող ճնշումներին՝ կոչ անելով վերացնել խոչընդոտները կանանց իրավունքների պաշտպանների աշխատանքում:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
Կանանց մարդու իրավունքների պաշտպանությամբ և գենդերային հավասարության խնդիրներով զբաղվող մարդու իրավունքների պաշտպանները և կազմակերպությունները շատ մեծ դեր են կատարում Եվրոպայում: Նրանք շատ անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում գենդերային բռնությունից տուժածներին, պայքարում են կանանց նկատմամբ խտրականության դեմ, նպաստում են խաղաղության կառուցմանը և կառավարություններին պահում են հաշվետու իրենց` մարդու իրավունքների պարտավորությունների կատարման համար: Ցավոք, ինչպես ես տեղեկացա հուլիսին Վիլնյուսում կանանց իրավունքների պաշտպանների խմբի հետ տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ, նրանք նույնպես իրենց աշխատանքում բախվում են լուրջ խոչընդոտներ:
Բազմաթիվ մարտահրավերներ կանանց ւ իրավունքների պաշտպանների և նրանց աջակիցների համար
Մարդու իրավունքների այլ ալտիվիստների հետ միասին կանանց իրավունքների պաշտպանների իրավիճակի և աշխատանքային պայմանների վրա ազդում են մի քանի բացասական միտումներ Եվրոպայի Խորհրդի տարածքում: Սահմանափակող օրենսդրությունը և քաղաքացիական հասարակության դեմ ռեպրեսիվ գործելակերպը Ադրբեջանում, Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսում նույնպես ազդել են նրանց վրա, ովքեր աշխատում են պաշտպանել կանանց իրավունքները և խթանում են գենդերային հավասարությունը:
Հունգարիայում մի շարք կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ, ովքեր Նորվեգական հիմնադրամ ՀԿ-ի շահառուների շարքում են, և արդեն թիրախ են դարձել տեսչական ստուգումների և աուդիտների համար:
Բացի դրանից, կանանց իրավունքների պաշտպանները բախվում են հատուկ խոչընդոտների, երբ պայքարում են հայրիշխանական արժեքների, սեքսիստական կարծրատիպերի և գենդերային դերերի ավանդական ընկալման դեմ: Նրանց կարող են նկարագրել որպես ընտանեկան արժեքներ կամ ազգային ավանդույթներ փլուզողներ, կամ էլ գործակալներ, ինչը նվաստացուցիչ կերպով պիտակավորվում է «գենդերային գաղափարախոսություն»: Ես առանձնացրեցի այս հարցը Հայաստանի վերաբերյալ իմ վերջին զեկույցում, որտեղ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները և պաշտպանները դաժանորեն թիրախ էին դարձել 2013- ին՝ Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին օրենքի քննարկման և ընդունման հետ կապված:
Կանանց իրավապաշտպանները նույնպես դիմակայում են ահաբեկման, ճնշման, սպառնալիքների, հարձակումների, զրպարտության, ցանցային հարձակումների և տուժածների թեժ գծերի խափանման: Նրանք, ովքեր աշխատում են սեռական և վերարտադրողական առողջության ուղղությամբ կամ պաշտպանում են ընտանեկան բռնությունից տուժած կանանց իրավունքները, առավել հաճախ են թիրախ դառնում: Օրինակ, Իռլանդիայում, աբորտների հարցերով զբաղվող իրավապաշտպանները ենթարկվեցին զրպարտող քարոզարշավի և խարանի: Շատ երկրներում ուլտրապահպանողական շարժումների հատվածները կամ հեռավոր աջ և ծայրահեղ կրոնական խմբավորումներն են առավել հաճախ հրահրում նման հարձակումներ: Ամենամեծ խնդիրը նման գործողությունների անպատժելիությունն է: Շատ հաճախ պետական մարմինները չեն կատարում իրենց՝ իրավապաշտպաններին պաշտպանելու պարտավորությունները՝ ապահովել արդյունավետ հետաքննություն այդ իրավախախտումների համար և սահմանել դրանց մեղավորների համապատասխան պատիժ:
Կանանց իրավապաշտպանների մեծ մասը կանայք են: Կին իրավապաշտպաններին սպառնում է գենդերային բռնության, բռնաբարության և սեռական բռնության ենթարկվելու վտանգը, հետապնդումները և խոսքային վիրավորանքը, նրանց հեղինակության վրա առցանց և փաստացի հարձակումները: Մի շատ մտահոգիչ երևույթ բոլորովին վերջերս է նկատվել. կին իրավապաշտպանների նկատմամբ օգտագործվող ատելության խոսքի կիրառման աճն է: Օրինակ Սերբիայում « Սեւազգեստ կանայք» ՀԿ-ի անդամները ենթարկվել են գենդերային հիմքով հարձակումների՝ իրենց կատարած մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքի համար:
Ազգային մարմինները հաճախ չեն խորհրդակցում կամ չեն լսում կին իրավապաշտպաններին համապատասխան քաղաքականություններում և օրենքներում: Որոշ երկրներում անկախ ակտիվիստները իրենց անտեսված են զգում այն ՀԿ-ների կողմից, որոնք մոտ են կառավարությանը (այսպես կոչված Կառավարության կազմած Ոչ կառավարական կազմակերպություններ): Կա մեկ այլ անհանգստացնող տարր ևս. կին իրավապաշտպանները չեն ընկալվում իրենց կոլեգա տղամարդ իրավապաշտպաններին հավասար, ովքեր սխալմամբ համարում են կանանց իրավունքները կամ գենդերային հավասարությունը որպես մարդու իրավունքների երկրորդական խնդիր:
Դաժանության ներկայիս ժամանակաշրջանը հատկապես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար ավելի է դժվարացրել կայուն և երկարաժամկետ ֆինանսավորում գտնելը: Բռնությունից տուժած կանանց ապաստարաններով ապահովող ՀԿ-ները թուլացրել են տեղական մակարդակով հանրային ծառայությունների կրճատմամբ:
Կանանց իրավունքների պաշտպանների աշխատանքային միջավայրի բարելավման ուղիները
Կանանց իրավունքների պաշտպանների դժվարին իրավիճակն ընդգծում է այն փաստը, որ գենդերային հավասարության առաջընթացը դեռևս ամբողջությամբ չի ամրապնդվել: Քանի որ գենդերային հավասարության պաշտպանները մեծ մասամբ կանայք են, կանանց նկատմամբ հարատև խտրականությունը կարող է անմիջականորեն ազդել նրանց աշխատանքի վրա: Հետևաբար, նույնիսկ այսօր շատ կարևոր է ընդգծել, որ կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը հիմնարար իրավունք է և մարդու իրավունքների օրակարգի կարևոր տարրր:
Ես կոչ եմ անում Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններին վերահաստատել և իրագործել ազգային և միջազգային պարտավորությունները, որոնք նրանք ստանձնել են վերջ տալու սեռով պայմանավորված խտրականությանը և մարդու իրավունքների խախտումներին: Մասնավորապես, ես կոչ եմ անում բոլոր անդամ-պետություններին վավերացնել և իրականացնել Եվրոպայի Խորհրդի՝ Կանանց նկատմամբ բռնության և Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիան):
Պետությունները պետք է նաև կատարեն իրենց պարտավորությունները պաշտպանելու իրավապաշտպաններին և ապահովելու նպաստավոր միջավայր նրանց աշխատանքի համար՝ ահաբեկումից և ճնշումից զերծ: Այս պարտավորությունները հիշեցվում են 1998-ի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների մասին հռչակագրում և 2008-ի Եվրոպայի Խորհրդի Նախարարների հանձնաժողովի Հռչակագրում՝ բարելավելու մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանությունը և խթանել նրանց գործունեությունը: Պետությունները պետք է հատկապես զերծ մնան կիրառելուց այնպիսի քաղաքականություններ, օրենսդրություն և պրակտիկա, որոնք հակասում են ազատությանը, համախմբմանը և կարծիքներ արտահայտելուն: 2013թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց կանանց իրավունքների պաշտպանների պաշտպանության վերաբերյալ հատուկ մի բանաձև՝ մտահոգություն հայտնելով այն խտրականության և բռնության համար, որոնց նրանց բախվում են, և կոչ անելով պետություններին պաշտպանել նրանց և սատարել նրանց աշխատանքին: 2015 թ. հուլիսին ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման հանձնաժողովը կոչ արեց մասնակից պետություններին հավաստիանալ, որ կանանց իրավունքների պաշտպանների համար հասանելի է արդարությունը և որ նրանք կպաշտպանվեն հետապնդումից, սպառնալիքից, վրեժխնդրությունից և բռնությունից:
Ազգային մակարդակում ես կոչ եմ անում անդամ պետություններին ընդունել և իրագործել սեռով պայմանմավորված խտրականությունն արգելող օրենքներ, ինչպես նաև իրավական դրույթներ, որոնք նպատակ ունեն, մասնավորապես, պայքարել գենդերային ատելության հիմքով կատարվող հանցագործությունների և ատելություն արտահայտող խոսքի դեմ: Ես նաև կոչ եմ անում մասնակից պետություններին մշակել ազգային ուղենիշներ և այլ միջոցներ ձեռնարկել մարդու իրավունքների պաշտպաններին սատարելու և պաշտպանելու համար և գենդերային հեռանկարն իրենց աշխատանքներում ներառելու համար: Կառավարության և պետական հաստատությունների կողմից կանանց իրավունքների պաշտպանների աշխատանքին աջակցություն ցուցաբերելը չափազանց կարևոր է և պետք է նպաստի նաև կանանց իրավունքների պաշտպանների լայն ընդգրկմանը համապատասխան խնդիրների շուրջ պաշտոնական խորհրդատվություններին:
Մարդու իրավունքների պաշտպանների համերաշխությունը և համագործակցությունը անհրաժեշտ է պաշտպանների պաշտպանության և նրանց աշխատանքի խթանման համար: Մարդու իրավունքների պաշտպանների միջազգային, տարածաշրջանային և ազգային ցանցերը շատ կարևոր դեր են խաղում այն իրավապաշտպաններին պաշտպանելիս, ովքեր բախվում են դժվարությունների իրենց աշխատանքում և ում անձնական անվտանգությանը վտանգ է սպառնում: Հետևաբար, շատ կարևոր է, որ մարդու իրավունքների պաշտպանների ավելի լայն համայնքը աջակցի կանանց իրավունքների պաշտպաններին և լիարժեք կերպով համագործակցի նրանց հետ:
Կանանց իրավունքների պաշտպանները սերտորեն աշխատում են Ազգային մարդու իրավուքնների կառույցների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր խնդիրների շուրջ: Սակայն, շատ դեպքերում պաշտպանները, մարդու իրավունքի հանձնաժողովները և հավասարության մարմինները դեռևս ձեռք չեն բերել բավարար վստահություն կանանց իրավունքների պաշտպանների շրջանում, որպեսզի վերջիններս վտանգի ժամանակ դիմեն նրանց: Մեզ անհրաժեշտ են ավելի ինտենսիվ համագործակցություն և համատեղ գործողություններ են Ազգային մարդու իրավուքնների կառույցների և մարդու իրավունքի պաշտպանների միջև՝ մարդու իրավունքի օրակարգերը խթանելու և վտանգի տակ գտնվողներին աջակցելու համար: Ես կոչ եմ անում Ազգային մարդու իրավուքնների կառույցներին ամբողջությամբ ստանձնել կանանց մարդու իրավունքներին և գենդերային հավասարությանն առնչվող հարցերը և աշխատել կանանց իրավապաշտպանների հետ միասին այս ոլորտում:
Որոշ դեպքերում կանանց իրավունքների պաշտպանները հաջողությամբ համագործակցել են ԶԼՄ-ների հետ հարձակումներին, այդ թվում՝ արատավոր արշավներին հակազդելու համար, և հասարակության իրազեկությունն իրենց աշխատանքի և կանանց մարդու իրավուքնների պաշտպանության վերաբերյալ բարձրացնելու, գենդերային հավասարության խթանման ուղղությամբ: Ես գտնում եմ, որ շատ կարևոր է կառուցել նման փորձառություն, խթանել մարդու իրավունքների մշակույթը, և ամրապնդել պաշտպանների փոխգործակցությունը հասարակության հետ:
Ժամանակն է, որ կանանց իրավունքների պաշտպանները ստանան ճանաչում, աջակցություն և պաշտպանություն, որոնց նրանք արժանի են մարդու իրավունքների ոլորտում իրենց կատարած նվիրված աշխատանքի համար:
Նիլս Մուժնիեկս,
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար
Աղբյուրը՝ Եվրոպայի խորհուրդ
Հ.Գ. Ծանոթացեք նաեւ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի 2014-ի հոկտեմբերի 5-9 -ը Հայաստան կատարած այցի մասին հաշվետվությանը եւ ՀՀ Կառավարության պատասխան դիտարկումներին այդ այցի վերաբերյալ.
Infographic on the report of the visit to Armenia from 5 to 9 October 2014
Դիտումների քանակը` 3890