«Եթե մարդը կարծում է, որ կանանց և երեխաների հետ շփվելու «զինանոցի» մեջ պարտադիր պետք է լինի ծեծուջարդը, ապա …»։

«Ընտանեկան բռնության մասին օրենքի քննարկումը ծավալվել է «ռուսամետ-արևամետ» հարթության մեջ։ Այսինքն՝ խոսքը նրա մասին չէ, թե որքանով օգուտ կամ վնաս կբերի այդ օրենքի ընդունումը, այլ՝ ո՞ր աշխարհաքաղաքական ճամբարից են օրենքի կողմնակիցները ու հակառակորդները։ Առաջինները խոսում են «պուտինյան Ռուսաստանի» դավերից կամ Հայաստանում ՌԴ դեսպանատան «հավաքագրված զանգվածից», երկրորդները՝ «Արևմուտքի պարտադրանքից», «Գեյրոպայի այլասերվածությունից» և այլն»,  – գրում է   Առավոտ  -ի խմբագիր Արամ Աբրահամյանը: 

 

Հնարավոր չէ համոզել երկու կողմերին, որ նրանք սխալվում են, և պետք է քննարկել բուն օրենքի նախագիծը և ոչ թե նրանց, ովքեր կանգնած են կամ կանգնած չեն դրա հետևում։ Ինձ թվում է՝ եթե մարդը, ներեցեք, «քյարթու» է և խավարամիտ, եթե նա կարծում է, որ կանանց և երեխաների հետ շփվելու «զինանոցի» մեջ պարտադիր պետք է լինի ծեծուջարդը, ապա այստեղ Պուտինը կամ Կրիվոպուսկովը որևէ մեղք չունեն։ Եվ հակառակը՝ եթե մարդը կարծում է, որ ընտանեկան բռնությունների զոհերի համար պետք է հավելյալ հնարավորություն ստեղծվի պաշտպանվելու, իրենց նկատմամբ կատարած հանցագործության մասին բարձրաձայնելու, այդ համոզմունքի ձևավորմանը բացարձակապես չեն մասնակցել Թրամփն ու Մակրոնը։

 

Կարելի է մինչև ականջների ծայրը սիրահարված լինել Պուտինին և դեմ լինել ընտանիքում բռնության փառաբանմանը։ Կարելի է Միացյալ Նահանգները համարել երկրագնդի դրախտի մարմնավորումը և լինել ընտանիքում ամենափնթի ու «անթրաշ» բարքերի ջատագովը։ … Լևոն Իգիթյանը չի կարողանում մարդավարի շփվել կանանց հետ ոչ այն պատճառով, որ նա Պուտինի երկրպագուն է»։

 

Խմբագրականն  ամբողջությամբ՝  Առավոտ թերթում: 

 

Դիտումների քանակը` 2995

Գլխավոր էջ