Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը հրավիրում է դասընթացների

ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ) հայտարարում է ընդունելություն կարճաժամկետ դաընթացների շրջանակներում: Ծրագրի նպատակն է տրամադրել համալիր գիտելիքներ և հմտություններ գենդերային հիմնահարցերով և կանանց հինախնդիրներով զբաղվող, ինչպես նաև հարակից գիտական ճյուղերում գործունեություն ծավալող սկսնակ և կայացած մասնագետներին, ովքեր հետաքրքրված են և/կամ աշխատանքային գործունեության բերումով առնչվում են գենդերային զգայունության ապահովման հարցերին՝ թե՛ հասարակական, թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորներում:

 

Դասընթացները կմեկնարկեն 2017 թվականի սեպտեմբերից: Դասընթացների տևողությունը 4-ից 6 շաբաթ՝ կախված դասընթացի բովանդակությունից և ծավալից, ինչպես նաև՝ դիմորդների քանակից:

 

Դասընթացավարներն  իրենց ոլորտի պրոֆեսիոնալ ներկայացուցիչներ են, ովքեր վերապատրաստվել են արտասահմանյան մի շարք ԲՈՒՀ-երում՝ Արիզոնայի պետական համալսարանում, Կանզասի, Օքսֆորդի համալսարանում, Կենտրոնական եվրոպական համալսարանում, ԱՄՆ Կալիֆորնիայի Բերկլիի, Վիեննայի և այլ համալսարաններում

 

Հայտերի ընդունունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 13-ը:

 

Դասընթացների արժեքը՝ 30 000 – 90 000 ՀՀ դրամ:

 

Յուրաքանչյուր առանձին դասընթացի ավարտին տրվում է ԵՊՀ ԳՀԱԿ վկայական:

 

Առկա է նաև ճկուն զեղչային համակարգ՝

ԵՊՀ ուսանողների համար – 20 % զեղչ

ԵՊՀ աշխատակիցների համար – 15 % զեղչ

 

Անհրաժեշտության դեպքում գործում են նաև կորպորատիվ փաթեթներ:

 

Մանրամասների և հայտերի համար կարող եք կապ հաստատել 060 710390 հեռախոսահամարով և/կամ նամակ գրել cgls@ysu.am էլեկտրոնային հասցեին:

 

ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն

Դիտումների քանակը` 3122

Գլխավոր էջ