Գենդերային հավասարություն «Ֆեյսբուքում»

«Katypearce.net»  կայքում տեղադրված վերլուծական հոդվածի հեղինակը   անդրադարձել է Հարավային Կովկասի երեք երկրների` Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ֆեյսբուքում առկա գենդերային ցուցանիշներին: Ըստ կայքի,  Հայաստանում ֆեյսբուքյան օգտատեր է 580 հազար մարդ, Ադրբեջանում` 1.320.000, Վրաստանում` 1.220.00 մարդ:  Կայքի տվյալների համաձայն, Հայաստանում է «Ֆեյսբուք»-ում 14 տարեկանից բարձր բնակչության 24 տոկոսը, Ադրբեջանում` 18, Վրաստանում` 32 տոկոսը:  

 

Ինչ վերաբերում է գենդերային ցուցանիշներին, ապա ֆեյսբուքում հայաստանցիների 24.85 տոկոսը տղամարդիկ են, 21 տոկոսը` կանայք, Ադրբեջանում 24.04 տոկոսը տղամարդիկ են, 12.49 տոկոսը`կանայք,  Վրաստանում 31.07 տոկոսը տղամարդիկ են, 32.15 տոկոսը` կանայք:

Այսպիսով, Վրաստանում կանայք ավելի շատ են գրանցված սոցիալական այս ցանցում, Հայաստանում կանայք 3 տոկոսով զիջում են տղամարդկանց, իսկ Ադրբեջանում տարբերությունը խիստ զգալի է:

 

«Ադրբեջանի դեպքում նման տարբերությունը զարմանալի չէ: Զարմանալի չթվա, բայց այս ցուցանիշներն Ադրբեջանի դեպքում ավելի լավն են, քան նախորդ տարի»,-գրում է կայքը, հիշեցնելով,  http://www.katypearce.net/azerbaijan-gender-issues-online/ որ 2013-ի տվյալներով Ադրբեջանում տղամարդկանց 15 տոկոսն է ամեն օր օգտվում ինտերնետից, իսկ կանանց` միայն 8 տոկոսը, ադրբեջանցի կանանց 18 տոկոսն ընդհանրապես չգիտե, թե ինչ բան է ինտերնետը:

 Կայքը մանրամասնում է, որ ֆեյսբուքյան` 15-24 տարեկան 280 հազար օգտատերերից 134 հազարը իգական սեռի ներկայացուցիչներն են: Իսկ արդեն 18-24 տարիքային խմբում օգտատեր կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին: Ըստ կայքի հրապարակած տվյալների, Հայաստանում 18-24 տարեկան կանանց 52.48 տոկոսը ֆեյսբուքում են, տղամարդկանց` 50.33 տոկոսը, Ադրբեջանում կանանց` 32.96 տոկոսը, տղամարդկանց` 55.23 տոկոսը, իսկ Վրաստանում` կանանց 90.54 տոկոսը, տղամարդկանց` 79.53 տոկոսը:

 

Պատրաստեց  Հ. Կարապետյանը

Աղբյուրը՝ Katy Pearce

 

Դիտումների քանակը` 3200

Գլխավոր էջ