Գորիս. փոխըմբռնման հուշագիր կանանց իրավունքների պաշտպանության շուրջ / տեսանյութ
Գորիսում գործող թվով 13 կառույցների ներկայացուցիչներ Կանանց զարգացման «Ռեսուրս կենտորն» հիմնադրամի նախաձեռնությամբ ստորագրեցին օրերս փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է միավորել ջանքերը կանանց իրավունքների պաշտպանության, տնտեսական զագացման, մասնագիտական առաջխաղացման խնդիրների շուրջ ։ Նախաձեռնությունը իրականացվել է «Գենդերային հավասարության և սեռով պայմանավորված բռնություն վերապրողների իրավունքների խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա գտնվեց Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ: Խոսելով կանանց իրավունքների մասին դեսպանը, մասնավորապես, ընդգծել է ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը.
«Դուք չափազանց կարևոր աշխատանք եք կատարում: Եվրամիոթյունը Կառավարության հետ երխոսություն է վարում այս խնդիրների շուրջ: Մենք համաձայնության ենք եկել կառավարության հետ, որպեսզի մինչև 2016 թվականի ավարտը վերջնականացվի ընտանեկան բռնության վերաբերյալ նոր և համապարփակ օրենքի ընդունումը: Օրենքի ընդունումը և համակողմանի իրականացումը, ինչպես նաև Ստամբուլի կոնվեցիայի («Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա –խմբ. ) ստորագրումն ու վավերացումը նշան է, որ Հայաստանը իր քաղաքական կամքն է ցուցաբերում համապատասխան օրենսդրութան ընդունման վերաբերյալ»,- նշել է Պյոտր Սվիտալսկին:
Հուշագիրը վավերացրած կառույցների ներկայացուցիչները ընդգծել են, որ սա կարևոր քայլ է, որպեսզի շահագրգիր կողմերը կանանց աջակցման ուղղորդման մեխանիզմ ունենան և նպաստեն նրանց դերի բարձրամանը:
Նշենք, որ «Գենդերային հավասարության և սեռով պայմանավորված բռնություն վերապրողների իրավունքների խթանում Հայաստանում» ծրագիրը իրականացվում է Միացյալ Թագավորությունում Մերձավոր արևելքի հիմնադրամի, Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի կողմից: Սյունիքի մարզում գործընկեր կազմակերպությունը Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամն է: Ծրագրի շրջանակներում 15 կանայք սեփական բիզնեսը սկսելու հնարավորություն են ստացել: Վարսահարդարում, սեղանի ձևավորում, կարի ատադարություն , չրերի պատրաստում: Ամենատարբեր մտահղացումները իրականություն դարձնելու հնարավորությունը կանանց շրջանում ոչ միան սեփական բիզնեսը սկսելու, նաև բարձր ինքնագնահտական ունենալու հիմքեր է ստեղծել: Ծրագրի առաջին փուլում ներգրավված բոլոր շահառուները հաջողությամբ իրականացնում են իրենց գործարար գաղափարները: Մեկնարկել է նաև երկրորդ փուլը, նախատեսվում է աջակցություն՝ թվով 20 կանանց :
Իրինա Յոլյան
Մանրամասները հեղինակի տեսանյութում.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Հնարավորություններ կանանց համար»՝ այս կարգախոսն է կյանքի կոչում «ՎԻՆՆԵՏ Հայաստան»-ը
«Կարևոր է` նաև տղամարդիկ հասկանան, որ սա միայն կանանց խնդիրը չէ»
100 աշխատատեղի հնարավորություն կանանց համար
Նոր հնարավորություններ՝ Սյունիքի կին գործարարների համար/ վիդեո
Ռուզաննա Տոռոզյան. « Կարևոր է նախ ուժեղացնել կանանց դիրքերը տնտեսական ոլորտում»…
«Goris Crochet» ձեռագործ հուշանվերները աշխարհի տարբեր երկրներում են սպառվում
Դիտումների քանակը` 3321