Դատարանը մերժել է Նարինե Մկրտչյանի հայցը

Վարչական դատարանը մերժել է Մամուլի ազգային ակումբի նախագահ, դասախոս Նարինե Մկրտչյանի հայցը ընդդեմ ԿԸՀ-ի: Նարինե  Մկրտչյանը սակայն տեղեկացրեց, որ մտադիր է շարունակել պայքարը եւ  դիմելու է Սահմանադրական դատարան:

 

 

Ինշպես արդեն հայտնել էինք,  ՄԱԱ նախագահը բողոքարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` իրեն որպես նախագահի թեկնածու չգրանցելու մասին որոշումը: Նա այդ որոշումը համարում է հակասահմանդրական եւ դատարանից պահանջում է պարտավորեցնել հանձնաժողովին փոխել այդ  որոշումը եւ գրանցել  իր թեկնածությունը:

 

 

Հիշեցնենք , որ առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը միակ կին թեկնածուն ԿԸՀ էր ներկայացրել առանց ընտրական գրավը վճարելու մասին անդորրագրի, ինչպես դա պահանջում է  Ընտրական օրենսգրքը, ըստ որի  նախագահի թեկնածուները պետք է վճարեն ընտրագրավ` նվազագույն աշխատավարձի 800-ապատիկի չափով:

 

Դիտումների քանակը` 4048

Գլխավոր էջ