Բեյոնսե: «Ես ամեն օր ասում եմ իմ աղջկան, որ նա կարող է նախագահ դառնալ»…/ վիդեո
Համաշխարհային աստղերի համերգը Լոնդոնում՝ կանանց ու աղջիկների իրավունքների օգտին
Համաշխարհային աստղեր Բեյոնսեն, Մադոննան, Ջենիֆեր Լոպեսը և այլոք շաբաթ օրը` հունիսի1-ին հանդես եկան լոնդոնյան բեմում «Փոփոխությունների ձայն» բարեգործական համերգի շրջանակներում, որը նվիրված էր կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանությանը: «Ես ամեն օր ասում եմ իմ աղջկան, որ նա կարող է նախագահ դառնալ, նա դեռ փոքր է , մի տարեկան է, չի հասկանում, բայց ես միևնույն է անընդհատ ասում եմ դա իրեն »…, – պատմեց Բեյոնսեն:
Համերգը կազմակերպված էր Գուչիի ստեղծագործական տնօրեն Ֆրիդա Ջանինիի, դերասանուհի Սալմա Հայեկի և երգչուհի Բեյոնսեի «Chime for Change» նախաձեռնության շրջանակներում: Նախաձեռնության նպատակն է ՝ ողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել կանանց ու աղջիկների առողջապահության, կրթության և արդարադատության հիմնախնդիրներին, նաև գումարներ հավաքել նրանց աջակցության համար:
Շոուի ժամանակ ելույթ ունեցան բազմաթիվ հայտնի երաժիշտներ, այդ թվում Florence և The Machine խմբերը, Ջենիֆեր Լոպեսը, Ջոն Լեջենդը, իսկ համերգը իր 45 րոպե տևողությամբ ելույթով եզրափակեց Բեյոնսեն, ով կատարեց իր բոլոր հանրահայտ հիթերը, ինչպես նաև Crazy in Love երգը ամուսնու՝ Jay-Z-ի հետ:
«Chime for Change» նախաձեռնության սկիզբը դրվել է այս տարեսկզբին՝ Gucci նորաձևության տան կողմից: Հիմքում Gucci –ի ստեղծագործական տնօրեն Ֆրիդա Ջանինիի 2009-ի այցը Մալավի հանրապետություն Յունիսեֆի շրջանակներում:
«Երբ մենք այցելեցինք այդ երկիր, ես զգացի, որ այս աշխարհում կանանց բավարար ուշադրություն չեն դարձնում, – պատմեց Ջանինին համերգից առաջ, – օրինակ հիվանդանոցներում, ծննդաբերության բաժիններում բավարար քանակությամբ գույք և պարագաներ չկային, և այնտեղ շատ աղջիկներ կային, ովքեր 14 տարեկան հասակում արդեն երկրորդ կամ երրորդ երեխային էին լույս աշխարհ բերում: Ջանինին, ոգեշնչվելով 80-ականների բարեգործական համերգներով, որոշում է կազմակերպել երաժշտական միջոցառում, որը կհեռարձակվեր աշխարհի 150 երկրներում, և ուշադրություն կհրավիրեր այս խնդիրներին:
Ավելի քան 50 հազար հանդիսատես հավաքած համերգի ժամանակ ելույթ ունեցան կինոյի և երաժշտության աշխարհի աստղերը, այդ թվում Blake Lively-ն, արքայազն Հարրին, ով բացեց շոուն կարճ տեսաժապավենով, Jessica Chastain-ը, և James Franco-ն: Իհարկե մասնակիցների մեծ մասը հագել էին Gucci-ի հագուստները: Մադոննան բեմում ներկայացրեց մի ֆիլմ պակիստանցի կնոջ մասին, ով պայքարում է իր երկրում աղջիկների կրթության համար:
Համերգը հավաքեց ավելի քան 4,3 մլն. դոլար կանանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների համար:
Դիտումների քանակը` 5374