Աշխարհի լավագույն շախմատիստուհիները հավաքվել են Ջերմուկում

Աշխարհի  լավագույն շախմատիստուհիները մասնակցելու են  Ջերմուկում մեկնարկած կանանց շախմատի «Գրան պրի» 5-րդ փուլի մրցաշարին:

 

Մրցաշարին  կմասնակցեն չինուհիներ Հոու Իֆանը, Ցզյույ Վենցզյայը, Ժուան Լուֆեյը,  Չժաո Սյուեյը, հնդկաստանցի Համփի Կոնեռուն, ուկրաինուհի Կատերինա Լահնոն, վրացուհի Նինո Խուրցիձեն, ռուսաստանցիներ Նադեժդա Կոսինցեւան եւ Եվգենիա Կովալեւսկայան, Բաթ Մոնղոլթուլը`  Մոնղոլիայից:

 

Հայաստանն այս մրցաշարում ներկայացնելու են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:

 

«Գրան պրին» կանանց շախմատի ամենահեղինակավոր մրցաշարերից  Է, որն անցկացվում է շախմատի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո:

 

 

Դիտումների քանակը` 3948

Գլխավոր էջ