Աշխարհի առաջատար բիզնես ընկերությունները գումարներ կտրամադրեն գենդերային հավասարության հասնելու համար
Գենդերային հավասարության հասնելը համարվում է ՄԱԿ-ի անդամ-պետությունների կողմից ընդունված կայուն զարգացման նոր օրակարգի հիմնարար ասպեկտներից մեկը՚: Դրա իրականացման ճանապարհին ծագած խնդիրներից մեկը ֆինանսավորման պակասն է: Բացը խոստացել են լրացնել առաջատար միջազգային ընկերությունների և բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչները, ովքեր հավաքվել էին հատուկ իրենց համար ՄԱԿ-Կանայք գործակալության կողմից կազմակերպված՝ Գենդերային հավասարության և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման հարցերով հանդիպմանը:
Նրանք խոստացել են տրամադրել միլիոնավոր դոլարներ՝ որպես աջակցություն գենդերային հավասարության հասնելու համար ծավալվող գործունեությանը:
Մասնավորապես, «Ալիբաբա-գրուպ» ընկերությունը այս նպատակով կծախսի 5 մլն ԱՄՆ դոլար: Եվս մեկ միլիոն դոլար կտրամադրվի Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամից: Բացի այդ, ֆինանսական աջակցության պատրաստակամություն է հայտնել «Յունիլեվեր» սննդի ընկերության ղեկավարը:
Գեյթս զույգի ներդրումը կնպաստի կայուն զարգացման նպատակներին հասնելու մեջ կանանց դերի ատաջխաղամանը և նրանց իրավունքների ընդլայնմանն ու հզորացմանը:
Հիմնադրամի համանախագահ և հոգաբարձու Մելինդա Գեյթսը կարծում է, որ հենց կանայք են տանում աշխարհը ճիշտ ուղղությամբ:
«Կանայք հասնում են առաջընթացի բոլորիս համար՝ պահանջելով ավելի լավ առողջապահություն և հնարավորությունների ընդլայնում իրենց երեխաների համար: Նրանք նաև պայքարում են հանուն արդարության բոլորիս համար», – ասել է նա:
«Ալիբաբա-Գրուպ» ընկերության ղեկավար Ջեք Ման խոստացել է ստեղծել տնտեսական հնարավորություններ միլիոնավոր կին-ձեռներեցների համար ամբողջ աշխարհում:
«ՄԱԿ-ի կանայք» կառույցի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգուկին բարձր է գնահատել գործարարների հանձնառությունները՝ անվանելով դրանք հեռատեսական: «Անհնար է հասնել գենդերային հավասարության առանց ներդրումների և կանանց կարգավիճակը փոխելու պատրաստակամության»,- ընդգծել է նա:
Համաժողովի մասնակիցների շարքում էին այնպիսի խոշոր ընկերությունների և բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Կոկա-Կոլան, Ցիսկոն, Մասթերքարդը, Սիթիբանկը և այլն:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Ադիս –Աբեբայում կայայցած Զարգացման Ֆինանսավորման վերաբերյալ միջազգային երրորդ համաժողովում պայամանավորվածություն էր ձեռք բերվել կայուն զարգացման նպատակների ֆինանանսավորման շուրջ: ՄԱԿ- Կանայք գործակալությունը պատրաստակամություն է հայտնել աշխատելու կառավարությունների հետ` հետևելով` գենդերային հավասարության եւ կանանց հնարավորությունների ընդլայնմանն ուղղված ֆինանսավորման հատկացմանը, որը նշված է Ադիս –Աբեբայում ընդունված գործողությունների պլանում և կհետևեն նաև, որ գրված կետերը գործողությունների վերաճեն:
Նշենք նաեւ, որ ՄԱԿ-ի գնահատականներով կայուն զարգացման 17 նպատակներից՝ սովի եւ աղքատության վերացման, առաողջապահության եւ տնտեսական զարգացման ապահովման համար մոտակա 15 տարվա ընթացքում կպահանջվի տարեկան 3.3 – 4.5 տրիլիոն դոլար: Դրա հետ մեկտեղ, Ավստրալիայի տնտեսության և խաղաղության ինստիտուտի վերջերս հրապարակված Խաղաղասիրության համաշխարհային ինդեքս 2015-ը (Global Peace Index-GPI) համաձայն միայն 2014 տարվա ընթացքում պատերազմները արժեցել են ավելի քան 14 տրիլիոն դոլար…
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Օրվա թիվը՝ 4 տրիլիոն դոլար զարգացման թե՞ 14 տրիլիոն պատերազմների համար
Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում
Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում
Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը
Հայաստանի կանայք մասնակցեցին Սանկտ Պետերբուրգում կայացած Կանանց Եվրասիական ֆորումին
ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ Շակիրան և Անջելիք Քիջոն հանուն երեխաների համար ավելի լավ ապագայի
ՄԱԿ-ում ընդունվեց Կայուն զարգացման նոր օրակարգը
Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները
ՄԱԿ-ի նոր հավակնոտ օրակարգ՝ մինչև 2030 թվականը վերացնել աղքատությունը աշխարհում
Շակիրան կկատարի Լենոնի Imagine երգը ՄԱԿ-ի գագաթնաժողովի բացմանը
Դիտումների քանակը` 4092