Առաջարկվում է կուսակցությունների ցուցակներում սեռերի 30/70 համամասնություն, բայց … միայն 2022-ի ընտրություններում
Այսօր ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ Ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկումն երկրորդ ընթերցմամբ: Նախագիծը փոփոխության է ենթարկվել առաջինից երկրորդ ընթերցում՝ հաշվի առնելով պատգամավորների առաջարկներն ու Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները: Դրական փոփոխությունների թվում է կուսակցությունների ցուցակներում նաեւ կանանց ներկայացվածությունը մինչեւ 30 տոկոս բարձրացնելու պատրաստակամությունը, սակայն անցումային և եզրափակիչ դրույթներում նշված է , որ դրանք ուժի մեջ կմտնեն միայն 2022 թվականի հունվարի 1-ից միայն:
Նախագծի հոդված 83.4-ով սեռերի համամասնությունը կուսակցությունների ցուցակներում բարձրացվել է մինչեւ 30/70 , ընդ որում համապետական ցուցակներում առաջին համարից սկսած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 … ) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Նախագիծը ներկայացնելու ժամանակ սակայն ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ յաս դրույթը գործելու է միայն հաջորդ ընտրությունների համար, այսինքն ուժի մեջ է մտնելու միայն 2022 թվականի հունվարի մեկից միայն (Հոդված 144) : Մինչ այդ գործելու է առաջին ընթերցմամբ ընդունված դրույթը, այն է. 25/75 համամասնություն ՝ սկսած 1-4-ից:
Յուրաքանչյուր եռյակում 30/70 համամասնությունը տարածվում է նաեւ համամասնական ընտրակարգով անցկացվող ՏԻՄ ընտրություւների՝ այսինքն Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի ավագանու ընտրությունների վրա(Հոդված 130.2): Սակայն անցումային և եզրափակիչ դրույթներով այս մոտեցումը նույնպես կիրագործվի միայն 2022 թվականին(Հոդված 144. 14; 144. 15; 144. 16 ):
Փոփոխվել է նաեւ 100.3 դրույթը, որը երաշխավորում էր քվոտայի պահպանումը մանդատից հրաժարվելու դեպքում, մասնավորապես, եթե մանդատից հրաժարվելու արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը` նվազում է և արդյունքում ցածր է լինելու 25 տոկոսից, ապա մանդատը տրվում է այդ նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին: Առաջին ընթերցմամբ, շեմը՝ 20 տոկոս էր: Համամասնական համակարգով անցկացվող Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրությունների դեպքում հոդված 141.5 եւ 141.7 դրույթներով երաշխավորվում է, որ ընտրությունների արդյունքում ջեւավորվող խմբակցության կազմում որևէ սեռի ներկայացուցիչների ներկայացվածությունը չի կարող ցածր լինել քան 25 տոկոս:
Նշենք, որ 30/70 համամսնությունը ուժի մեջ է նաեւ տարածքային ցուցակների համար(Հոդված 83.10), սակայն այստեղ ոչ մի երաշխիք չկա, որ այն կպահպանվի ընտրությունների արդյունքում եւ տարածքային բաց ցուցակներում ընդգրկված կանայք կստանան ընտրողների ձայների մեծամասնությունը: Համենայն դեպս, այս փաստըն ակնհայտ է ՝ հաշվի առնելով կին թեկնածուների անցելիությունը նախկինում գործող մեծամասնական ընտրատարածքներում: Այսպիսով, մտահոգությունը, որ իրականում դե-ֆակտո ընտրված Ազգային ժողովում մենք չենք ունենալու կանանց 30-տոկոս ներկայացվածություն , պահպանվում է: Ըստ էության, երաշխիքները տարածվում են միայն համապետական ցուցակների վրա : Այս առումով, առավել քան մտահոգիչ է այն, որ քվոտայի բարձրացումը մինչեւ 30 տոկոս ուժի մեջ է մտնելու միայն ապագայում եւ չի գործելու 2017-ի կայանալիք ընտրություններում:
Հիշեցնենք, որ 60-ից ավել տեղական եւ միջազգային կազմակերպություններին միավորող Գենդերային թեմատիկ խմբի կողմից առաջարկվում էր , որ համապետական ընտրական ցուցակի առաջին երկու տեղերը հատկացվեն տարբեր սեռի ներկայացուցիչներին և այնուհետև 3- րդ համարից սկսած ՝ցանկացած ամբողջ թվով եռյակներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Նաեւ տարածքային ընտրական ցուցակներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը նույնպես չգերազանցի 70 տոկոսը : Առաջարկվում էր նաեւ, որ ինքնաբացարկի դիմած կնոջ փոխարեն խորհրդարան պետք է գա ցուցակով հաջորդ կին թեկնածուն: Ակնկալվում էր, որ այդ առաջարկները պետք է ընդունվեն 2017-ին անցկացվող ընտրությունների համար, որպեսզի մինչեւ 2030 թվականը հնարավոր լինի ապահովել 50/50 համամասնություն: Շարժվելով, օրենսգրքով նախատեսվող տեմպերով մենք չենք կարողանա այս նպատակը դժվար թե հասանելի լինի նշված ժամկետում: Ավելին, տարածքային ցուցակների առակայությունը հաշվի առնելով, մենք չենք կարողանա ապահովել նույնիսկ այսօր արդեն իսկ արձանագրված աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության միջին ցուցանիշը, այն է 23 տոկոսը: Նշենք, որ նախորդ 20 տարվա ընթացքում Ազգային Ժողովի հինգ գումարումների ընթացքում կանանց թիվը աճել է միայն 4 տոկոսով:
Այժմ, վերջին խոսքը պատգամավորներինն է . քննարկումները ցույց կտան, ինչքանով է նրանց համար ընդունելի հետաձգել կանանց քաղաքական մասնակցության ընդլայնման հարցը մինչեւ 2022 թվական… Համենայն դեպս երեկ, ամբողջ օրվա ընթացքում ելույթ ունեցող պատգամամվորներից ոչ մեկն այս հարցին անդրադարձ չկատարեց…
WomenNet.am
ՀՀ Ընտրական օրենսգրքի երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագիծն այստեղ
Գենդերային թեմատիկ խմբի առաջակներն այստեղ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նոր առաջարկությունները կանանց ներկայացվածության մասին
«Ընտրական օրենսգիրք. ինչն է մտահոգում կանանց»
Դավիթ Հարությունյան. «Ես շատ ավելի լավատես եմ կանանց ընտրվելու հնարավորությունների առումով»
Զարուհի Փոստանջյան. «Խնդիր ունենք տարածքային ցուցակների հետ, որտեղ քվոտան չի աշխատելու»
Խաչատուր Քոքոբելյան . «Ես նույնիսկ 50/50-ի կողմնակից եմ»…
Էլինար Վարդանյան. «Կանանց հասնող մանդատների թիվը կիսվելու է»/ տեսանյութ
Յուրաքանչյուր քառյակում մեկ կին. նոր փոփոխություն Ընտրական օրենսգրքի նախագծում
Ընտրական օրենսգրքում կանանց քաղաքական մասնակցությանն վերաբերող առաջարկներ
Հերմինե Նաղդալյան. «Կանանց համամասնությունը ընտրությունից ընտրություն պետք է բարձրացվի»
Քվոտաների կոռեկտության եւ արդյունավետության մասին
Արդյո՞ք կանայք չեն ցանկանում առաջադրվել ընտրություններում
«Մեր հասարակությունը նման է մի ընտանքի, որտեղ մայրը բացակայում է…»
Կանանց մասնակցության խնդիրը երկրորդական լինել չի կարող…
Ինչու՞ են կին պատգամավորները լռում քվոտայի բարձրացման մասին
Նպաստելու է արդյո՞ք համամասնական ընտրակարգին անցումը ԱԺ-ում կանանց թվի ավելացմանը
«Ապահովել կուսակցությունների ցուցակներում կանանց և տղամարդկանց ոչ պակաս, քան 30/70-համամասնությունը»
Բարեփոխված Սահմանադրությունն ու կանանց իրավունքները. մեկնաբանում են քաղաքական գործիչները
Առաջարկներ ՀՀ Կառավարությանը կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ
Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով
Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով
Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016
ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք
2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել
Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված
Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:
Դիտումների քանակը` 2914