Գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը հաշվի է առնելու նաեւ կանանց դերն ու կարիքները
Վերջերս հանրային քննարկման ներկայացված «ՀՀ գյուղատնտեսության 2015-2025 թթ. կայուն զարգացման ռազմավարությունը» տարբերվելու է նախորդից նորարար մոտեցումներով, որոնք հաշվի են առնելու ոլորտում առկա նոր խնդիրներն ու մարտահրավերները: Դեռեւս քննարկման փուլում գտնվող այս փաստաթուղթը լուծումներ է առաջարկում ՝ առաջիկա տաս տարիների ընթացքում գյուղատնտեսությունում ստեղծված իրավիճակը շտկելու, բարելալավվելու և գյուղացու հոգսերը թեթևացնելու ակնկալիքով: Գյուղատնտեսության նոր ռազմավարության առանձնահարկությունների թվում պարենային անվտանգության ապահովումն է եւ գյուղատնտեսության զարգացման մեջ կանանց դերի գնահատումն է :
Փաստաթղթում վերլուծված է գյուղի կանանց դերը ու նպատակ է դրված ավելի արդյունավետ օգտագործել նրանց ներուժը՝ մեծացնելով նրանց ներգրավվածությունը հողից մինչեւ սպառող ողջ արժեշղթայում: Հատկանշական է, որ գյուղատնտեսությունում կանանց դերի մասին մինչ այժմ միայն խոսվել է եւ, ըստ Էության, սա երկրաժամկետ զարգացման ծրագրում գենդերային բաղադրիչի ներառման առաջին փորձն է Հայաստանում: Ու թեպետ ծրագրերի գենդերային ուղղորդումը նախատեսված է եղել Կառավարության կողմից դեռես 2010-ին ընդունված գենդերային քաղաքականության հայեցակարգով, սակայն իրականություն է դարձել միայն հիմա Օքսֆամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ու Օքսֆամ-Հայաստանի ջանքերով ստեղծված այս փաստաթուղթը մեկ տարի առաջ ձևավորված աշխատանքային խմբի գործունեության արդյունքն է: Աշխատանքներին մասնակից են դարձել նաև մոտ երեք տարվա պատմություն ունեցող Գյուղատնտեսական դաշինքի անդամ կազմակերպությունները:
Օքսֆամ-Հայաստան կազմակերպության տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, անդարադառնալով ծրագրում ներառված պարենային անվտանգության բաղադրիչներին, խոսեց համաշխարհային միտումների մասին՝ նշելով, որ ըստ կատարված նախնական հետազոտությունների 2030թ-ին հիմնական պարենային մթերքների գները կաճեն երկու անգամ, ինչը սովի կմատնի շուրջ մեկ միլիարդ մարդկանց:
– Մեզ մոտ, ինչպես նաև տարածաշրջանում, առհասարակ, պարենամթերքի արտադրությունը ցածր ցուցանիշ ունի, հասանելիությունը, այսինքն գները տարածաշրջանում բարձր են , իսկ եթե հաշվենք եկամտի տոկոսաչափով, թե որքան է ծախսում բնակչությունըպարենամթերքի ձեռքբերման վրա, ապա առաջին տեղում Հայաստանն է՝ 64%, Ադրբեջանում՝ 62%, Վրաստանում ՝58%»,- ասաց Մարգարիտա Հակոբյանը, ընդգծելով, որ գյուղատնտեսության ռազմավարության նոր նախագիծը նաև այս միտումն է հաշվի առնու: Նրա խոսքով, այսօր առանջնային է տեղական պարենամթերքի արտադրությունը, պետք է խթանել այն ու այստեղ է , որ կարեւորվում է նաեւ կանանց դերը, ովքեր այսօր կազմում են ոլորտում զբաղվածների 57 տոկոսը:
Օքսֆամի պարենային անվտանգության ծրագրի պատասխանատու Ալեքսեյ Պետրոսյանը տեղեկացրեց, որ ծրագրում առանձնացվել են մոտ 19 հիմնական ռազմավարական ուղղություններ՝ սկսած գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումից, մինչև գյուղատնտեսական ռիսկերի նվազեցում, մասնավոր վերամշակման ոլորտի զարգացում: Ռազմավարության ծրագրի մեջ ներառված են գյուղատնտեսության ապահովագրության մոդելներ: «Կարևորագույն խնդիրներից մեկն էլ գյուղատնտեսական արժեշղթայի լիարժեք ձևավորումն է եւ այստեղ է, որ շատ խնդիրներ կան. ինչպես կապել վերամշակողներին մասնավոր հատվածի հետ, ինչպես ապահովել գյուղացիների դիմակայությունը, ոչ միայն գյուղատնտեսակն ռիսկերից, այլև սոցիալ-տնտեսական տատանումներից», – ասաց նա, հավելելով, որ կարեւոր շեշտադրում է կատարվել գյուղացիական վարկերի սուբսիդավորման վրա:
Փոխնախարար Արմեն Հարությունյանը, խոսելով ռազմավարության նախագծի մասին, նշեց, որ ներառված խնդիրներից շատերը հենց գյուղացինեի օգնությամբ է վերհանված.
-Հակակարկտային կայանների, կաթիլային ոռոգման համակարգի տեղադրումը, որոնք ուղղված են գյուղատնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտաործմանը, -նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ չի շրջանցվել նաև գյուղատնտեսության ապահովագրության խնդիրը, և այժմ նախարարությունը Հայաստանի Կենտրոնական և Գերմանական զարգացման բանկի հետ համատեղ աշխատանքներ են տանում՝ բացահայտելու այն գործող մոդելները, որոնք կիրառելի կլինեն Հայաստանում:
Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերն ընդգծեց, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին: «Սա պարզապես փայլուն է, որ մենք ունենք այս տարածաշրջանային ծրագիրը, որը ոչ միայն ուղղված է պարենային անվտանգությանը, այլև ընդհանուր առմամբ ուղիղ աջակցություն է տրամադրում ՀՀ Կառավարությանն ու գյուղատնտեսության նախարարությանը՝ թարմացնելով ոլորտին վերաբերող ռազմավարությունը»:
Նշենք, որ քննարկումը կազմակերպվել էր «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարության և մանր ֆերմերական արտադրության միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ:
Լիլիթ Քոչինյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանայք եւ պարենային անվտանգությունը
Ինչու՞ է պետք հաշվի առնել կանանց և տղամարդկանց շահերն ու կարիքները զարգացման ծրագրերում
«Եկեք բոլորս հարց տանք՝ որքանո՞վ է մեր սնունդն ատանգ»
Դիտումների քանակը` 4698