Արդյո՞ք վատ վարորդի համար պատասխանատու է ողջ սեռը

«Կինը պետք ա մենակ տանը նստի, լվացք անի ու միս աղա», «Իսկի տղամարդը չի կարում քշի, ուր մնաց կինը քշի էս քաղաքում», «Դե կին ա, երևի անուշադիր ա», «Տղամարդիկ գոնե վախի զգացում ունեն, զգույշ են, իսկ կանայք՝ չէ»…  – այս մեկնաբանությունները, ըստ «Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ-ի կողմից տարածված հայտարարության, հնչեցվել են  Շանթ հեռուստաընկերության հունվարի 27-ի կիրակնօրյա Հորիզոնի  ռեպորտաժներից մեկում: Կազմակերպությունը անհանգստություն է հայտնում այս փաստի կապակցությամբ, նշելով, որ տվյալ նյութում տեղ գտած տեղեկատվությունը պարունակում է բացահայտ գենդերային խտրականություն կին վարորդների  հանդեպ, որոնց  վատ վարորդ են համարում  հիմնվելով միայն  իրենց սեռային  պատկանելիության վրա:  Առավել ևս, որ վիճագրական տվյալները փաստում են հակառակի մասին:

 

 

Ռեպորտաժը պատրաստված էր վերջերս տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որտեղ ներգրավված էին կին վարորդներ: Ռեպորտաժի ընթացքում լրագրողի յուրահատուկ մոտեցումն ուղղված էր ավտովթարների պատճառները պարզաբանելուն՝ շեշտը դնելով վարորդների սեռային պատկանելիության վրա:

 

 

Այս կապակցությամբ «Հասարակություն Առանց Բռնության»  ՀԿ-ն կազմակերպությունը որոշեց պաշտոնականական նամակով դիմել ՀՀ Ոստիկանություն: Ի պատասխան նամակի՝ ոստիկանությունը տրամադրեց համապատասխան տեղեկանք,  ըստ որի Հայստանում  585 819 տղամարդ և ընդամենը 36 791 կին վարորդ կա:

 

 

Համաձայն ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված տվյալների՝ այս տարվա հունվար ամսին Ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ ներգրավված է եղել ընհանուր կին վարորդների 0.04% -ը (15 վարորդ), իսկ տղամարդ վարորդների՝ 0.03%-ը (164 վարորդ): Մարմնական վնասվածքներ ստացած 284 մարդկանցից 7%-ը տեղի է ունեցել կին վարորդների մասնակցությամբ պատահարների հետևանքով, իսկ 93%-ը՝ տղամարդկանց:

 

 

Հունվար ամսին ունեցել ենք 22 զոհ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, և նրանցից բոլորն էլ տեղի են ունեցել տղամարդ վարորդների մասնակցությամբ:

 

 

Լիդա Մինասյան,

«Հասարակություն Առանց Բռնության»  ՀԿ

 

 

Ի դեպ

 

 

«Կին վարորդները հիմնականում օրինապաշտ են»

2012-ի դեկտեմբերի 12-ին Ճանապարհային ոստիկանության  պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը՝ պատասխանելով   Panorama.am-ի այն հարցին, թե  արդյոք ճիշտ է տարածված կարծիքը, թե կանայք մեքենան վարում են բազմաթիվ խախտումներով, հայտնեց, որ ըստ Ճանապարհային ոստիկանության՝ հայ կին վարորդները հիմնականում օրինապաշտ են, սակայն լինում են նաև բացառություններ: Օրինակ, 2011-ի  ընթացքում վարորդ-կանանց մասնակցությամբ հաշվառված է համապատասխանաբար 39 ճանապարհատրանսպորտային պատահար (ընդհանուր քանակի 2.1 %-ը), իսկ 2012-ի առաջին  10 ամիսների ընթացքում 38 պատահար (ընդհանուր քանակի 1.8 %-ը):

 

Աղբյուրը՝  http://www.panorama.am/am/miscellaneous/2012/12/05/woman-drivers/

 

«Կին-վարորդներին կարելի  է գովեստի խոսքեր ասել»

 

2012-ի դեկտեմբերի 28-ի ասուլիսում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը՝ ամփոփելով տարվա  ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը,  պնդեց, որ կին-վարորդներին կարելի  է գովեստի խոսքեր ասել, քանի որ եզակի են նրանց նկատմամբ կազմված արձանագրությունները:

 

Աղբյուրը՝ http://www.azatutyun.am/content/article/24811129.html

 

«Տղամարդ վարորդների պնդումները՝ թե կանայք անկարգապահ վարորդներ են, սուբյեկտիվ են»

2013-ի հունվարի ասուլիսում ՀՀ Ճանապարհային ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը ասաց, որ կին վարորդները անհամեմատ ավելի կարգապահ են դարձել, երթևեկության կանոնները ավելի լավ են պահպանում, և տղամարդ վարորդների պնդումները՝ թե կանայք անկարգապահ վարորդներ են, սուբյեկտիվ են , – ասաց  է

 

Աղբյուրը՝  http://1in.am/arm/armenia_society_151787.html

 

«Կանայք տղամարդկանցից ավելի լավ են ավտոմեքենա վարում»

 

Գերմանիայի տրանսպորտային հետազոտության ինստիտուտի  փորձագետների (Institut fur Verkehrsforschung) ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանայք տղամարդկանցից ավելի լավ են ավտոմեքենա վարում: Պատճառն այն է, որ կինը ղեկին ավելորդ ռիսկի չի դիմում: Պարզվել է, որ կին վարորդները բոլոր ավտովթարնների միայն 35 %-ի համար կարող են պատճառ հանդիսանալ: Այնպես որ, չնայած կանայք նույնիսկ ընթացքի ժամանակ մեքենայի հետևի տեսադաշտի հայելին օգտագործում են շպարը կամ մազերը հարդարելու նպատակով, այնուամենայնիվ, նրանց մայրական բնազդն այնքան ուժեղ է (առավել ևս եթե մեքենայում երեխա կա), որ ստիպում է ավելորդ ռիսկի չգնալ և լինել զգոն նույնիսկ սեփական արտաքինին հետևելու պահին: Դրա հետ մեկտեղ գիտնականները ընդգծում են նաև, որ կանայք ավելի լավ են հաղթահարում սթրեսները և ավելի սառն են վերաբերվում էքստրեմալ իրավիճակներին: Տարբեր աղբյուրների տվյալներով ներկայում կին վարորդների թիվն աշխարհում միջին հաշվով կազմում է 50 %, զարգացած երկրներում, օրինակ ԱՄՆ-ում` 87 %, Գերմանիայում` 62 %:

 

Աղբյուրը ՝  http://woman-at-the-car.blogspot.com/p/blog-page_3928.html

 

Կարդացեք նաև մեր կայքում՝

Мифы о женщинах-водителях

 

 

 

 

Դիտումների քանակը` 5105

Գլխավոր էջ