Գարնան շունչը կին ստեղծագործողների ցուցահանդեսում
35 կին ստեղծագործողներ ներկայացնում են ՀայԱրտ մշակութային կենտորոնում գարնանը եւ կնոջը նվիրված հարյուրից ավելի ստեղծագործություններ: Այս մասին հաղորդում է ՀայԱրտ մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը, նշելով, որ ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել մարտի 1-ին:
«Ցուցահանդեսն այս տարի որոշեցինք բացել մարտի 1-ին, գարնան առաջին օրն է` կանանց ստեղծագործությունների միջոցով գարնան շունչը հաղորդելու առավել քան հարմար առիթ է: Այդպիսի մարդ չկա, որ գարունը չսիրի, մեր նպատակն է գարնան առաջին օրվա խորհուրդը ներկայացնել»,- ասաց Ռիտա Շառոյանը:
Նրա տեղեկացմամբ ցուցահանդեսում ներկայացված են աշխատանքներ կերպարվեստի, բատիկայի, քանդակի ժանրում: Հեղինակները տարբեր սերունդներ են ներկայացնում, իրենց աշխատանքներն են ցուցադրում նաև երիտասարդ կին ստեղծագործողները: «Յուրաքանչյուր կնոջ աշխատանքում կա գարնան սպասումը»,- շեշտեց «ՀայԱրտ»-ի տնօրենը:
Ցուցահանդեսը կտևի երկու շաբաթ:
Դիտումների քանակը` 3300