Բրազիլիայի հավաքականի 15-ամյա երկրպագուհին ինքնասպան է եղել
Բրազիլիա-Գերմանիա խաղի արդյունքների հետ կապված Նեպալում ինքնասպան է եղել 15-ամյա դպրոցական Փրագյա Թհապան, տեղեկացնում Eurosport –ը;
Աղջիկը դիտել է խաղը ընկերների հետ և երկրպագել բրազիլական հավաքականին: Գերմանիայի 7:1 հաշվով ջախջախիչ հաղթանակից հետո ընկերները սկսել են ծաղրել աղջկան, և նա տուն է գնացել: Սակայն այստեղ էլ համախոհ չի գտել: Նա վիճել է քրոջ ու մոր հետ, ովքեր Գերմանիայի հավաքականի երկրպագուներն էին: Չդիմանալով հուզական ապրումներին եւ լարվածությանը աղջիկը կախվել է իր սենյակում:
Դիտումների քանակը` 3855