Առաջին անգամ Օլիմպիական խաղերին կմասնակցեն Սաուդյան Արաբիայի կանայք
Առաջին անգամ Սաուդյան Արաբիան թույլ է տվել իր կին մարզիկներին մասնակցել Օլիմպիական խաղերին:
Նման որոշում կայացվեց որպես պատասխան այն պահանջներին, որ պետք է արգելել Սաուդյան Արաբիայի մասնացությունը Օլիմպիադային սեռային խտրականության պատճառով:
Հայտնի է, որ Օլիմպիադայում հանդես կգա Դալմա Ռուշդի Մալխասը, որը երկու տարի առաջ բրոնզե մեդալ է նվաճել պատանեկան օլիմպիադայում:
Սաուդյան Արաբիայի Ազգային կոմիտեն հայտարարում է, որ հավաքականում կարող են լինել նաև այլ կանայք:
Մարզուհիները հանդես կգան ազատ, մարմինը չընդգրկող հագուստով, որը «չի վնասի նրանց արժանապատվությանը»:
Բացի այդ, նրանք կկրեն «սպորտային հիջաբներ»՝ ծածկելով մազերը:
Դիտումների քանակը` 8160