Աշխարհի կանայք -2015. նոր զեկույց

Կանանց և աղջիկների կյանքը զգալիորեն բարելավվել է: Այսօր կանայք ապրում են ավելի երկար և լավ, նրանք  ավելի կրթված են, քան 20 տարի առաջ: Սակայն նրանք դեռևս շարունակում են ենթարկվել խտրականության և բռնության: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի նոր  «Աշխարհի կանայք-2015 »  վիճակագրական   զեկույցում:  Զեկույցը հրապարակվել էր  Վիճակագրության համաշխարհային օրվա առթիվ, որը  նշվում է հինգ տարին մեկ անգամ՝ հոկտեմբերի 20-ին:

 

Նոր զեկույցում վերլուծվել են համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում կանանց դրության հետ կապված 200 ցուցանիշներ: Այն պարունակում է  ավելի լիարժեք վիճակագրական տվյալներ, քան նախորդ նմանատիպ փաստաթղթերը: Տվյալները ներկայացված են ըստ Պեկինի գործողությունների ծրագրի   խնդրահարույց ոլորտների:

 

Զեույցում, մասնավորապես նշվում է,  որ կանանց կյանքի տևողությունը, միջինը, 4 տարով ավելի երկար է, քան տղամարդկանց կյանքի տևողությունը: Համաշխարհային մասշտաբով այսօր տղամարդկանց կյանքի ակնկալվող տևողությունը 68 տարի է, իսկ կանանցը՝ 72 (Հայաստանում կանայք ապրում են միջինը մինչև 78 տարեկան` 6 տարով ավելի, քան տղամարդիկ):

 

Ամբողջ աշխարհում նկատվում է կրթության ոլորտում գենդերային հավասարության բարելավում: Սակայն 58 մլն ցածչ դպրոցական երեխաներից, որոնք զրկված են ուսումից, 31մլն աղջիկ են:  781մլն անգրագետ մեծահասակների  թվում երկու երրորդը կանայք են:

 

Ձեռքբերումների շարքում զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ 1993-2013 թթ. ընկած ժամանակահատվածում մայրական մահացության մակարդակը նվազել է  45%-ով:

 

Սակայն, չնայած այս հաջողություններին, կանայք դեռևս շարունակում են ենթարկվել բռնության և խտրականության քաղաքականության մեջ, բիզնեսում և կյանքի այլ բնագավառներում: Այսօրվա դրությամբ, պետությունների և կառավարությոնների ղեկավարների շարքում միայն 19 կին կա:  Կանայք  կազմում են խորհրդարանականների 22%-ը   և նախարարների կաբինետների  18%-ը:

 

Չնայած շոշափելի առաջընթացին՝ աշխարհի կանանց մեկ երրորդը ենթարկվում է ընտանեկան բռնության::  Ընդ որում նրանց 60% չի դիմում իրավապահ մարմիններին: Մի շարք երկրներոմ աղջիկներին շարունակում են հարկադրաբար ամուսնացնել:Ամեն օր 7 հազար անչափահաս աղջիկ է երկրագնդի տարբեր ծայրերում ստիպողաբար ամուսնանում:

Աշխարհի առնվազն 19 երկրում ընդունված են ընտանեկան բռնության մասին օրենքներ, 125 երկրում կան օրենքներ սեռական ոտնձգությունների մասին,   52 երկրում կան օրենքներ  ամուսնական կյանքում բռնաբարության մասին, նշում են զեկույցի հեղինակները:

 

Կանայք, միջինը, ամուսնանում են 5 տարի ավելի շուտ, քան տղամարդիկ (Հայաստանում միջինում երեք տարի շուտ-խմբ) : Այս գործոնը նվազեցնում է նրանց կրթություն  ստանալու և կարիերայի աճի հնարավորությունը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ կանայք տնտեսապես կախված են տղամարդկանցից:

Ընդհանուր առմամբ, պաշտոնական աշխատաշուկայում կանանց միայն 50% -է աշխատունակ տարիքի, իսկ տղամարդկանց՝ 70%: Մինչդեռ կանայք զբաղված են ցածր վարձատրվող աշխատանքներում: Երկրների մեծամասնությունում  կանանց աշխատավարձձը կազմում է տղամարդկանց աշխատավարձի 70-90 տոկոսը (Հայաստանում կանանց աշխատավարձը կազմում է տղամարդկանց աշխատավարձի 65.9 տոկոսը ):

«Մենք չենք կարող հասնել Կայուն զարգացման նպատակներին մինչև 2030 թ., եթե չապահովենք հավասար իրավունքներ աշխարհի բնակչության կեսի համար օրենսդրության մակարդակով և գործնականում», – ասել է Բան Կի Մունը զեկույցի հրապարակման առթիվ, որը նվիրված է Վիճակագրության համաշխարհային օրվան: Այն նշվում է հինգ տարին մեկ անգամ՝ հոկտեմբերի 20-ին:

Սոցիալական և տնտեսական հարցերով զբաղվող ստորաբաժանման ներկայացուցիչ Ֆրանչեսկա Գրումի խոսքերով, զեկույցը թույլ կտա ավելի արդյունավետ կերպով աշխատել 2015-ից հետո եկող ժամանակաշրջանի կայուն զարգացման նպատակների վրա:

 

«Զեկույցում վերլուծվել են համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում կանանց դրության հետ կապված շուրջ 200 ցուցանիշներ: Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ այս փաստաթուղթը կօգնի հաստատել նոր չափանիշներ առաջիկա 15 տարիների ընթացքում գենդերային հավասարության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները վերահսկելու առումով»:

 

 Զեկույցն ամբողջությամբ այստեղ. 

 

 

Դիտումների քանակը` 3733

Գլխավոր էջ