Գենդերացավ
Էս կյանքում շատ բանից եմ սկսել զարմանալ: Զարմանում եմ, թե ոնց է ստացվում, որ մարդիկ չհասկանալով բառի իմաստը, աղավաղում են ու հետն էլ զանգվածային լրատվամիջոցներին օգտագործելով՝ հասարակության մեջ ներմուծում են եզրույթների նոր իմաստներ:
Դրանցից մեկը «գենդեր» եզրույթն է: Ախր, անգրագետ ասեմ, թե չհասկացող (չեմ ուզում ոչ ոքի վիրավորել) ոնց կարելի է վերցնել մի բան, որը ընդամենը նշանակում է հասարակության մեջ կնոջը և տղամարդուն վերապահված սոցիալական դերերը համեմատել այլասերվածության հետ: «Հավասարություն» բառն էլ չգիտեմ ինչի հետ:
Գենդերային հավասարություն նշանակում է, որ եթե, օրինակ, Սիրուն Գեղեցկատեսյանը և Տղամարդ Տղամարդյանը դիմել են աշխատանքի ընդունվելու և, քանի որ, բարձր պաշտոն է, անպայման նշանակվում է Տղամարդյանը, որովհետև «կինը միայն խոհանոցում» կարծրատիպն ավելի ընդունելի է: Հասարակությունը պետք է հասկանա, որ կինն էլ կարող է անել այդ գործը, կինն էլ մարդ է, որը ստանում է գիտելիքների պաշար, կարող է օգտակար լինել և´ պետությանը, և´ հասարակությանը:
Ավելի վատ բան էլ կա, երբ կինը կարողանում է լավ գործ անել, ասում են «տղամարդ-կին է», որովհետև ո՞նց կարող է կինը խելացի լինի, անպայման տղամարդ-կին պետք է լինի, որ հարգեն: Էսքան գրեցի, որ ասեմ, ժուռնալիստներ ջան, հատկապես հեռուստաընկերություններում աշխատող, լավ կլինի ռեպորտաժներ պատրաստելուց առաջ հասկանաք ինչի մասին եք խոսելու: Թե չէ, ձեր չիմացությամբ բոլորին գենդերացավով եք տառապեցնում: «Գենդերը» վատ բառ չէ, ծիծաղելի դրության մեջ մի ընկեք……Ով ավելի քիչ գիտի, նա ավելի շատ է խոսում(((((
Աստղիկ Ավետիսյան. ֆեյսբուք
Դիտումների քանակը` 4644