Դեռահաս աղջկիկների ուժը. 2030 թ. տեսլական
Այսօր, երբ մենք տոնում ենք Աղջիկ երեխայի միջազգային օրը, աշխարհն աննախադեպ հնարավորություն ունի կենտրոնանալու առաջընթացը վարելու և մեր աշխարհը վերափոխելու աղջիկների կարողության վրա։, – ասված է ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինի ուղերձում՝ Աղջիկ երեխայի միջազգային օրվա առիթով:
Անցյալ ամիս աղջիկների իրավունքներն ակնառու կերպով ներառելով 2030 թ. «Կայուն զարգացման օրակարգում», միջազգային հանրությունը խանդավառությամբ արձագանքեց այն փաստին, որ հանուն աղջիկների ներդրումները հսկայական օգուտներ են բերում։
Նոր օրակարգն ընդունում է, որ աշխարհի դեռահաս աղջիկների առողջությանը և բարեկեցությանը, այդ թվում, նրանց սեռական և վերարտադրողական առողջությանը առավել ուշադրություն դարձնելը հաջողության անհրաժեշտ պայման է, և ողջ ուժգնությամբ կոչ է անում ավելի շատ կենտրոնանալ դեռահաս աղջիկների խնդիրներին բոլոր ոլորտներում։
Չնայած վերջին տարիների առաջընթացին, աղջիկները շարունակում են տառապել դաժան անարդարություններից, խտրականությունից և բացառումից, պարզապես այն պատճառով, որ երիտասարդ են և իգական սեռի են պատկանում։ Շատ աղջիկների համար սեռական հասունացումը դեպի անհավասարություն արագացող հետագիծ է նշանակում։ Բայց այն նաև կարևորագույն պատուհան է՝ կանխարգելիչ և պաշտպանող ներդրումների համար, որ մենք պետք է անենք, եթե լրջորեն ցանկանում ենք հասնել լիակատար գենդերային հավասարություն:
Ապահովելը, որ աղջիկները կարողանան իրականացնել իրենց իրավունքները, շարունակել ուսումը և ունենալ աշխատաշուկա մտնելու հմտություններ ու հնարավորություններ, չափազանց կարևոր է նրանց իսկ բարեկեցության համար և ընտանիքների, համայնքների ու ազգերի առողջության և բարեկեցության առանցքային հիմք է։ Այդ իրավունքները ներառում են երբ և ում հետ ամուսնանալը, երեխաներ ունենալը և երբ ունենալը, ինչպես նաև բռնությունից, չարաշահումից և շահագործումից զերծ լինելը։
Երբ աղջիկներն ազատորեն սահմանում են սեփական կյանքը և օգտվում իրենց իրավունքներից, նրանք ոչ միայն ավելի լավ առողջություն և առավել առողջ երեխաներ են ունենում, այլև, որպես տնտեսական դերակատարներ և գործարարներ, ավելի շատ են կարողանում նպաստել ազգային զարգացմանը՝ օգնելով իրենց երկրներին ժողովրդագրական շահաբաժին քաղել և առաջ մղելով տնտեսական աճը։
Շարժվելով առաջ, մենք պետք է ավելացնենք երեխաների ամուսնությանը, կանանց սեռական օրգանների խեղմանը և աղջիկների վրա ազդող այլ վնասակար գերծելակերպերին վերջ դնելու մեր ջանքերը։ Մենք պետք է աղջիկներին անարգել մուտք տանք դեպի համապարփակ սեռական դաստիարակություն, վերացնենք այն օրենքները, որոնք խոչընդոտում են տեղեկություններ, ծառայություններ ստանալու և ընտրություն կատարելու հնարավորությունը, նրանց տրամադրենք համապարփակ առողջապահական ծառայություններ, այդ թվում՝ հակաբեղմնավորման ծառայություններ, և, ինչն առավել առանցքային է, պահենք նրանց դպրոցում՝ անկախ նրանից, նրանք ապրում են գյուղում, թե քաղաքում, հղի են, թե ոչ, ամուսնացած են, թե միայնակ։
ՄԱԲՀ-ի համար 2030 թ. օրակարգի հաջությունը կչափվի նրանով, թե որքան լավ մենք համատեղ կկարողանանք կառուցել.
- աշխարհ, որտեղ աղջիկներն ապագայի իրենց ձգտումներում սահմաններ չունեն՝ անկախ նրանից, թե որտեղ են ծնվել.
- աշխարհ, որտեղ դեռահաս աղջիկներն ունեն սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ տեղեկություններից և ծառայություններից օգտվելու հնարավորություն և տիրապետում են առողջ կյանքի համար ճիշտ ընտրություն անելու համար անհրաժեշտ գիտելիքներին ու վստահությանը.
- աշխարհ, որտեղ ամեն աղջիկ կարող է ազատորեն մուտք գործել արդյունավետ հասունություն, քանի որ կրթված է, առողջ, զերծ է սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից, ինչպիսին է ՄԻԱՎ-ը և չի ենթարկվում բռնության, անցանկալի հղիության կամ հղիության անապահով արհեստական ընդհատման վտանգի.
- աշխարհ, որտեղ աղջիկներին տղաների հետ հավասար վերաբերվում են արժանապատվությամբ և հարգանքով և որտեղ, անկախ սեռից, երիտասարդների մարդու իրավունքները խթանվում և հարգվում են։
ՄԱԲՀ-ն կշարունակի աշխատել կառավարությունների, Միավորված ազգերի կազմակերպության համակարգի և քաղաքացիական հասարակության հետ, որպեսզի այս տեսլականն իրականություն դառնա։
Մենք հանձնառում ենք 2030 թ. օրակարգի համարձակ խոստումը. ոչ ոքի հետ չթողնել և առաջնահերթություն տալ հանուն աղջիկների ներդրումներին՝ որպես մեր բոլոր երկրների առողջության և բարգավաճման համար ճիշտ ընտրության։
Աղբյուրը՝ ՄԱԲՀ-ի հայաստանայան գրասենյակ
Լուսանակարները՝
ՄԱԲՀ-ի հայաստանայան գրասենյակի Աղջիկ երեխայի օրվա խորհրդանիշ հանդիսացող ՝
Նէ-ի զարմահարաշ ուղևորության մասին ներկայացումից
Դիտումների քանակը` 3260