Արմենուհի Հովհաննիասյան. «Ես բոբիկ էի քայլում դեպի Ծիծեռնակաբերդ…»/ վիդեո

 

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի տիկինը՝ Արմենուհի Հովհաննիսյանը ընդհատեց ամուսնու ելույթը՝ հասկացնելով, որ ինքն էլ է ցանկանում ելույթ ունենալ, հաղորդում է iLur.am-ը:

 

Այդ կապակցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց. «Արմենուհին ուզում է խոսել, ինձ հիշեցնում է, ինքը ժամանակին ինձ հրահանգում էր, էս մեր հաղթանակի պատճառով հիմա մի քիչ համեստ է խոսում, խնդրում է, ուստի շնորհակալություն, որ բերել եք էս պահը մեր ընտանիքին»:

 

Իր ելույթում Արմենուհի Հովհաննիսյանը հիշեց ապրիլի 9-ի հանրահավաքը, երբ ինքը Բաղրամյան պողոտայի վրա կորցրել էր իր ամենասիրած կոշիկները:

 

«Ես այդ օրը հագել էի իմ ամենասիրած կոշիկները, ես կորցրեցի այն, երբ տապալվել էի գետնին, եւ բոբիկ քայլեցի դեպի Ծիծեռնակաբերդ »- հիշել է Արմենուհի Հովհաննիսյանը՝ շնորհակալություն հայտնելով իրեն ընձեռնված այդ հնարավորության համար:

 

Աղբյուրը՝ iLur.am

Դիտումների քանակը` 4987

Գլխավոր էջ