Գենդերային հավասարության օրը՝ կառավարությունում եւ խորհրդարանում

 

Հունվարի  19-ը գրեթե գենդերային հավասարության օր  հանդիսացավ:  Մինչ Ազգային Ժողովում կազմակերպված  խորհրդարանական լսումներին քննարկվում էր «Կանանց և  տղամարդկանց հավասար իրավունքների և  հավասար հնարավորությունների ապահովման մասին»  օրինագիծը,   կառավարությունը  իր նիստում  հաստատեց է գենդերային քաղաքականության 2012 թվականի միջոցառումների տարեկան ծրագիրը:

Ինչպես նշվում է ծրագրում, միջոցառումներն ուղղված են, մասնավորապես, գենդերային բաղադրիչի ներդրմանը հասարակական-քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում ազգային և տարածաշրջանային մակարդակներով, գենդերային հավասարության ազգային մեխանիզմի զարգացմանը, ինչպես նաև գենդերային դրության վերլուծությանը:
Նույն  նիստում  կառավարությունը հաստատեց նաև գենդերային բռնության դեմ ընթացիկ տարվա միջոցառումների տարեկան ծրագիրը:

Դիտումների քանակը` 4240

Գլխավոր էջ