Մի երազանք ունեմ …
Այսօր 1988-ի Երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է…
Ծնունդով գյումրեցի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ով այն ժամանակ ընդամենը 10 տարեկան էր, վերհիշում է այդ օրը Facebook-ի իր էջում.
– Բարեկամներիցս, դասարանցիներիցս, ընկերներիցս ու ծանոթներիցս շատերին այլևս չտեսա… Չվերադարձա իմ հարմարավետ սենյակ, մեր բակում քույրիկիս հետ միասին էլ երբեք չխաղացինք մեր ընկերների հետ: Մեր տունը էլ չկար:
Մինչ օրս ականջիս լսվում է խուլ հառաչանք, որ պատել էր դեռսև րոպեներ առաջ գեղեցկուհու հպարտ կեցվածքով մի քաղաքի՝ Ալեքսանդրապոլ, Գյումրի, Լենինական:
Ճակատագրի հեգնանք էր գուցե՝ աշխարհագրության դասագիրքը ձեռքումս սովորում էի երկրաշարժերի դասը:
Շնորհակալ եմ Աստծուց, որ խնայեց հարազատներիս: Անչափ շնորհակալ եմ:
24 տարի է անցել, իմ քաղաք: Գյումրի ես դարձել: Միգուցե ավելի ժամանակակից և գեղեցիկ ես, սակայն կարոտում եմ քեզ՝ հպարտ գեղեցկուհու կեցվածքով իմ հին քաղաքին… Մի երազանք ունեմ՝ ուզում եմ ժպիտդ այլևս քեզ չլքի… Չհառաչես… Չկոտրվես… Հին է անունդ, բայց թուրքական տարր ունի, ուզում եմ կոչվես Ալեքպոլ…
Ուզում եմ նոր անվանմամբ նոր կյանք բացվի… Բայց սա դեռ երազանք է:
Ծաղկի՛ր, հարազատս, Աստված քեզ պահապան…
Դիտումների քանակը` 3542