Արցախի աղջիկների օրը

 

Հոկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի օրացույցով Աղջիկ երեխաների միջազգային օրն է և այս տարի այն նշվում է  «Մեր ձայնը, մեր հավասար ապագան» կարգախոսի ներքո: Սակայն  անկախ նրանից ինչ թեմայի շուրջ է միավորվում այդ օրը միջազգային հանրությունը, մենք նվիրում ենք այն Արցախի աղջիկներին, ում կյանքն ու ապագան  են վտանգված  այսօր, ում խաղաղ ապրելու ու արարելու իրավունքն ողջ ազգն է այսօր պաշտպանում ռազմի դաշտում… 

 

 

Այս լուսանկարներն արվել  են 2017-ի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման 25 ամյակի կապակցությամբ:  Ռեպորտաժի հեղինակ Թեհմինե Հարությունյանը՝ զրուցելով Արցախում կազմակերպված տոնակատարության մասնակիցների հետ, նկատել էր.  «Նայում ես զիվորական համազգեստով փոքրիկ ոսկեծամ աղջնակին ու հասկանում՝ նրա դեմքին գրած է՝ հաղթանակը ես եմ»։

 

 

Այսօր կրկին կարող ենք նույնը փաստել՝ «Հաղթանակն իրենցն է»… 

 

 

 

 

 

Լուսանկարների աղբյուրը՝ Panorama.am

 

 

Դիտումների քանակը` 1154

Գլխավոր էջ