«Ապրեն մեր կովերը». գովազդային մտքի նոր թռիչքը տապալվեց
Երևանի Կենտրոնում՝ Սարյան փողոցում տարազով կովի պատկեով գովազդային ցուցապաստառի կողքով քաղաքացիներից շատերն անտարբեր չեն կարողանում անցնել, հաղորդում է Panorama.am-ը: «Գալիս են նկարում, թքում, մրում, գնում»,- հայտնեցին խանութի մոտ հավաքված երիտասարդները:
Տարազով կովն առաջին անգամ նկատել, լուսանկարել ու սոցիալական ցանցում հրապարակել էր գյուղատնտեսության նախարարի խորհրդական Հարություն Մնացականյանը: Նա հիասթափված էր, մեկնաբանողների թվում եղան «հիանալի գովազդ»-ով հիացողներ: Ինչպես պարզվեց, «Ապրեն մեր կովերը» գրությամբ «Մեր երկրի կաթը» գովազդային պաստառը պատրաստել է «Մեր երկիր» ՍՊԸ-ն: Ընկերության միակ հրապարակված հեռախոսահամարին զանգերին պատասխանող չեղավ: Քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Panorama.am-ին ասաց, որ գովազդի տեղադրման թույլտվություն ստանալու համար որևէ տնտեսվարող քաղաքապետարանի գովազդի վարչություն դիմում չի ներկայացրել: «Սա համարվում է ապօրինի գործողություն: Օրենքով նման դեպքի համար սահմանված է վարչական տույժ: Բնականաբանար կլինի գովազդային ցուցապաստառի ապամոնտաժում»,-ասաց Ա. Գևորգյանը:
Բոլոր դեպքերում գովազդն ապամոնտաժվելու ոչ թե գռեհիկ բովանդակության համար, այլ թույլտվություն չունենալու պատճառով:
Դիտումների քանակը` 3558