Արտեմիզիա. Վերածննդի նկարչուհին / ֆիլմ

Իտալացի նկարչուհի  Արտեմիզիա Ջենտիլեսկին Եվրոպայի առաջին գեղարվեստական ակադեմիայի՝ Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի առաջին կին անդամն էր…

 

 

Արտեմիզիա Ջենտիլեսկիի հայրը ՝  Հորացիո Ջենտիլեսկին, Կարավաջոի դպրոցի նկարիչ էր։ Մայրը մահացել էր, երբ աղջիկը տասներկու տարեկան էր։ 1612 թվականին Արտեմիզիային պատվազրկում է հոր հետ աշխատող ֆլորենտացի նկարիչ Ագոստինո Տասսին, յոթամսյա դատավարությունից հետո նա մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց մեկ տարվա բանտարկության։ Նկարչուհու հոգեկան ապրումները տեղ են գտել նրա հայտնի «Հողոփեռնեսին գլխատող Հուդիթը» (1612-1613) նկարում։ Այս սյուժեին նա անդրադարձել է ոչ մեկ անգամ։ Նմանատիպ կրկնվող կերպարներն են Շեբայի թագուհին, Լուկրեցիան և Կլեոպատրան:

 

 

1612 թվականին հոր միջնորդությամբ ամուսնանում է Պիեռանտոնիո Ստիատեսիի հետ և նույն թվականին մեկնում է Ֆլորենցիա։ Աշխատում է Կոզիմո II Մեդիչիի հովանավորության ներքո։ Ընկերություն էր անում Գալիլիե Գալիլեի հետ։ 1621 թվականին աշխատել է Ջենովայում, հետո տեղափոխվել է Վենետիկ, ուր ծանոթացել է Անտոնիս Վան Դեյկի հետ։ Հետո վերադարձել է Հռոմ, այնուհետեւ տեղաղափոխվել է Նեպոլ ։ Նեապոլյան շրջանում  ֆրեսկայի պատվեր է ստանում և ձևավորում է Նեապոլի մոտ, Պացուոլի փոքր քաղաքի եկեղեցին։  163ր-1641 թվականներին հոր հետ ապրել և աշխատել է Լոնդոնում, որտեղ վայելել է  Կարլ I Ստյուարտի հովանավորությունը։ Հետո վերադարձել է Նեապոլ ուր և ապրել է մինչև կյանքի վերջ

 

 

1944-1947 թվականներին իտալացի գրող Աննա Բանտին վեպ գրեց Արտեմիզիայի մասին, որը վերջնական տարբերակում օրագրի տեսք ստացավ։ Վեպը մեծ հաջողություն ունեցավ և թարգմանվեց մի քանի լեզուներով։ Հետո Արտեմիզիայի կենսագրությունը հիմք հանդիսացավ ամերիկացի գրող Վենդի Բասերշտայնի «Հեյդիի քրոնիկները» դրամայի (1988) և կանադացի գրող Սալլի Կլարկի «Կյանք առանց հուշումների» պիեսի համար :

 

 

1997 թվականին ֆրանսիացի ռեժիսոր Անյես Մեռլեն նկարահանել «Արտեմիզիա» կինոնկարը (գլխավոր դերում Վալենտինա Չերվին) ։ 1998 թվականին նկարչուհու մասին վեպ է գրել ֆրանսիացի վիպասան Ալեքսանդրա Լապյերը։ 2002 թվականին ամերիկացի գրող Սյուզեն Վրիլենդի «Կրքեր ըստ Արտեմիզիայի» վեպը դարձավ տարվա բեսթսեյլեր, այն թարգմանվել է ավելի քան 20 լեզուներով։

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Մոլորություն է է անցյալին նայել միայն տղամարդկանց աչքերով»…

Ումբերտո Էկոն կին փիլիսոփաների մասին

«Ագորա»՝ ֆիլմ պատմության մեջ առաջին կին գիտնականի մասին. WomenNet.am -ի ֆիլմադարանից

«Ո՞վ ասաց, որ պետք է տղամարդու պես նկարես, որ լավ ստացվի»…

Կրքի ու ցավի նկարչուհի. Ֆրիդա Կալո

 

Դիտումների քանակը` 3852

Գլխավոր էջ