Գայանե Քալանթարյան.« Խնդիրը մեր մեջ է… »
WomenNet.am-ի զրուցակիցն է Վանաձորի ավագանու թեկնածու, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն , ՀՀԿ համամասնական ցուցակի չորրորդ հորիզոնականն զբաղեցնող Գայանե Քալանթարյանը: Տիկին Քալանթարյանը անհատական առաջադրմամբ չորս անգամ ընտրվել Վանաձորի ավագանու թեկնածու, սա նրա հինգերորդ ընտրապայքարն է: Ի դեպ, Գայանե Քալանթարյանը Վանաձորի առաջին կին ավագանին է, բայց ասում է, բացասական եմ գնահատում այն փաստը, որ Վանաձորի ավագաիում միակ կինն եմ եղել:
–Տիկին Քալանթարյան, այս անգամ Դուք գործող իշխանությունը ներկայացնող կուսակցության ցուցակում եք, ինչու որոշեցիք ընդունել Հանրապետականի առաջարկը եւ ինչ նպատակներով եք գնում ՏԻՄ ընտրություններին:
-Ես անկուսակցական եմ, երբեւեէ կուսակցական չեմ եղել: Քանի որ այս անգամ ավագանին պետք է ընտրվեր համամասնական ցուցակով եւ անհատական առաջադրմամբ մասնակցելու այլընտրանք չկար եւ ես ունեի առաջարկություններ գրեթե բոլոր կուսակցություններից, ընտրեցի Հանրապետականը: Ինձ պաշտոնական եւ ոչ պաշտոնական առաջարկներ եղել են ընտրապայքարին մասնակցող բոլոր կուսակցություններից, բացի «Համախմբումից», ընտրեցի Հանրապետականը, քանի որ մտածում եմ, որ ես կարող եմ աշխատել այդ թիմի հետ: Այնտեղ ընդգրկված են մարդիկ, որոնց հետ ես ճանապարհ եմ անցել, ավագանի եմ եղել, մարդիկ, որոնց հետ միասին աշխատել ենք եւ որոնք ինձ լավ են ճանաչում:
-Ավագանու աշխատանքի մեծ փորձ ունեք եւ բնականաբար, Ձեր համայնքի խնդիրներին էլ ծանոթ եք, ինչ առաջնահերթություններ եք դնելու ձեր առջեւ:
-Գիտեք, խնդիրներ ունեն բոլոր համայնքները, պետությունները` զարգացածները, ոչ զարգացածները, թերի զարգացածները, խնդիրներն ամենուր են, յուրաքանչյուր քաղաքում կամ պետությունում` իր մակարդակին համարժեք : Բնականաբար մեր երկրում եւ քաղաքում եւս խնդիրներ կան , ես կարծում եմ, որ այս անգամ եւս լինելով ավագանու կազմում ես կկարողանամ նպաստել մեր քաղաքի խնդիրների լուծմանը: Մշտապես եղել եմ ակտիվ ավագանի, իմ ձայնը բարձրացրել եմ , մշտապես, երբ անհրաժեշտություն եմ զգացել, խնդիրներ եմ բարձրացրել, հարցերին դեմ քվեարկել, այսինքն, դրսեւորել եմ ինձ ինչպես աշխատող ավագանի: Իհարկե, կցանկանամ քաղաքը տեսնել բարեկարգ, դա խնդիրներից ամենակարեւորագույնն է, կցանկանամ, որ քաղաքը վերագտնի իր ճարտարապետական տեսքը, որ չլինեն այնպիսի ճարտարապետական լուծումներ, որոնք վանաձորցու սրտով չեն: Մենք ունենք երկրաշարժի հետեւանքվ վթարային դարձած ութսունչորս շենքեր եւ դեռեւս վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ ինձ խոստացան, որ մեկ-երկու շենք կամրացվի, վթարային շենքերի խնդիրն է քաղաքի համար արդիական եւ պարզապես կցանկանայի, որ մեր քաղաքն ունենա այն քաղաքային մշակույթը, որն ունեցել է նախկինում:
-Ի՞նչ եք կարծում, ովքե՞ր են Ձեր ընտրողները: Հասարակության ո՞ր շերտն է:
-Ես բուժհաստատության տնօրեն եմ , բավականին երկար տարիներ, ունեմ համախոհներ կոլեգաներ, կարծում եմ նրանք են իմ էլեկտորատը, մտավորականությունն է եւ հասարակ քաղաքացիները, որոնք մշտապես համակիր են եղել եւ կիսել են իմ գաղափարներն ու հայացնքերը:
-Դուք ակտիվ կին գործիչ եք, ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում համայնքի կառավարման գործընթացում կանանց ներգրավվածությունը : Արդյոք կանայք այսօր բավարար չափով են մասնակցում հանրային կյանքին եւ որոշումների կայացման գործընթացին:
-Ես ինքս մշտապես մասնակցում եմ կանանց հիմնահարցերի քննարկումներն, մասնակցում եմ դասընթացների, ֆորումների, բնականաբար, շատ կարեւորում եմ կանանց մասնակցությունը: Ասեմ, որ առաջին կին ավագանին եմ եվ երեք անգամ միակ կին ավագանին, ինչն անշուշտ, բացասական եմ գնահատում, քանի որ միակն եմ եղել: Կցանկանայի ,որ կանանյք ավելի շատ ներգրավված լինեին համայնքի կառավարման գործընթացում, որովհետեւ կանանց մտածելակերպն այլ է, առաջնահերթություններն են այլ` կրթական ոլորտ, սոցիալական ոլորտ: Իհարկե, կցանկանամ, որ այս անգամ ավելի շատ կանայք ընտրվեն ավագանու կազմում եւ ունենենք կանանց ավելի մեծ ներկայացվածություն, որն անպայման կնպաստի որոշումների կայացման վրա:
-Այսինքն, կարծում եք, որ այդ ռեսուրսն այսօր առկա՞ է:
-Անշուշտ, ռեսուրսը կա, պարզապես ժամանակ է հարկավոր, որ կանայք ՏԻՄ-երում զարգանան: Այս առումո այս տարի որոշակի առաջընթաց կա, եթե չեմ սխալվում 128 կին միայն Լոռու մարզում է առաջադրված ավագանիների ցուցակում, ինչը շատ դրական եմ գնահատում, որովհետեւ պետք է կարող ուժեր լինեն եւ կարողանան մրցակցել տղամարդկանց հետ, որոնք նման հարցերում ավելի փորձառու են:
-Բա՞րդ է եղել այս չորս տարիների ընթացքում ձեր նշած մրցակցությունը: Խնդիրների, կարծրատիպերի երբեւէ հանդիպե՞լ եք որպես կին թեկնածու:
-Ես ինքնս խնդիրների չեմ հանդիպել, որովետեւ իմ իմիջը համահունչ է եղել իմ պատկերացումներին, պարզապես ունեցել եմ շատ մրցակիցներ, անգամ 58 հոգուց 57 –ը տղամարդ են եղել, բայց ինձ հաջողվել է իմ աշխատանքի եւ իմիջի շնորհիվ մշտապես զբաղեցնել այն տեղը, որը ես զբաղեցրել եմ: Մեծ խնդիրներ ես չեմ տեսել, որովհետեւ կարծում եմ, որ եթե կինը ցանկանում է քաղաքականություն մտնել, կարծում եմ, առանձնապես խոչընդոտներ չկան, խնդիրն իրականում մեր մեջ է: Ես չեմ կարծում, որ շատ արտահայտված կարծրատիպեր կան այսօր, գոնե ես այն միջավայրում որտեղ ապրում եմ, չեմ զգացել դա, ինձ մշտապես իմ ընտանիքը` եւ ամուսինս, եւ եղբայրներս եւ որդիներս եւ կոլեկտիվը աջակցել են եւ ողջունել են իմ որոշումները, անձամբ նման խնդիրների չեմ բախվել:
– Իսկ ընդհանրապես, Հայաստանում քաղաքական գործընթացներում, իշխանության տարբեր մարմիններում կանանց ներգրավվածության մակարդակը Ձեզ գոհացնո՞ւմ է:
-Ոչ, իհարկե, կարծում եմ, որ հիմա բավարար չէ կանանց ներգրավվածությունը, մենք ավելի ունակ կանայք ունենք, կարծում եմ դա ժամանակի խնդիր է: Քվոտաների ներդրումն այս խնդիրները հաղթահարելու առումով որոշակի խթան է: Կարծում եմ, որ հասարակության զարգացման հետ այդ խնդիրը դրական լուծում կստանա: կանանց ներգրավվածությունը շատ կարեւոր է, բայց կրկնում եմ, այն կանանց, որոնք կարող են, որովհետեւ քվոտավորումը կարող է նաեւ որոշակի խնդիրներ առաջացնել:
Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը
Դիտումների քանակը` 3660