Դելիի ավտոբուսում ուսանողուհուն բռնաբարած անձանց կախաղան կբարձրացնեն
Հնդկաստանի դատարանը նախորդ տարվա դեկտեմբերին ավտոբուսում ուսանողուհուն խմբակային բռնաբարության ենթարկած չորս տղամարդկանց մահապատժի է դատապարտել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աքշայ Թաքուրի, Փավան Գուպտայի, Վինայ Շարմայի եւ Մուկեշ Սինգհի դատավճիռն ի կատար կածվի կախաղանի միջոցով: Բռնաբարությանը մասնակցել է վեց մարդ: Եվս մեկ մասնակից օգոստոսին դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, քանի որ հանցանքը գործելու ժամանակ անչափահաս էր եղել: Մեկ այլ մասնակից մարտին բանտում կախվել էր:
Աղմկահարույց հանցագործությունը կատարվել էր 2012-ի դեկտեմբերին: Վեց տղամարդիկ ավտոբուսում խոշտանգել եւ բռնաբարել էին 23-ամյա ուսանողուհի Ջոթի Սինգհին, երբ վերջինս ընկերոջ հետ երեկոյան ավտոբուսով վերադառնալիս էր եղել կինոթատրոնից: Ավելի ուշ աղջիկը մահացել էր Սինգապուրի հիվանդանոցում: Միջադեպը լայն արձագանք էր գտել Հնդկաստանում ու գրավել համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը: Հնդկաստանում բողոքի լայնածավալ ակցիաներ անցան, որոնց ընթացքում մոտ 200 մարդ տուժվեց եւ 20 հոգի զոհվեց:
Առավել մանրամասն կարդացեք մեր կայքում ռուսերեն.
Делийских насильников приговорили к повешению
Հերթական խմբակային բռնաբարություն Հնդկաստանում
Զանգվածային բողոքները Հնդկաստանում ՝ կանանց նկատմամբ բռնության դեմ
Աղջիկների առևանգումը Հնդկաստանի փողոցներում
Ողջ ճշմարտությունը Դելիում տեղի ունեցած բռնաբարության մասին
Դիտումների քանակը` 8690